Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ցավի մաթեմատիկան` + – x : = …

Ապրիլի 25, 2023
Հանրապետություն
Ցավի մաթեմատիկան` + – x : = …
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
170
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սկզբում 1915 թ. Հայոց ցեղասպանության տարելիցն էր, հետո՝ 1988-ի երկրաշարժի տարելիցը, հետո՝ 2016 թ.  ապրիլյան քառօրյայի ամյակը, հետո՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ամյակը, հետո սկսեցինք հաշվել, թե 2022 թ. դեկտեմբերից սկսած՝ քանի օր է փակ Լաչինի միջանցքը եւ շրջափակված՝ Արցախը: Արդեն մի քանի օր է՝ սկսվել է Հակարիի կամրջի ադրբեջանական բռնազավթման եւ Արցախի խուլ շրջափակման հաշվարկը…

Սովորաբար մաթեմատիկան բնորոշում են զարմանահրաշ, հետաքրքիր եւ այլ ածականներով, այն անվանում գիտությունների թագուհի եւ այլն: Մեր վերաբերյալ մաթեմատիկան, ցավոք, ա՛յդ չէ։ Սովորաբար ասում են, թե մաթեմատիկան թվերի լեզու է: Մեր վերաբերյալ մաթեմատիկան, ցավոք, առաջին հերթին, ցավի լեզու է: Ինչքան էլ ասեն, թե ամեն ինչ հարաբերական է, այս  կամ այն կերպ վկայակոչեն Այնշտայնին ու նրա Հարաբերականության տեսությունը, միեւնույն է, ցավի հարաբերականը չի լինում: Այսինքն՝ լինում է, եթե ցավի տերը դու չես, որովհետեւ իզուր չի ասված, որ վերքը տիրոջն է ցավ տալիս:

Երբ անգլիացի մաթեմատիկոս, բայց ավելի շատ փիլիսոփա Բերտրան Ռասելն ասում էր, թե՝ «Մաքուր մաթեմատիկան մի առարկա է, որտեղ մենք չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում եւ չգիտենք, թե արդյոք իսկապես ճի՞շտ է այն, ինչի մասին խոսում ենք», նա դեռ չգիտեր վերը նշված մեր ոչ սովորական մաթեմատիկան: Իսկ այն, ինչի մասին վերը նշվեց, մաքուր մաթեմատիկա չէ, եւ այն, ցավոք, ճիշտ է ու իրականությունն է: Եվ կրկին ցավոք՝ սա այն ճիշտն է, որ արդարացի չէ, քանզի, մեղմ ասած, առնվազն արդարացի չէր Հայոց ցեղասպանությունը, արդարացի չէ Արցախի շրջափակում-մեկուսացումը, որովհետեւ երկուսն էլ հանցագործություն են մարդկանց դեմ մարդկանց աչքի առաջ, եւ դա չի կարող արդարացի լինել…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախցու առաջ կրկին հառնում է գոյապայքարի հրամայականը

Արցախցու առաջ կրկին հառնում է գոյապայքարի հրամայականը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist