Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խելքի աշեցեք…

Արցախում ցեղասպանություն իրականացնողը մտահոգված է «Նեմեսիսով»

Ապրիլի 26, 2023
Հանրապետություն
Խելքի աշեցեք…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
306
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթող-աղբյուրի բացման փաստից Բաքվում ահաբեկվել են: Հարեւան երկրի արտաքին գործերի նախարարությունը շտապեց հայտարարություն տարածել՝ դատապարտելով հուշարձան-աղբյուրի բացումը: 20-րդ դարասկզբին եւ դարավերջին, ինչպես նաեւ 21-րդ դարում հայ ժողովրդի, մասնավորապես՝ արցախահայության նկատմամբ պատերազմական բազմաթիվ հանցագործություններ կատարած եւ կատարող պետության քաղաքական ղեկավարությունը «Նեմեսիս» գործողությունը որակում է «ահաբեկչական» ակտ:

Մի կողմ թողնենք փաստը, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունն ընդունել է հենց քեմալական Թուրքիայի զինվորական դատարանը եւ հեռակա կարգով մահապատժի դատապարտել ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած պարագլուխներին: Այստեղ էականն այն է, որ, ըստ էության, Բաքվում քաջ գիտակցում են մեր օրերում իրենց կատարած հանցագործությունները եւ մտահոգված են սեփական կաշվի համար: Լիովին օրինաչափ էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացնողներին եւ դա այնուհետեւ Բաքվում շարունակողների արդար դատավճիռն ի կատար ածած հայորդիների հիշատակն ու գործը հավերժացնող հուշարձանի բացումը պետք է ցավով ընդուներ հենց մեր օրերի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը:

Բաքուն փորձում է հանիրավի մրոտել մի գործողություն, որը ողջունել են ժամանակի առաջադեմ մարդիկ եւ երկրները: Նույնիսկ Թուրքիայի մշտական դաշնակից Գերմանիայի դատարանն արդարացման վճիռ կայացրեց Թալեաթին գնդակահարած Թեհլերյանի հանդեպ, իսկ Անգլիայի կառավարությունը դեռ այն ժամանակ ձերբակալեց Մալթա աքսորված թուրք մեղսագործներին:

«Նեմեսիս»  գործողության ժամանակ մահապատժի ենթարկվեց 20-րդ դարասկզբին Բաքվում հայ բնակչությանը կոտորած ադրբեջանցի պատասխանատուների ճնշող մեծամասնությունը: Այսօր հայորդիների արդար վրեժը որպես «ահաբեկչություն» է փորձում ներկայացնել մի երկիր, որը պետական մակարդակով է ահաբեկչություն իրականացնում արցախահայության նկատմամբ՝ պատերազմական ժամանակ խաղաղ բնակիչներին մորթելու հետ մեկտեղ վարելով հայրենազրկման հստակ գործողություններ: Պաշտոնական Բաքվի գործողություններն այսօր լիովին տեղավորվում են «ահաբեկչություն» ձեւակերպման բոլոր բնութագրիչների տակ:

«Նեմեսիս»  գործողության  ուղերձն այն է, որ մարդկության դեմ կատարած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ դրանք կատարողները անպայման պետք է պատասխան տան մարդկության գրված եւ չգրված օրենքների առաջ: Մերօրյա պատմությունը փաստագրվում է, եւ տեղեկատվական աննախադեպ հոսքերի դարաշրջանում որեւէ ռազմական կամ մարդկության դեմ գործած այլ հանցագործություն չի կարող թաքցվել: Ցանկացած հանցագործություն, ի վերջո, ունենում է իր տրամաբանական վերջնահանգրվանը, եւ յուրաքանչյուր հանցագործ ստանում է իր արժանի պատիժը: Թերեւս, այդ բացարձակ ճշմարտության առիթով մտահոգությունն է ընկած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության ենթատեքստում:

Նման հայտարարություն է տարածում Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների գործողություններ ձեռնարկած պետությունը, իսկ հայրենազրկումը ցեղասպանությանը հավասարազոր գործողություն է միջազգային իրավունքում: Միջազգային իրավունքի նորմերն աղավաղելը պատմություն խեղաթյուրելու գործընթացին նման չէ, որին լծված է Ադրբեջանը, եւ այն սպասված արդյունքների չի հանգեցնի:

Չնայած Հայոց ցեղասպանության կազմակերպիչները ստացել են իրենց արժանի պատիժը, բայց ոճրագործությունը չի ստացել ամբողջական գնահատական: Եթե հանցագործությունը համարժեք գնահատական չի ստանում եւ հետեւանքներ չի ունենում այն իրականացնող սուբյեկտի՝ պետության համար, ապա այն չի կարող ավարտվել:

Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ թյուրքական պետությունների ցեղասպանական գործողությունները շարունակվում են, ինչը փաստեց Թուրքիայի առաջնորդ Էրդողանը, երբ Բաքվում «հաղթանակի զորահանդեսի» ժամանակ հայտարարեց, թե Հայոց ցեղասպանությունն իրականացրած պարագլուխների հոգիները «փառավորվեցին» արցախյան վերջին պատերազմի արդյունքներով: Բայց պատմությունը փաստում է, որ մարդկության դեմ կատարած յուրաքանչյուր հանցագործություն ունի իր հեղինակը, հետեւաբար՝ նաեւ պատասխանատուն:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՆեմեսիսՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist