Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանը հրավիրվում է ժողովրդավարության գագաթնաժողովին

Մարտի 30, 2023
Հանրապետություն
Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
94
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանը կրկին հրավիրվել է ԱՄՆ-ի նախագահի կազմակերպած ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին: 2021 թ. առաջին անգամ կազմակերպված այս միջոցառմանը հաջորդեցին իրարամերժ քաղաքական եւ փորձագիտական գնահատականներ դրա գաղափարական ուղղվածության եւ ուղերձների վերաբերյալ: Նախորդ գագաթնաժողովին դիտարկվեց երեք թեմա՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, կոռուպցիայի դեմ պայքար եւ մարդու իրավունքներ: Այս նախաձեռնության հեղինակը՝ դեմոկրատ Ջո Բայդենը, պաշտոնավարման հենց սկզբից հայտարարել էր, որ պայքարելու է ողջ աշխարհում եւ ԱՄՆ-ում ժողովրդավարական արժեքների համար: Նրա կարծիքով՝ ժողովրդավարական արժեքները խաթարվել են նաեւ ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին:

Միջոցառման գաղափարաբանությունը ներկայացնողները շեշտում են, որ դրա նպատակն աշխարհում ժողովրդավարության պահպանումը եւ ամբողջատիրական ռեժիմների դեմ պայքարն է: Կատարված ուսումնասիրությունները եւ գնահատականները փաստում են, որ այսօր աշխարհի բնակչության 72 տոկոսն ապրում է ամբողջատիրական վարչակարգերում, այն դեպքում, երբ 2012-ին այդ ցուցանիշը 46 տոկոս էր։

Հատկանշական է, որ այդ չափանիշների ներքո արդեն երկրորդ անգամ գագաթնաժողովին չեն հրավիրվում Թուրքիան եւ Ադրբեջանը: Նկատենք, որ այս երկու պետություններում էլ երկրի ղեկավարներն արդեն տասնամյակներ շարունակ անփոփոխ են մնում: Էրդողանի՝ կրկին վերընտրվելու համար 2017 թ. Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են նույն Թուրքիայի քաղաքական դաշտի գործիչները: Գագաթնաժողովին հրավիրված չէ նաեւ թյուրքական վերոնշյալ պետությունների հետ սերտ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Հունգարիան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պետք է քվեարկվի մայիսի 14-ին, գագաթնաժողովին չի հրավիրվել ոչ թե ընտրական էթիկայի, այլ ավտորիտար հակումների կասկածների պատճառով, ինչը նա անում է ժողովրդավարական ընթացակարգերով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը նախորդ տարի չորրորդ ժամկետով էր վերընտրվել, չհրավիրելը, ըստ փորձագետների, նույնպես տրամաբանական էր: Վերջինս երկար ժամանակ մեղադրվում է ազատական արժեքներից շեղվելու, մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ:

Անկարայի եւ Բաքվի մյուս դաշնակիցը՝ Պակիստանը, մերժել է մասնակցության հրավերը: Այս պետության ներկայացրած պատճառաբանությունն առնվազն տարակուսանք է հարուցում, քանի որ հիմնավորում է բերվում, թե չունի մեխանիզմներ առաջադրվող ժողովրդավարության չափանիշներին հասնելու համար: Պարզ է, որ Պակիստանը նման ժեստով իր աջակցությունն է հայտնում դաշնակիցներին: Ավելին՝ պակիստանցի փորձագետներից մեկն էլ այս ընթացքում հարց է բարձրացնում, թե Հարավային Կովկասի երկրների նկատմամբ հավասար մոտեցում պետք է ցուցաբերվեր: Այլ կերպ ասած՝ Հայաստանին եւ Վրաստանին հրավիրելու հետ մեկտեղ պետք է Ադրբեջանն էլ հրավիրվեր:

Միջոցառմանը Հայաստանի վարչապետի հրավերն այս ամենի համատեքստում խոսում է այն մասին, որ ժողովրդավարական արժեքների պահպանման ուղղությամբ միջազգային կառույցներն առաջընթաց են արձանագրել՝ ի տարբերություն մեր արեւմտյան եւ արեւելյան հարեւանների: Մյուս կողմից էլ միջազգային փորձագետները քննադատել են ԱՄՆ-ի հատուկ դերակատարությունը միջացառմանը, երբ նախորդ գագաթնաժողովում միանձնյա նախագահեց Բայդենը: Այդ պատճառով էլ այս գագաթնաժողովում Ջո Բայդենի հետ մեկտեղ այն կնախագահեն նաեւ Զամբիայի, Կոստա Ռիկայի եւ Հարավային Կորեայի նախագահները, ինչպես նաեւ Նիդեռլանդների վարչապետը։ Գագաթնաժողովին հրավիրվել է 121 առաջնորդ՝ ութով ավելի, քան 2021-ին էր։

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist