Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վախկոտներին փախուստի առիթ էր պետք

Խելքի աշեցեք

Ապրիլի 15, 2023
Հանրապետություն
Վախկոտներին փախուստի առիթ էր պետք
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
318
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ բեմ է բերվել ադրբեջանական դրոշը, հայ դիզայներ Արամ Նիկոլյանը վազել է դեպի բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից վերցրել այն և այրել երկրպագուների աչքի առջև: Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Արամին, սակայն ավելի ուշ ազատ են արձակել:

Օգտագործելով այս առիթը՝ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն, որոնց միայն առիթ էր պետք, համատեղ հայտարարություն են տարածել՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ «չի պաշտպանվել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը»: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ադրբեջանի դրոշը ցուցադրաբար այրվեց պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգությունը չի ապահովվել, մրցաշարին ադրբեջանցի մարզիկների մասնակցությունն անհնար է հոգեբանական ճնշման պատճառով: Հետևաբար, որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,-նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ էության, բացահայտել է, թե Բաքուն ինչ նպատակ է հետապնդել՝ հետ կանչելով իր մարզական պատվիրակությանը, որոնց անվտանգությանը ոչինչ չէր սպառնում: «Մտահոգիչ է, որ կազմակերպիչներն անվտանգության որևէ միջոց չեն ձեռնարկել ատելության նման գործողությունների դեմ: Մեղավորները պետք է պատժվեն,-ասված է հայտարարության մեջ:-Կոչ ենք անում Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Կարծում ենք՝ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Հայաստանը չի կարողանում միջազգային մարզական մրցումներ անցկացնել և ապահովել մարզիկների անվտանգությունը»:

Հետամուտ լինելով խոշոր մրցաշարեր անցկացնելու իր որդեգրած քաղաքականության իրականացմանը՝ Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել 2024 թ. աշխարհի ծանրամարտի առաջնության կազմակերպման վերաբերյալ: Հնարավորություն չունենալով վերածվել տարածաշրջանային մարզական կենտրոնի՝ Բաքուն որոշել է ցանկացած միջոցով պայքարել Հայաստանի այս քաղաքականության դեմ և նվազեցնել մեր երկրի գրավչությունը՝ չհասկանալով, որ իր այսպիսի պահվածքով ստիպված է լինելու առաջին հերթին պատասխաններ հնչեցնել:

Վերհիշելով հայ-ադրբեջանական մարզական կապերի ոչ հարուստ պատմությունը՝ կենտրոնանանք 2011 թ. աշխարհի բռնցքամարտի առաջնության վրա, որն անցկացվեց Բաքվում: Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» անդամները, ներխուժելով մարզահամալիր, սկսեցին քարեր նետել հայ մարզիկների վրա: Սպասելով հայ մարզիկի ելույթին՝ նրանք բղավեցին. «Հայեր, հեռացեք», «Ղարաբաղ կամ մահ», «Ամոթ հրավիրողներին», ապա քարեր նետեցին ռինգ: Մրցամարտը դադարեցվեց, հայ բռնցքամարտիկը, մրցավարական կազմը հեռացան դահլիճից: Այդ կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին հայտարարեց, որ իրենք մի քանի օր նախապատրաստվել են ակցիային, որի նպատակը մրցամարտին հայ մարզիկների մասնակցությունը խոչընդոտելն էր:

«Իմանալով, որ այսօր ռինգ են դուրս գալու հայերը, որոշել էինք քարկոծել նրանց: Մեր նպատակն է թույլ չտալ հայերին՝ մասնակցելու մրցումներին: Եթե մեր ձայնը չլսվի, կիրականացվեն ավելի ծայրահեղ միջոցառումներ»,-ասել էր նա:

Ընդհանրապես՝ հայ մարզիկների մասնակցությամբ բոլոր մրցելույթները տեղի են ունեցել տրիբունաների աննախադեպ ճնշման, սուլոցների ու վիրավորական արտահայտությունների հնչեցման պայմաններում: Բայց Հայաստանի մարզական պատվիրակությունը ոչ թե վախկոտի պես լքեց մրցաշարը, այլև շարունակեց իր մասնակցությունը հաստատված ծրագրի շրջանակներում, որովհետև Բաքու էր մեկնել միայն պայքարելու ու հաղթելու, այլ ոչ թե մասնակցության իմիտացիա ստեղծելու համար:

Ադրբեջանում ժամանակին շարժում է սկսվել՝ կապված նաև Բաքվում Եվրոպայի պատանեկան առաջին խաղերին հայ մարզիկների մասնակցության հետ: Նույն Նաղին հայտարարել էր, որ եթե հայերը գան Բաքու, նրանց կփոշմանեցնի:

Այդ երկիրը, որը, կրկնելով հիտլերյան Գերմանիայի օրինակը, մարզական խոշոր միջոցառումն օգտագործել է քաղաքականացման և պատմական փաստերի կեղծումները տարածելու համար, այսօր հիստերիա է բարձրացրել, թե իր մարզիկների անվտանգությունը չի ապահովվել: Այսօրվա գնահատականներով Ադրբեջանը միայն բնութագրում է այն գործողությունները, որոնք ինքն է իրականացրել նախկինում: Բոլորին է հայտնի, որ այդ երկրում ոչինչ տեղի չի ունենում առանց իշխանությունների թույլտվության, իսկ այդ իշխանությունների մտքի բարձրակետը ոչ միայն մարզական միջոցառումների ժամանակ հայերի համար հոգեբանական սարսափելի պայմանների ստեղծումն էր, այլև Հունգարիայում քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչը պետք է դիտել որպես հայ ժողովրդի դեմ սեփական հասարակության մեջ ատելության քարոզի աննախադեպ ձև: Հունգարական բանտից ազատելով ու Ադրբեջան վերադարձնելով այդ վիժվածքին՝ Բաքուն ազդարարեց իր հակահայկական քաղաքականության մեջ «կացնային բաղադրիչի կարևորման» մասին: Եվ որքան էլ նրանց համար տհաճ կլինի լսել դա, վերը նշված բոլոր գործողություններն ընդամենը մատնանշում են, որ Ադրբեջանը զրկվել է քաղաքակիրթ աշխարհում տեղ գրավելու բոլոր հեռանկարներից և այսօր փորձում է գոնե համաշխարհային հանրությանը ներկայացնել, որ հայերն իրենցից լավը չեն:

Խելքի աշեցեք:

Բաքուն այսօր պետք է վերադառնա դեպի անցյալ և գնահատականներ հնչեցնի իր կազմակերպած մրցաշարերի ընթացքում հակահայկական քայլերի վերաբերյալ, որոնք նենգ են, ստոր և պախարակելի: Ծանրամարտում, ինչպես նաև այլ մարզաձևերում առանձնապես չփայլած այդ երկրի այսօրվա հայտարարություններն իսկապես կարելի է բնութագրել որպես վախկոտի կողմից օգտագործված առիթ փախուստի համար: Փորձելով միջազգային սկանդալ ստեղծել՝ Բաքուն ինքն է հայտնվելու այդ սկանդալի կենտրոնում: Հայաստանը կշարունակի անխափան գործել՝ իրականացնելու խոշոր մրցաշարերի անցկացման իր քաղաքականությունը, անկախ նրանից, որ դա ոմանց խիստ է ցավեցնում:

Թեգեր: Ադրբեջանդրոշծանրամարտ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist