Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Հայկական կողմի խնդիրների լուծումը կարող է տալ միայն հայկական կողմը

Մարտի 29, 2023
Հանրապետություն
Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
568
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր խնդիրները կարող ենք լուծել միայն մենք։ Այն լուծումները, որոնք ձեռնտու են հայկական կողմին, կարող է տալ միայն հայկական կողմը։ Լուծումը կամ լուծումները եթե տա որեւէ այլ կողմ, դա, բնականաբար, անելու է իր շահերից ելնելով։ Սա այնքան պարզ է, որ նույնիսկ բացատրության կարիք չունի։ Իսկ մենք այս պահի դրությամբ իրականում ոչ միայն լուծումներ չենք տալիս, այլեւ սպասում ենք, թե մեր փոխարեն ով ինչպես կշարժի իր մատը։ Ցավոք, հանրությունը սա նորմալ է ընկալում, որովհետեւ նրա քաղաքական միտքը ձեւավորող-զարգացնող քաղաքագետները, վերլուծաբանները, տարբեր թեւերի քաղաքական գործիչներն իրենց նեղ մտայնությամբ գործընթացները մակրոմակարդակում չեն դիտարկում, չեն քննում այն երկրների քաղաքական ու արտաքին տնտեսական կարգերը, որոնք այդ մակրոմակարդակում կարող են մեզ առնչվել (մեր խորին հարգանքը բացառություններին,-Ա. Մ.)։ Ու վերից վար գծվում է մի պատկեր, թե այս գործը Ռուսաստանը պիտի անի, սա՝ Իրանը, հրեն հա՝ Հնդկաստանն էլ է ուզում եւն։ Քաղաքականությունում սա ոչ այլ ինչ է, քան պոռոտախոսություն եւ արկածախնդրություն։ Այն ոչ մի տեղ չտանող, եթե չասենք՝ կործանարար ճանապարհ է։

Որեւէ մեկի կողմից մեզ պաշտպանելու կեղծ թեզերը մեզ թույլ չեն տալիս տեսնել իրականությունը՝ ըստ այդմ մեզ մատնելով անգործության։ Իսկ անգործությունը դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհն է։

Քանի որ վերջին շրջանում հույսներս առավելապես կապում ենք Իրանի հետ՝ հատկապես ՀՀ-ի հարավային սահմանների պաշտպանության առումով, փորձենք որոշ պարզաբանումներ անել։ Նախ՝ չենք ասում, թե այս կամ այն երկրի հետ ճիշտ ու թիրախային աշխատելով չենք կարող օգուտներ քաղել, բայց խոսքը որեւէ երկրի հետ աշխատելո՛ւ, փոխադարձ շահերի հենքով փոխգործակցելո՛ւ, այլ ոչ թե տվյալ երկրի վրա հույսը դնելու մասին է։ Հույսը բերում է պատրանքային իրականության, օրինակ՝ եթե Ադրբեջանը մեզ վրա հարձակվի, Իրանը մեզ կպաշտպանի։ Պատրանքի փոխարեն «ռեալ պոլիտիկը» հասկանալու համար «ՀՀ»-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը խորհուրդ է տալիս կտրվել ներհայաստանյան, անգամ ներհարավկովկասյան քաղաքական դաշտից ու դիտել գործընթացը մակրոմակարդակում: «Փորձեք կապել իրար Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում առկա քաղաքական երեւույթներն ու գործընթացները եւ կհասկանաք, որ էսկալացիայի դեպքում Իրանը կմիջամտի բացառապես այն դեպքում, եթե իր սահմաններին շատ շոշափելի վտանգ սպառնա: Մնացածը խոսույթ է: Դիրքավորում աշխարհաքաղաքական սիմվոլների դաշտում»,-ասաց նա։ Եվ միաժամանակ հավելեց. «Իսկ Իրանին որեւէ ֆիզիկական վտանգ չի սպառնա: Որքան էլ Իսրայելը հանդես գա տարբեր ռազմատենչ հայտարարություններով, միեւնույն է, այլեւս պետք է հաշվի առնի Իրանի ու արաբական աշխարհի առանցքային խաղացողների միջեւ հարաբերությունների հաստատման փաստը՝ Պեկինի միջնորդությամբ։ Իսկ դա զսպող հանգամանք է»։

Մեր զրուցակիցը մի շեշտադրում էլ արեց. «Եթե Իրանն ունենար պատերազմի մեջ մտնելու ծրագիր, ապա կաներ դա 2020-ի աշնանը։ Թե՞ կարծում եք, որ հատուկ ծառայությունների զարգացած ցանց ունեցող պրագմատիկ Թեհրանը չգիտեր Անկարայի ու Բաքվի հեռահար նպատակների մասին։ Չգիտեր միջանցքի եւ, այսպես ասած, անկլավների խնդիրների մասին։ Իրանը խորքային պետություն է։ Իսկ դա նշանակում է, որ այն ունի հստակ երկարաժամկետ շահեր եւ այդ շահերը պաշտպանելու, դրանց շուրջ պայմանավորվելու ռազմավարական ռեսուրս։ Ինչը եւ անում է այսօր»։

Վերջին օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքները հուշում էին թուրք-ադրբեջանական տանդեմին իրանական լրջագույն հակակշռի գործոնի մասին։ Ինչպե՞ս սա ընկալել։ Վահե Դավթյանը բացատրեց, որ Ադրբեջանը ձգտում է արագացնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ իրենց պայմաններով: Դրա ֆոնին կլինեն տարբեր սահմանային միջադեպեր, կոշտ հռետորաբանություն, միջազգային իրավունքի տիրույթում հակահայկական տարբեր նախաձեռնություններ: «Ու այդ ամենին փորձում է տեղեկատվական դաշտում դիմակայել Իրանը, որի նպատակն է ոչ թե «տարածաշրջանում սահմանների անփոփոխ լինելը», այլ թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ ստեղծելով՝ առանձին սեփական շահերի առաջխաղացումը: Օրինակ՝ Թուրքիայում ստեղծվող հաբի միջոցով գազի արտահանումն ապահովելը դեպի Արեւմուտք: Կամ էլ՝ Ադրբեջանի տարածքով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ձեւավորումը»,- նշեց Վ. Դավթյանը:

Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «թուրքերի ու ադրբեջանցիների դեմ պատերազմի պատրաստվող» Իրանն առաջիկա ամիսներին Մոսկվայի ու Բաքվի հետ պայմանագիր է ստորագրելու «Հյուսիս-Հարավ» միջազգային լոգիստիկ միջանցքը ձեւավորելու վերաբերյալ: Դրա մասին արդեն հայտարարել է Մոսկվան: Դրան զուգահեռ ակտիվորեն սինքրոնիզացվում են Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերը: Այլ կերպ ասած՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի լոգիստիկայի շուրջ եւս կա կոնսենսուս: Սրա զուգահեռ էլ ադրբեջանական բիզնեսը խորապես ներգրավված է Կասպից ծովի իրանական հատվածում երկրաբանական-հետախուզական աշխատանքներում: «Եվ այս ամենին էլ զուգահեռ Իրանն ու Ադրբեջանը համատեղ կառուցում են տարածաշրջանի խոշորագույն հիդրոօբյեկտները՝ «՛Խուդաֆերինը» եւ «՛Ղըզ Ղալասին»։ Եվ՝ Իրանը շարունակում է տնօրինել Ադրբեջանի առանցքային հանքավայրերի խմբի՝ «Շահ Դենիզի» 10 տոկոսը»,-նշեց Վ. Դավթյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ համագործակցության նշված ուղղությունների մեծ մասը հատկապես ակտիվացվել են 2020 թ. պատերազմից հետո:

Եթե այս ամենին հավելենք նաեւ այն, որ ՌԴ նախագահը մարտի երկրորդ տասնօրյակում հրահանգել է նոր թափ հաղորդել Ռուսաստան (Դաղստան)-Ադրբեջան-Իրան տրանսպորտային միջանցքի կառուցմանը, ապա պատկերը կամբողջանա։ Սա բնական է, եւ սա քաղաքականություն է. ոչ մի երկիր իր շահերը չի ոտնահարելու հանուն հայկական շահերի։ «Փոխարենը այն աշխատանքը, որ մենք պետք է անենք՝ «Հյուսիս-Հարավ» լոգիստիկան Հայաստանով անցկացնելու եւ Մոսկվայի ու Թեհրանի հետ պայմանավորվելու, չենք տանում։ Փոխարենը գործուն աշխատում է Ադրբեջանը»,-նկատեց Վ. Դավթյանը։

Չմոռանանք նաեւ, որ այս լոգիստիկայի մաս է կազմում Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքը։ Մեր, մեղմ ասած, պասիվ դիրքորոշումը բերում է նրան, որ այս ամբողջական լոգիստիկան գնալով ավելի քիչ է դիտարկվում որպես Հայաստանի տարածքով անցնելիք հաղորդակցություն։ Եթե շատ արագ չփոխենք մեր գործելաոճը, ապա ստիպված կլինենք գրանցել հերթական պարտությունը, ինչը թույլ չտալու իրական հնարավորությունը ունենք։ Պարզապես գործել է պետք։

Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist