Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը կձգտի վերահաստատել գերտերության կարգավիճակը ծանրամարտում

Մեր երկիրն ունի համապատասխան ներուժ, ունակություններ, համապատասխան առաքինություններ ու առաքելություն ստանձնելու կարողություններ

Ապրիլի 13, 2023
Հանրապետություն
Հայաստանը կձգտի վերահաստատել գերտերության կարգավիճակը ծանրամարտում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 15-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին կմասնակցեն եվրոպական 40 երկրների ավելի քան 500 մարզիկներ: Դեկտեմբերի 14-ին տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը. հայ կազմակերպիչները մտադիր են վառ շոու ներկայացնել, որի ընթացքում Հայաստանը կներկայացվի ոչ միայն մարզական տեսանկյունից, այլ նաեւ որպես մշակույթի ու արվեստի կենտրոն:

Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Երեւանում կանցկացվի նաեւ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը:

Առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի համար: Ի դեպ, հավանաբար, հենց դա էր պատճառը, որ իր մասնակցությունը հաստատեց նաեւ Ադրբեջանը, մի երկիր, որը սովորաբար խուսափում է մարզական կամ մշակութային պատվիրակություններ գործուղել Երեւան՝ այս կամ այն իրադարձությանը մասնակցելու համար: Մեր աշխարհագրական հարեւանները 6 մարզիկից բաղկացած հայտ են ներկայացրել: Հայաստանը պարտավոր է ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը: Եվ դա կապված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Ցանկացած երկիր, որը հայտ է ներկայացնում խոշոր մրցաշար անցկացնելու համար, պարտավորվում է բոլորի համար, առանց բացառության, անխոչընդոտ մասնակցություն եւ անվտանգության երաշխիքներ ապահովել: Այդ պահանջը պետք է կատարի նաեւ Հայաստանը:

Եվրոպայի առաջնության անցկացումը լուրջ խթան կլինի Հայաստանում մարզաձեւի հետագա զարգացման գործում: Հայաստանն ընդհանրապես վերջին շրջանում վարում է խոշոր մրցաշարերի անցկացման քաղաքականություն, ինչը, բնականաբար, կավելացնի մեր երկրի վարկանիշը՝ որպես տարածաշրջանում մարզական խոշոր կենտրոն:

Հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում մայրցամաքի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը: Մարզական առումով, անշուշտ, այս իրադարձությունը շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ, մարզական ցուցանիշների արձանագրումից բացի, վկայում է եվրոպական ընտանիքում զարգանալու մեր ցանկության մասին, ցուցադրում երկրի զբոսաշրջային հարուստ ժառանգությունն ու «պատմում» մարզաձեւի պատմության մեջ փառավոր հետագիծ ունենալու մասին: Հայոց նորօրյա հսկաները շարունակում են հնչեցնել հայոց հիմնը աշխարհի տարբեր ծագերում, եւ նրանց շնորհիվ է, որ շատերն են Հայաստանն այսօր անվանում ծանրամարտի գերտերություն: Եվ արտերկրի շատ գործընկերներ են շահագրգռված, որ այն մարզաձեւերում, որոնցում մեր երկիրն աշխարհին ներկայանում է բացառիկ ցուցանիշներով, շարունակի զարգանալ ու կատարելագործվել՝ ոչ միայն եվրոպական ու համաշխարհային մակադակներում ինչ-որ բան ստանալու, այլեւ ինչ-որ բան տալու համար: Որովհետեւ Հայաստանն ունի համապատասխան ներուժ, ունակություններ, համապատասխան առաքինություններ ու առաքելություն ստանձնելու կարողություններ: Եվ, որ պակաս կարեւոր չէ, որպես հնագույն քաղաքակրթություն՝ պատրաստ է աշխարհի առաջընթացի համար աշխարհի հետ կիսվել իր իմաստությամբ ու փորձով:

Շատ խորհրդանշական է այն, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կանկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բանն այն է, որ այս միջոցառմամբ համալիրին կվերադարձվի իր պատմական նշանակությունը: 1983 թ. այն կառուցվել է նաեւ աշխարհի ծանրամարտի առաջնության անցկացման համար: Այն ժամանակ համաշխարհային ստուգատեսի կազմակերպումն այդպես էլ իրականություն չդարձավ: Ինչպես ասում են նման դեպքերում, վերականգնվում է պատմական արդարությունը:

Եվրոպայի առաջնության անցկացման համար կառավարությունը նախ հատկացրել է 1 մլրդ 100 մլն դրամ, իսկ որոշ ժամանակ անց ավելացում է կատարել՝ ելնելով ի հայտ եկած պահանջներից: Մեր տղամարդկանց ու կանանց հավաքականները հանդես կգան լիարժեք կազմերով ու ներկայացուցիչներ կունենան բոլոր քաշային կարգերում: Բացի այդ, թիմերը երկուական պահեստային մարզիկներ ունեն: Սպասվում է, որ հայ ծանրորդները նվազագույնը 3 ոսկե մեդալ կնվաճեն:

Հայաստանից մայրցամաքային առաջնությունը կսպասարկեն 3 մրցավարներ: Նրանց թվում է նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը:

Հարկ է նշել, որ նշված 40 երկրների ավելի քան 500 մարզիկների շարքում չեն Ռուսաստանն ու Բելառուսը: Նման որոշում ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան է կայացրել. կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ՝ 2022 թ. մարտից ՌԴ-ի եւ Բելառուսի ծանրորդներն անորոշ ժամկետով զրկվել են միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից: Երեւանյան առաջնությանը մասնակցելու համար այդ երկրները, ընդհանուր առմամբ, հայտավորել էին 65 մարզիկ-մարզուհիների: Սակայն նրանք կարծես թե դուրս են մնում մարզական ու օլիմպիական ընտանիքից: Ըստ ՄՕԿ-ի կանոնակարգի՝ փարիզյան օլիմպիական խաղերին մասնակցելու համար ծանրորդները պետք է նվազագույնը 5 խոշոր մրցաշարի մասնակցեն, եւ այդ առումով հայաստանյան առաջնությունը բաց թողնված լուրջ հնարավորություն է:

Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ Հայաստան այցելեցին Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչը, ովքեր Երեւան էին ժամանել՝ ծանոթանալու այն պայմաններին, որոնք մեր երկիրն առաջարկում էր 2023 թ. մայրցամաքային առաջնության կազմակերպման համար: Եվրոպական ֆեդերացիայի ղեկավարները հանդիպեցին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, եղան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կարեն Գիլոյանը հյուրերին վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է առաջնությունը կազմակերպել ամենաբարձր մակարդակով:  «Մայրցամաքային առաջնության անցկացման համար հայտի ներկայացման մասին նախնական պայմանավորվածություն ձեռք էր բերվել  Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Մեր հյուրերը լիովին տպավորված են Երեւանում իրենց տեսածով: Նրանք հայտարարեցին, որ ուզում են որակապես նոր մակարդակի առաջնություն կազմակերպել՝ ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վստահ եմ՝ կընդունեն մեր առաջարկները, եւ մենք կանցկացնենք շատ լավ առաջնություն»,- նշել էր փոխնախարարը:

Ավելի ուշ Անտոնիո Կոնֆլիտին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության նախապատրաստության ու կազմակերպչական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյան հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք իսկապես տպավորված են Երեւանում Եվրոպայի առաջնության անցկացման պայմաններով:

Թեգեր: ծանրամարտ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գնահատանք

«Մեծագույն հաղթանակները դեռ առջեւում են»

«Մեր ծանրորդները հաղթանակների փորձ ունեն»

«Մեր ծանրորդները հաղթանակների փորձ ունեն»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist