Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խաղաղության պատրանքի օղակը

1926 թ. ԽՍՀՄ-ում առաջին մարդահամարի ժամանակ ազգությունների ցանկում տեղ չգտած «ադրբեջանցիները» խոսում են «պատմական հողերից»

Ապրիլի 12, 2023
Հանրապետություն
Խաղաղության պատրանքի օղակը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
711
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թյուրքական կողմի հետ խաղաղության հույսը սին է։ Նրանք, ովքեր այդ հույսը տածում են, դրա անիրական ու մտացածին լինելը կարող են շատ արագ հասկանալ, եթե չկտրվեն իրականությունից։ Այդ հույսն, իհարկե, ի սկզբանե չէին ունենա, եթե գոնե մակերեսային իմանային մեր պատմության ու աշխարհագրության մի քանի էջեր ընդամենը։ Բայց ոչինչ, մեր օրերն այնքան խոսուն են, որ այդ հույսը հօդս կցնդի։ Հուսանք։

Հիմա մենք ենք հույս փայփայում, որովհետեւ 44-օրյայից հետո ռազմական հանցագործին, գերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգող ու դիակապտող թշնամուն (արժանավոր թշնամի ունենալու բախտին էլ չարժանացանք) ձեռք մեկնելու թուլամտությունը պետք է որ մեր հանրության որեւէ մասնիկի մոտ չառաջանար։ Պատերազմից հետո պատերազմը չդադարեցնող, Արցախը շրջափակող, Հայաստանը սահմաններից մաս-մաս ուտող թշնամու հետ բարի դրացիական հարաբերություններով ապրելու ցնորամտությունը պիտի ոչ մի տեղ չունենար։ Սեփական երկրիդ տնտեսական թռիչքը թշնամու հետ սահմանների բացմամբ պայմանավորելու խաբուսիկությունը պիտի որ նույնիսկ չքննարկվեր…

Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք։ Թշնամուն հավատացող հանրության այն շերտը, որ մարսել է թյուրքի հետ խաղաղության մոլորությունը ու հավատում է դրան, իրականություն վերադառնալու համար պետք է որ լսի նույն թյուրքին։ Սա ինքն է հուշում, որ ոչ մի խաղաղություն էլ չի ուզում։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ թուրքական «A Haber TV» հեռուստաալիքի եթերում ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանում եւ Թուրքիայում դեսպանատներ բացելու մասին։ Եվ հիշեցրել է, որ երկրաշարժից հետո Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացվել է մարդասիրական օգնության առաքման համար, սակայն սահմանների բացումը կախված է քաղաքական իրավիճակից։ Այն է, ըստ Չավուշօղլուի, Հայաստանի հետ ամեն քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Այն Ադրբեջանի, որի համար Հայաստանի Հանրապետություն չկա, կա «Արեւմտյան Ադրբեջան»։

Թշնամու ոչ մի խոսք չպետք է անտեսենք՝ լինի դա դրանց ներքին, թե արտաքին լսարանի համար ասված։ Մենք էլ մեր հերթին չպետք է սխալ թույլ տանք՝ դրանց ասածներին վերագրելով «արկածախնդրություն» բառը։ Այն պարզ պատճառով, որ թշնամու արածը ոչ թե արկածախնդրություն է, այլ՝ հաշվարկված քայլ, տառացիորեն ահաբեկչություն։ Ահաբեկչություն է Բերձորի միջանցքի փակումը, հիդրոահաբեկչություն է մեր ջրերի մոտ դրանց հաստատվելը, մշակութային ահաբեկչություն է դրանց վերահսկողությանն անցած հայապատկան տարածքներից հայկական հետքը վերացնելը։ Կարող ենք շարունակել՝ տնտեսական ու քաղաքական ահաբեկչության փաստեր բերելով։ Տնտեսական է, երբ Ալիեւը ասում է, թե փոխհատուցում է ուզելու ՀՀ-ից՝ «իրենց հայրենի Ղարաբաղում» 30 տարի ոսկի արդյունահանելու համար։ Քաղաքական ահաբեկչություն է, երբ բացահայտ հայտարարում է, թե թույլ չի տալու Հայաստանին վերականգնել իր քաղաքական եւ ռազմական ներուժը։ Այս ամենը ահաբեկչություն է, եւ թշնամին ահաբեկչական մի քայլից անցնում է երկրորդին, երրորդին, որովհետեւ չի ստանում հակաահաբեկչական պատասխանը։

1926 թ. երբ Խորհրդային Միությունում առաջին մարդահամարը տեղի ունեցավ, «ադրբեջանցիները» տեղ չէին գտել ազգությունների ցանկում։ Յակուտները, վայնախները, պերմյակները կային, «ադրբեջանցի» կոչվածները՝ ոչ։ 3 տարի անց Թիֆլիսում վիճակագրական պաշտոնական տեղեկատու լույս տեսավ՝ «Անդրկովկասը թվերով», բայց «ադրբեջանցիներն» այստեղ էլ չկային։ Հիմա Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը, որ պատմության թատերաբեմում ընդամենը մի ակնթարթի պատմություն ունի, «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել»։ Ի դեպ, 2022 թ.  փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է հայտարարել, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Նույն 2022 թ. կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանն ասում է, թե անշարժ գույքի գործարքների տոկոսը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ բավական քիչ է. «Թուրքիայի քաղաքացիների դեպքում՝ 100-ից պակաս, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում՝ մեկ տասնյակից պակաս»։ Եթե մեզ թվում է, թե այս 100-ից պակասը այս պահին մեզ համար խնդիր չէ կամ վաղը չի ավելանալու, եւ ազգային անվտանգության տեսակետից խնդիր չի դառնալու, ապա չարաչար սխալվում ենք։ Չենք մոռացել չէ, թե ինչպես խորհրդային տարիներին «եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը» հանկարծ խնդիր «չառաջացնելով» տիրացավ ՀԽՍՀ-ի բերրի հողերին՝ հասնելով Արարատ, Մասիս, Վեդի…

Թյուրքի հետ խաղաղության սինաբանության մեկ այլ օրինակ եւս։ Եթե հանկարծ միամտորեն որեւէ մեկը կկարծի, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի եւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման դեպքում թյուրքական տարրի հետ տնտեսական կապ կլինի, ու դա իրեն կօգնի լավ ապրել, ապա մեղմ ասած չարաչար սխալվում է։ Քանզի թշնամին անթաքույց խոսում է իր նպատակների մասին. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»։

Մյուս օրինակը Որոտանի դեպքերից. ադրբեջանական իշխանությունները բացահայտ տիրացան Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013 թ. օրինական վկայականով։

Օրինակներն այնքան շատ են, որ թվարկումը կարող է տասնակ էջեր լցնել։ Եվ սրանք պատմությունից չեն, այլ՝ մեր օրերից։ Հանրության այն շերտը, որ մեր զգուշացումներին չի հավատում, կարող է լսել թշնամուն, որ չի թաքցնում իր նպատակները։ Այս տեսակ հարեւանի հետ խաղաղությունը կեղծիք է եւ մեր պարանոցին արագ սեղմվող օղակ։ Մենք կկու չենք, որ անընդհատ զարկվելու «իրավունքից» օգտվենք՝ վերջում ամեն ինչ կորցնելով։ Մեր գենոմը արծվի տիրույթում է, որ թեկուզ վիրավոր, միշտ օգտվում է զարկելու իրավունքից։

Թեգեր: Թուրքիասահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Քաղաքական հետնաբեմը նույնպես թեժ է

Քաղաքական հետնաբեմը նույնպես թեժ է

Նաթանյահուն վախենում է ավելորդ վեճերից

Նաթանյահուն վախենում է ավելորդ վեճերից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist