Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պետք է սկսենք բանակից ու տնտեսությունից

Որպեսզի եռօղակ շղթան դառնա գործոն

Ապրիլի 4, 2023
Հանրապետություն
Պետք է սկսենք բանակից ու տնտեսությունից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
307
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան-Արցախ-սփյուռք. այս եռամիասնության կարեւորությունը բացատրության կարիք չունի։ Բայց այս շղթայի ներուժը լավ չենք գործածում, իսկ 2020 թ. պատերազմից հետո ներուժի գործածման ուժը թուլացրինք. Արցախի մեծ մասը հայտնվեց ադրբեջանական վերահսկողության ներքո, Արցախի մեծ մասի կորստով բնականաբար Հայաստանը հայտնվեց բազմաթիվ պաշտպանական, անվտանգության, տնտեսական ու քաղաքական մարտահրավերների առաջ, դե իսկ Հայաստան-Արցախ շղթայի թուլացումը համարժեք հետեւանքներ ունեցավ շղթայի երրորդ՝ սփյուռքի օղակում։

Որպեսզի եռօղակ շղթան դառնա գործոն, ամեն ինչ նորից պետք է սկսենք։ Ու պետք է սկսենք բանակից։ Հայկական բանակն է մեր անվտանգության, մեր պաշտպանության ու մեր պետականության երաշխավորը։

Որպեսզի բանակը լինի այդ երաշխավորը, անհրաժեշտ է գումար՝ մշտապես արդիականացման ու անընդհատ վերազինման համար։ Որպեսզի գումարի պակաս չունենանք, վերջապես պետք է աշխատեցնենք տնտեսությունը։ Այն է՝ որակական այնպիսի փոփոխություն տանք տնտեսական մեր համակարգին, որ տնտեսական աճի հիմքը ամուր լինի, աճը տարերային չլինի՝ կախված, օրինակ, ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում ՀՀ ռուսաստանցիների ներհոսքից կամ խաղային բիզնեսի ծաղկումից եւն։ Այնպիսի որակ հաղորդենք տնտեսությանը, որ նոր ոլորտներ «բացենք», նոր արտադրանք տանք, նոր կապեր ստեղծենք, նոր շուկաներում հայտնվենք, տարբեր շուկաներում մշտական տեղ ապահովենք։ Տնտեսական գործընկերությունը քաղաքական գործընկերության օրակարգ է թելադրում եւ հակառակը։ Տնտեսությունն ու դիվանագիտությունը ձեռք ձեռքի տված պետք է գործեն։ Սրա միջոցով պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող, թիրախային ոլորտների «շարժիչը» գործի կդնենք։

Այս ամենին մեծապես կարող է նպաստել սփյուռքը։ Բայց սփյուռքի հետ պետք է աշխատել։ Նորովի աշխատել։ Սփյուռքն, այո, ներուժ ունի, բայց այդ ներուժը գործի չի դրվում։ Գործի դնելը նշանակում է, որ սփյուռքը պիտի վստահ լինի ու տեսնի, որ ինքն ուժ ունի Հայրենիքից մնացած փոքրիկ այս հատվածն ամրացնելու, հենապատերն ուժեղացնելու եւ Հայի երազանքների հետեւից գնալու։ Սա տարբեր երկրների ու այդ երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ աշխատանք է ենթադրում՝ խորքային, բազմաշերտ, առանձնահատություններն հաշվի առած։ Հայաստան-Արցախ-սփյուռք եռօղակ շղթան այնպիսի կառուցք պիտի ունենա, որ օղակներից ոչ մեկն իրեն չպատկերացնի առանց մյուսի՝ գործառութային, ապագա ծրագրային ու ազգային-նպատակային իմաստներով։

Եվ ամենակարեւորը՝ որպեսզի ապառնիով ու պիտի-ներով չխոսենք, հարկ է չմոռանալ իրականությունը, զանազանել առաջնային խնդիրները երկրորդականից, շտապ տալ առաջնային խնդիրների լուծումները՝ բայց ոչ մեր հաշվին։ Հիշում ենք, չէ, Տեղի դեպքերը, Շուռնուխի, Որոտանի… Սահմանամերձ վայրերում ապրելն ու արարելը դարձել է վտանգավոր, ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով արոտավայրերի օգտագործումն է անհնար դարձել, անասնագլխաքանակն է անկում ապրում, վարլահողերը չեն գործածվում։ Արցախում այգիների մշակումն է դարձել կենաց ու մահու կռիվ։ Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը թշնամին ամեն օր ավելի ու ավելի է սեղմում, տարածաշրջանային ծրագրերից դուրս ենք մնում, Արցախի օկուպացված տարածքներում թշնամին միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում, մենք մեր արտաքին որոշ կապեր թուլացնում ենք, նոր կապերի հարցում՝ դանդաղում, թշնամին ճիշտ հակառակը՝ ուժեղացնում եւ նախաձեռնում։ Մինչ մենք տեղի ենք տալիս միջազգային կոչերին ու հույսներս դնում թյուրքական կողմի կառուցողականության վրա, թշնամին անտեսում է նույն այդ միջազգային կոչերը եւ գործնական քայլեր անում՝ Արցախում եւ Հայաստանում անընդհատ բարելավելով իր դիրքերը՝ ամրացման աշխատանքներ տանելով։ Օրախնդիր այս հարցերը չլուծելով՝ բախվելու ենք էլ ավելի սրված պաշտպանական, անվտանգության եւ տնտեսական խնդիրների՝ վտանգելով ապագայի ծրագրերի հույսերը նաեւ։

Ասել, թե այս վիճակից ելք չկա, ճիշտ չէ։ Օրինակ, տարածաշրջանում ուշագրավ զարգացումներ են Իրանի շուրջ (Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորում, Չինաստանի «քավորություն», Իրանի դեմ կապված հարցերում Իսրայելի, Թուրքիայի, ԱՄՆ-ի այս պահի պահվածք՝ թեկուզ կարճատեւ դրսեւորմամբ եւն)։ Մեզ համար Սյունիքի մարզի անվտանգության մասին մտածելու ժամանակ է առաջ գալիս։ Մեր իսկ ապահովության համար լրջորեն քայլեր չձեռնարկելը ոչ բացատրություն, ոչ էլ արդարացում չի ունենա։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տղերքը կրկին… նահատակվեցին

Տղերքը կրկին… նահատակվեցին

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Թշնամին մուտք է գործում պատուհաններով՝ աչքերով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist