Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի կանանց հավաքականն առաջնությանը ներկայանում է լիարժեք կազմով

Պետք է օգտագործենք մեր բացարձակ ներուժը եւ բարձրացնենք այնքան, որքան կարող ենք

Ապրիլի 13, 2023
Հանրապետություն
Հայաստանի կանանց հավաքականն առաջնությանը ներկայանում է լիարժեք կազմով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
143
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնության մեկնարկից առաջ Հայաստանի կանանց ընտրանին վերջին հավաքն անցկացրեց Աբովյանի քաղաքային մարզահամալիրում: «ՀՀ»-ի խմբագրական պատվիրակությունը որոշեց այցելել ծանրորդուհիներին եւ նրանց հաղորդել մեր աջակցությունը:

-Դեռ փետրվարի սկզբներից առանձին ընդմիջումներով հավաքներ ենք անցկացնում Աբովյանում,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին ասաց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:- Սա արդեն վերջին հավաքն է, որը կավարտենք ապրիլի 13-ին: Այնուհետեւ կհանգրվանենք Երեւանում, որտեղ ապրիլի 14-ին կկայանա Եվոպայի առաջնության բացման արարողությունը: Այս մրցումները շատ կարեւոր են ինչպես ողջ ազգի, այնպես էլ մեզ համար: Առաջնությանը կներկայանանք լիարժեք կազմով՝ 10 հոգով: Եթե հիշում եք, վերջին անգամ մենք 10 հոգով մասնակցեցինք 2017 թ. առաջնությանը եւ թիմային հաշվարկով գրավեցինք 1-ին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Մեր աղջիկներն այսօր էլ շատ նախանձախնդիր են ու չեմպիոն դառնալ են ուզում: Տա Աստված, որ ստացվի:

-Այս հավաքի ընթացքում շեշտը հիմնականում ինչի՞ վրա եք դրել:

-Սա արդեն մրցակցային շրջանն է, ուստի հիմնականում ի մի ենք բերում կատարածը, շտկում թերությունները, որպեսզի վարժությունները կատարվեն անթերի, որպեսզի աղջիկները կարողանան ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել եւ, ամենակարեւորը, ցուցադրել, թե ինչի են ընդունակ: Կարելի է ասել, որ սա վարպետության կատարելագործման շրջան է: Պետք է օգտագործենք մեր բացարձակ ներուժը եւ բարձրացնենք այնքան, որքան կարող ենք: Թե արդյունքում ինչ կստացվի, կտեսնենք:

-Ըստ Ձեզ՝ որն է Հայաստանի հավաքականի ամենալուրջ մրցակիցը:

-Ուժեղ մրցակիցներ շատ ունենք, բայց հիմնականը Թուրքիայի թիմն է, որը նույնպես մասնակցում է լիարժեք կազմով: Չեմ կարծում, որ ամեն բան հարթ կընթանա: Մեզ ծանր պայքար է սպասվում: Պատրաստ ենք հզոր հակահարված տալ բոլոր մրցակիցներին եւ անել հնարավորը՝ մեդալներ նվաճելու եւ, բնականաբար, շատ միավորներ վաստակելու համար, որպեսզի թիմը մեդալների հաշվարկով նույնպես լավ տեղեր զբաղեցնի:

-Գաղտնիք չէ, որ ծանրամարտում մրցակիցների մասին տեղեկություններ հավաքելն այնքան էլ հեշտ գործ չէ…

-Մենք մրցակիցներին ճանաչում ենք իրենց անուն-ազգանուններով: Մնացյալ տեղեկությունները ճշտվում են մրցումների ընթացքում: Որոշակի տեղեկություններ ունենք, իհարկե, կատարած հետազոտությունների արդյունքում, գիտենք, թե ովքեր որ մրցումներում ինչպիսի կիլոգրամներ են բարձրացրել: Բայց, մեծ հաշվով, չգիտենք, թե մրցակիցները կոնկրետ հիմա ինչի են ընդունակ, նրանք էլ, իհարկե, մեր մասին չգիտեն: Ամեն ինչ կպարզի հարթակը:

-Այն, որ առաջնությունը կայանալու է Երեւանում, ի՞նչ կտա թիմին:

-Տալիս է ձեր բոլորի աջակցությունը, բայց միեւնույն ժամանակ պատասխանատվության զգացումը որոշ մարզիկների կարող է նեղ դրության մեջ գցել: Մեր թիմում կան աղջիկներ, ովքեր բոլորովին վերջերս են մասնակցել առաջնության, մեդալակիրներ են դարձել: Նրանք այժմ համալրել են մեծահասակների հավաքականը: Մեր ամենամեծ մասնակիցը Հռիփսիմե Խուրշուդյանն է, ում բոլորս ենք ճանաչում: Բայց նրա կողքին պատանիներն են: Թիմում եւ փորձ կա, եւ երիտասարդություն: Ամեն բան նորմալ է:

-Տա Աստված՝ այս առաջնությունը եւս մեկ անգամ հաստատի այն ճշմարտությունը, որ ծանրամարտում Հայաստանը գերտերություն է:

-Տա Աստված:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հրապարակել է այն ծանրորդուհիների ցուցակը, ովքեր հանդես կգան Եվրոպայի երեւանյան առաջնությունում:

Կանայք

Իզաբելլա Յայլյան-55 կգ քաշային կարգ

Ալեքսանդրա Գրիգորյան-55 կգ

Անուշ Արշակյան-64 կգ

Էմմա Պողոսյան-76 կգ

Տաթեւ Հակոբյան-76 կգ

Լիանա Գյուրջյան-81 կգ

Աննա Ամրոյան-81 կգ

Հռիփսիմե Խուրշուդյան-87 կգ

Մարգարիտա Առաքելյան-87 կգ

Ջուլիետա Ավանեսյան-+87 կգ

Թեգեր: Արտաշես Ներսիսյանծանրամարտ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Համազգային նվիրումի խորհրդանիշը

Համազգային նվիրումի խորհրդանիշը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist