Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Հանրապետություն
Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
296
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լիովին փոխվեց արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով։ Ավելին՝ մեր տարածաշրջանում են արտապատկերվում նաեւ ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքները. աշխարհաքաղաքական բեւեռների դերաբաշխումներն են այստեղ խլրտում։ 44-օրյայից առաջ մենք այլ մարտահրավերներ ունեինք, հիմա՝ բոլորովին այլ։ Անվտանգության մեր մարտահրավերները մեզ թելադրում են քաղաքական այնպիսի օրակարգ, որ ե՛ւ արդեն ձեւավորված կապերը չքանդենք, ե՛ւ գործող կապերին նոր շունչ հաղորդենք, ե՛ւ գտնենք նոր կապեր։ Մեզ արտաքին քաղաքական եւ անվտանգության օրակարգերում պետք է ճկունություն եւ նախաձեռնողականություն։ Մանավանդ այն պարագայում, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքը համարում է «արեւմտյան Ադրբեջան», երբ դիրքավորվում է ՀՀ տարածքում եւ անթաքույց հայտարարում է սպասվելիք գործողությունների մասին։ Հատկապես պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք հակաթյուրքական դաշտում։ Այս դաշտում հետաքրքրություններ ունեն Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, որոնք նաեւ շահեր ունեն մեր տարածաշրջանում, եւ պատճառների մասին խոսել ենք։

Օրինակ՝ Հնդկաստանի հետ մենք ամուր կապեր ունենք՝ ե՛ւ պատմական, ե՛ւ մշակութային։ Բայց հայ-հնդկական կապերը կարող ենք բոլորովին նոր մակարդակի բերել, որովհետեւ կա կարեւոր մի հանգամանք։ Ինչպես «Լույս» հիմնադրամն է իր վերլուծությունում նշում, Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին եւ անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլեւ կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։ Մասնավորապես՝ Թուրքիա Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին եւ վերջինիս աճող ազդեցությանը դիմակայելու հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանն ու Հնդկաստանը, այլեւ տարածաշրջանում մեր երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը։

Հնդկաստանն այսօր համաշխարհային դերակատարներից է։ Նյու Դելին աստիճանաբար ամրացնում է իր դիրքերը եւ զուգահեռաբար հսկայածավալ միջոցներ է ուղղում զինուժի բարելավմանն ու արդիականացմանը։ «Global Firepower»-ի վերջին տվյալներով՝ Հնդկաստանը ռազմական հզորության առումով վարկանշային սանդղակի առաջին տասնյակում 4-րդն է։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ Հնդկաստանը 2021 թ. աշխարհում 3-րդն է եղել ռազմական ծախսերի ցուցանիշով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին եւ Չինաստանին։ Եթե ուշադիր հետեւենք Հնդկաստանի արտաքին քաղաքականության որոշ առանձնահատկությունների, կհասկանանք, թե հատկապես վերջին 3-4 տարիներին ինչու է Նյու Դելին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերում «Հյուսիս-Հարավ» ծրագրի նկատմամբ։ Ըստ նշյալ հիմնադրամի՝ նաեւ հենց այստեղ են Հնդկաստանի շահերը համընկնում Հարավային Կովկասում երկու առանցքային դերակատարներ եւ Հայաստանի ռազմավարական գործընկերներ Իրանի եւ Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ, «իսկ Հայաստանը, օբյեկտիվորեն դուրս մնալով Արեւելք-Արեւմուտք միջտարածաշրջանային կոմունիկացիոն գրեթե բոլոր նախագծերից, «Հյուսիս-Հարավ» նախագիծը կարող է դիտարկել որպես տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու միակ եւ ամենաիրատեսական փրկօղակ»։

Չմոռանանք՝ «Հյուսիս-Հարավի» նախաձեռնողներն ու առանցքային մասնակիցներն են Հնդկաստանն ու Ռուսաստանը եւ, նույն աղբյուրի համաձայն, համադրելի շահեր ունեն ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում։ Վերջապես՝ երկու երկրներն էլ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացրել են փոխգործակցությունը Իրանի հետ տարբեր ոլորտներում, ինչն ավելի նշմարելի է դարձնում Ռուսաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական առանցքը՝ ի հակակշիռ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքի, որը այս կամ այն չափով որպես սպառնալիք է ընկալվում բոլոր երեք երկրների համար։

Հիշում ենք՝ Թուրքիան այն երկիրն է, որ 44-օրյային ուղղակի՝ ամեն ինչով եւ անթաքույց պաշտպանեց Ադրբեջանին։ Պակիստանն այնքան ոգեւորվեց թուրքական ԱԹՍ-ներով,  որ, թուրքական կողմից մեծածավալ գնումներ է անում։ Պակիստանը այն երկիրն է, որ ոչ միայն ՀՀ-ի անկախությունը չի ճանաչել, այլեւ իր օգնությունն է առաջարկում Ադրբեջանին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերում։ Հավելենք նաեւ 44-օրյայից հետո Իսլամաբադի շնորհավորանքը Բաքվին, եւ 44-օրյայի ընթացքում միջազգային մամուլում անգամ տեղեկություն տարածվեց Ադրբեջանի օգտին կռվող պակիստանցի զինյալների մասին։ Թե ինչքան խնդիրներ ունի Պակիստանը Հնդկաստանի հետ, հայտնի է։ Եվ թե ինչպես է ադրբեջանական մամուլը շահարկում Քաշմիրի հարցը, դա եւս հայտնի է։ Նյու Դելին միամիտ չէ եւ հստակ գիտի, թե իր դեմ ինչ սլաքներ են ուղղում Անկարան, Բաքուն եւ Իսլամաբադը։ Երեւանի հնարավոր քայլերը կարծես նշմարվում են, բայց մենք էլ նախաձեռնողականություն չենք ցուցաբերում։ Փոխարենը նախաձեռնում են Անկարան ու Բաքուն, եւ, այո, Նյու Դելին արդյունավետ համագործակցում է այս երկուսի հետ էլ։ Այո, այդ կապերը նախ առեւտրային եւ էներգետիկ ոլորտներում են, բայց կան։ Եվ Բաքուն էլ հնարավորությունը բաց չի թողնի «Հյուսիս-Հարավի» լիիրավ ու կարեւոր մասնակիցը դառնալու, որովհետեւ եւ՛ Հնդկաստանի հետ հարաբերություններ ունեն, եւ՛ տրանսպորտային ենթակառուցվածք։ Մենք էլ «Հյուսիս-Հարավի» հարցում, մեղմ ասած, շատ ենք դանդաղում։

Հնդկաստանը, սակայն, չի խուսափում ցույց տալ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունը։ Արցախյան հիմնախնդրի մասով միշտ հավասարակշռված է եղել։ Նույնը մենք ենք արել Հնդկաստանի մասով (Քաշմիր, Ջամու)։ Մեր երկու երկրների միջեւ  քաղաքական երկկողմ օրակարգին նոր մակարդակ ու նոր որակ տալու համար սա լավ հիմք է։ Ինչպես նաեւ բավարար պայման՝ սպառազինությունների ոլորտում փոխգործակցության։ Համենայնդեպս, ինչքանով հնարավոր է, որովհետեւ ոլորտում Հնդկաստանն ինքը խոշոր ներկրող է։ Թեեւ, ինչպես նկատում է նշյալ հիմնադրամը, «վերջին տարիներին Հնդկաստանը սպառազինության ոլորտում համագործակցության արդյունավետ ուղիներ է ստեղծել ինչպես որոշ արեւմտյան երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ այլն, այնպես էլ Իսրայելի հետ։ Այս տեսանկյունից Հնդկաստանի հետ համագործակցությունը կարող է հեռանկարային լինել ինչպես ժամանակակից ԱԹՍ-ների ձեռքբերման, այնպես էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինանոցում գերակշռող իսրայելական կամ արեւմտյան տեխնոլոգիաների հիմքով կառուցված ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում։ Ավելին՝ Հնդկաստանը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման եւ սպառազինությունների խոշոր արտահանող դառնալու բավական լուրջ հավակնություններ ունի։ Դեռ 2020-ին Հնդկաստանի կառավարությունը թիրախավորել է սպառազինության արտահանումը մինչեւ 2025 թ. հասցնել տարեկան 5 մլրդ դոլարի, իսկ ներքին արտադրությունը՝ 25 մլրդ դոլարի։ 2021-ին 2017-ի համեմատ Հնդկաստանից սպառազինության արտահանումը աճել է 7 անգամ՝ 200 մլն-ից հասնելով 1.5 մլրդ դոլարի, իսկ, ընդհանուր առմամբ, 2020-ին Հնդկաստանը արտադրել է շուրջ 11 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն։ Հաշվի առնելով, որ Հայաստանն Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության մեջ է, իսկ սահմանային բախումները պարբերական բնույթ են կրում, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, կարելի է ենթադրել, որ Հայաստանի կողմից հնդկական զենքի արդյունավետ կիրառումը զգալիորեն կմեծացնի վերջինիս նկատմամբ միջազգային պահանջարկը»։

Հայաստանն ու Հնդկաստանը պետք է նոր մակարդակ հաղորդեն երկուստեք փոխգործակցության ներուժին։ Խոսքը ե՛ւ քաղաքական ու ռազմական ոլորտներին է վերաբերում, ե՛ւ տնտեսական, նաեւ՝ ինչու ոչ, միջազգային հատվածներում փոխադարձ-փոխաջակցության աշխատանքին։ Հնդկաստանը դեմ չէ եւ տարբեր ժամանակներում հղել է համապատասխան «մեսիջներ»։

Թեգեր: ԱրցախՀայաստանՀնդկաստանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist