Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ծիծեռնակաբերդ

Մերօրյա ցեղասպանությունները կանխելու պայքարի խորհրդանիշ

Ապրիլի 22, 2023
Հանրապետություն
Ծիծեռնակաբերդ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
429
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հերթական անգամ համայն հայությունը, բարեկամ ժողովուրդները եւ առաջադեմ մարդկությունը Ապրիլի 24-ին ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 108 տարի առաջ մերօրյա Թուրքիայի իրավանախորդ երկիրը պետական համակարգման մակարդակի հասցրեց իր հազարամյակների բնօրրանում հայերին բնաջնջելու եւ այնտեղից դուրս մղելու քաղաքականությունը, որը նոր թափով սկսվել էր դեռ դրանից 20 տարի առաջ՝ 19-րդ դարի վերջին: 20-րդ դարի առաջին ոճրագործությանը զոհ գնաց 1.5 մլն անմեղ հայ՝ ծեր, կին, երեխա… Միլիոնավոր հայեր սփռվեցին ողջ աշխարհով՝ միակ սփոփանքը գտնելով սերունդներին դաստիարակելով մարդկության մեծագույն հանցանքի դատապարտման եւ դրա դեմ պայքարի ոգով:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայի կռիվը չէ, այլ քաղաքակիրթ աշխարհի, քանզի քաղաքակրթության որերորդ հազարամյակի մեկնարկին մարդկության դեմ հանցագործություն էր իրականացվել երկրի պետական բարձր մակարդակով, համակարգված ձեւով: Հայոց ցեղասպանությանը համարժեք գնահատական չտալու եւ պատասխանատուների համար արժանի պատիժ չսահմանելու հետեւանքը եղավ 20-րդ դարում մարդկության դեմ կատարված հանցագործության երկրորդ օրինակը՝ Հոլոքոստը, որի հեղինակ նացիստ պարագլուխն իր գործողությունները հիմնավորեց Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու փաստով:

Հայոց եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ամենամյա ոգեկոչումը եւ դրա ճանաչման ուղղությամբ անդադար պայքարն անցյալով ապրել չէ, առավել եւս զոհի հոգեբանությամբ տառապելը, այլ մարդկության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքար է՝ ապագայում դրանք բացառելու ցանկությամբ, քանզի դրա դատապարտումն է միակ միջոցը, առավելագույնը՝ նման հակամարդկային հանցագործությունները կանխարգելելու համար, նվազագույնը` ապագայում նման գործողությունների դիմելու՝ Թուրքիայի գործողությունները բացառելու նպատակով:

Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած յուրաքանչյուր տարին փաստեց, որ հայ ժողովրդի պայքարն այսօր, առավել քան երբեւէ, արդիական է: Նախորդ դարի 90-ականները սկսվեցին հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանական ոտնձգության փորձով, իսկ 2020 թ. 44-օրյա պատերազմն այդ գործընթացի գագաթնակետը դարձավ: Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը՝ Թուրքիան, ուսերին ունենալով մարդկության դեմ կատարած մեծագույն հանցագործության բեռը եւ չճանաչելով իր իրավանախորդի ոճրագործությունը՝ շարունակեց սեւ գործը: Այս պետության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանը փորձեց արցախյան հիմնահարցի ռազմական լուծման գնալ, որը հերթական անգամ պատճառ դարձավ հազարավոր հայորդիների, ծերերի, երեխաների եւ կանանց մահվան: 44-օրյա պատերազմը եկավ փաստելու, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ պայքարը նաեւ այսօրվան է վերաբերում եւ առավել քան արդիական է: Ոճրագործությունը համարժեք գնահատականի չարժանացնելու հետեւանք են այսօրվա Թուրքիայի ռազմական ագրեսիաները ոչ միայն Արցախում, այլեւ Լիբիայում, Սիրիայում, Իրաքում…

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդն իր բարեկամների հետ հերթական անգամ Ծիծեռնակաբերդի բարձունքից կրկին ուղերձ կհղի համայն մարդկությանը՝ ճանաչելու հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը, որպեսզի բացառվեն ապագա ցեղասպանությունները: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից աշխարհին կասվի, որ ցեղասպանությունը չդատապարտելու հետեւանք է 2020 թ. սեպտեմբերի 27-ը, մարդկության դեմ կատարված նման հանցագործությունների հանդեպ անտարբերությունն է պատճառը, որ այսօր նույն՝ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանը շարունակում է սողացող ցեղասպանությունը՝ հայկական հազարամյա բնօրրանի հայաթափման նպատակադրումով: Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը բարձրաձայնելու է առաջին հերթին համամարդկային արժեքներին պաշտպան կանգնելու հրամայականի մասին:

Խարխլվող աշխարհակարգի այս ժամանակներում ցեղասպանությունների հավանականությունը միշտ էլ բարձր է, եւ Ծիծեռնակաբերդն Ապրիլի 24-ին մերօրյա ցեղասպանությունները կանխելու պայքարի խորհրդանիշն է լինելու:

Թեգեր: ԾիծեռնակաբերդՑեղասպանություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայկական պահանջատիրությունը վաղեմության ժամկետ չունի

Հայկական պահանջատիրությունը վաղեմության ժամկետ չունի

Առերեսվել սեփական պատմության մութ էջերին

Առերեսվել սեփական պատմության մութ էջերին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist