Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Մեր ծանրորդները հաղթանակների փորձ ունեն»

Փորձառությունը կօգնի հաղթահարել դժվարությունները

Ապրիլի 13, 2023
Հանրապետություն
«Մեր ծանրորդները հաղթանակների փորձ ունեն»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցաշարին կներկայանա լիարժեք կազմով: Մեր թիմը վերջին հավաքն անցկացրեց մայրաքաղաքի «Օլիմպավան» համալիրում՝ շարունակելով առաջնությանը նախապատրաստության աշխատանքները եւ ձգտելով շտկել անգամ ամենաաննշան թերությունները: Միաժամանակ կրկին ուշադրություն է դարձվել հավաքականի անդամների անհատական որակների բարելավմանը: Հերթական հավաքի արդյունքում հայ ծանրորդները լավ մարզավիճակ են ձեռք բերել եւ ասպարեզ դուրս կգան մարտական տրամադրվածությամբ:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հույսեր է կապում այն փաստի հետ, որ տղաները փորձառու մարզիկներ են, ունեն հաղթանակների փորձ: Նա կարծում է, որ դա կօգնի նրանց՝ հաղթահարելու հոգեբանական հնարավոր լարվածությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Երեւանում:

«Եթե հաշվի առնենք հավաքականի անդամ ծանրորդների անցած ուղին, կնկատենք, որ բոլորն էլ ծանրամարտում երկար տարիների փորձ ունեն: Ավելին՝ դա հաղթական փորձ է, որովհետեւ նրանք աշխարհի ու Եվրոպայի  պատանիների, երիտասարդների ու մեծահասակների առաջնությունների մրցանակակիրներ են,- «ՀՀ»-ին ասաց Փաշիկ Ալավերդյանը:- Ամեն դեպքում՝ Հայաստանում կայանալիք առաջնությունը մեզ շատ է պարտավորեցնում, իսկ դա կարող է լարվածություն ստեղծել: Ընդհանրապես՝ լարվածությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Այս դեպքում ես հավատում եմ, որ տղաները կկարողանան խուսափել բացասական ազդեցությունից: Կրկնում եմ՝ բոլորն էլ փորձառու տղաներ են, նրանց համար սա շատ հետաքրքիր փորձ է, որ իրենց ազգակիցների առջեւ պետք է ասպարեզ դուրս գան ու ներկայացնեն սեփական հնարավորությունները: Եվ, ինչու չէ, նաեւ հաղթեն, որովհետեւ փորձառուների առավելությունն այն է, որ կարողանում են «տան պատերի» ներսում հանդես գալու հանգամանքը դիտել որպես հաղթանակի կարեւոր նախապայման: Հաջողություններ եմ մաղթում մեր հավաքականին: Ուզում եմ, որ մեր ժողովուրդն ու պետությունը զարգանան ու բարեկեցիկ դառնան: Թող խաղաղություն լինի, մնացյալը ժողովուրդը կանի»:

Ավելացնենք, որ Փաշիկ Ալավերդյանն արդեն հրապարակել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի կազմը:

Տղամարդիկ

Գոռ Սահակյան-67 կգ քաշային կարգ

Ռաֆիկ Հարությունյան-81 կգ

Անդրանիկ Կարապետյան-89 կգ

Դավիթ Հովհաննիսյան-96 կգ

Արա Աղանյան-96 կգ

Գարիկ Կարապետյան-102 կգ

Սամվել Գասպարյան-109 կգ

Պետրոս Պետրոսյան-109 կգ

Սիմոն Մարտիրոսյան-+109 կգ

Վարազդատ Լալայան-+109 կգ

Թեգեր: ծանրամարտՓաշիկ Ալավերդյան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի կանանց հավաքականն առաջնությանը ներկայանում է լիարժեք կազմով

Հայաստանի կանանց հավաքականն առաջնությանը ներկայանում է լիարժեք կազմով

Համազգային նվիրումի խորհրդանիշը

Համազգային նվիրումի խորհրդանիշը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist