Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 13, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեր գոյության միակ պայմանն այդ գոյացությունից ազատվելն է

Չկա՛ թյուրքական կողմից համագործակցության ցանկության նշույլ անգամ

Ապրիլի 27, 2023
Հանրապետություն
Միջնորդական որեւէ ջանք չպետք է անտեսվի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
448
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազգային անվտանգություն, Հայաստանի Հանրապետության ազգային շահ, հայ ազգի նպատակ, հայ ազգային անվտանգության հիմնասյուներ… Այս եզրույթների շուրջ կարելի է երկար խոսել, համեմատել քիչ թե շատ նույն առանձնահատկություններ ունեցող ազգերի անվտանգության ռազմավարությունների հետ, խոսել խնդիրներից, փոփոխման անհրաժեշտություններից եւն։ Իսկ եթե հակիրճ, ապա՝ ուզո՞ւմ ենք լինել, թե՞ ոչ, ուզո՞ւմ  ենք պետություն ու պետականություն ունենալ, թե՞ ոչ, ուզո՞ւմ ենք ամրապնդել այդ պետականությունը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա պետք է մեր ուղեղներում դաջենք մեր լինելիության ու զարգացման գլխավոր «ստորագրությունը»՝ թյուրքը մեր թշնամին է։ Հայ ազգի եւ թյուրք տեսակի գոյությունը նույն տարածաշրջանում անհամատեղելի է, եւ, ընդհանրապես, թյուրք տեսակի գոյությունն աշխարհում նույն այդ աշխարհի համար վերջին փուլում գտնվող չարորակ քաղցկեղի պես բան է։ Զզվելի անբուժության նման, որ քամում է քաղցկեղը կրողի բոլոր կենսահյութերը։ Չհասկացողներին կարիք չկա որեւէ բան բացատրելու, որովհետեւ թյուրքի գոյության սպառնալիքների պատճառներն ու ապացույցները քաղաքակիրթ աշխարհը շատ է տվել ու տալիս։ Իրապե՛ս քաղաքակիրթ աշխարհը, որ զերծ է անբարո քաղաքական խաղերից։

Աշխարհը՝ մի կողմ, գանք մեզ։ Թյուրքը նախ մեր կենսական ուժերն է խլել ու խլում, որովհետեւ իր տեսակի համար երկու պետություն հենց մեր Հայրենիքի տարբեր հատվածներում է ստեղծել։ Մեր առողջանալու ձեւը մեկն է՝ մեզնից քերելով պոկել մետաստազներ տված այդ ուռուցքը։ Պոկել ու շպրտել։ Որովհետեւ մեր գոյության միակ պայմանն այդ գոյացությունից ազատվելն է։ Այս նպատակին հասնելու համար պետք է իրապես ազգային անվտանգության ռազմավարություն…

Խորքային այս նպատակն իրագործելու համար դեռ պետք է լուծել այսօրվա անվտանգության խնդիրները, որ մնա այսօրվա Հայաստանի Հանրապետություն պետությունը։ Բնականաբար, ՀՀ ասելիս Արցախի Հանրապետությունը չենք մոռանում։ Ի վերջո, Արցախի մի մասը՝ լեռնային Արցախն ազատագրելով 90-ականներին՝ շտկեցինք մեր արժանապատվության ողնաշարը։ Ինչ վիճակում են այսօր Արցախը ու, իբրեւ այդ վիճակի հետեւանք, Հայաստանը, գիտենք՝ գրեթե ամեն օր նոր կորուստների արձանագրումով։ Հերթականը ադրբեջանական անցակետի տեղադրումն էր ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում։ Ու… սկսվեցին քննարկումները։ Մինչդեռ կան հարցեր, որոնց պատասխանները հստակ պետք է լինեն, համառոտ, վերջակետով, առանց քննարկումների։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դիպուկ է շեշտադրել. «Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որեւէ ձեւով չեն արտացոլում հայկական շահը: Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի, ու վերջ: Այդպես է գրված նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում: Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվեն ռուսական եւ ադրբեջանական գործառույթները, ով որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ, հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա: Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետեւ եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի»:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, թե ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ. «Անկեղծ ասած՝ դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, եւ մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց եւ բեռների ազատ ու բաց տեղաշարժ»։

Անկեղծ ասած՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը քաջատեղյակ են, որ խաղաղության գործընթաց իրականում չկա, հետեւաբար, չեղած գործընթացում վստահություն լինել չի կարող։ Իսկ խաղաղության գործընթաց չկա, որովհետեւ՝ 1. չկա՛ ադրբեջանական կամ թուրքական կողմից խաղաղությանը միտված որեւէ գործողություն։ 2. Չկա՛ թյուրքական կողմից խաղաղության հասնելու նպատակ, քանզի 44-օրյայից հետո պատերազմը չի դադարել. Ադրբեջանը 2021 թ. մայիսի 12-ին, նույն տարվա նոյեմբերի 17-ին եւ 2022 թ. սեպտեմբերին օկուպացրել է ՀՀ տարածքներ: Եվ ադրբեջանական քայլը սադրանք չէ, միջադեպ չէ, ագրեսիա չէ, պատերազմ է, որովհետեւ 44-օրյային ռազմական հանցագործություններով աչքի ընկած այս պետությունը՝ ղեկավարից մինչեւ քաղաքացի, ոչ միայն չի խորշում այդ մասին խոսելիս, այլեւ շարունակում է հայատյացության խոսույթը՝ նոր սպառալիքներ հնչեցնելով։ 3. Չկա՛ թյուրքական կողմից երկխոսելու կամք. թշնամին Հայաստանին ոչ թե ուզում է տեսնել ծնկած, այլ՝ ընդհանրապես ուզում է վերջնականապես փակել հայկական դուռը՝ Հայաստանի Հանրապետությունը «արեւմտյան Ադրբեջան» համարելով։ 4. Չկա՛ թյուրքական կողմից համագործակցության ցանկության նշույլ անգամ. թշնամին տառացիորեն պարալիզացրել է Արցախի եւ Հայաստանի կյանքը։ Արցախը շրջափակված է, Հայաստանի ապագան՝ անորոշ։ Սահմանամերձ շատ տարածքներում անասնապահությունը վերացել է, որովհետեւ թյուրքն անասնագող է։ Շատ համայքներում խմելու ջրի խնդիր կա, որովհետեւ խմելու ջրի ակունքին նստած է թուրքը։ Համայնք կա, որ իր հանգուցյալներին այլ համայնքի գերեզմանոցում է թաղում, որովհետեւ թուրքը մեռելների հետ էլ խնդիր ունի. գերեզմանոցներ է… օկուպացնում։

Օրինակները շատ են, եւ եթե ըստ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի` սա խաղաղության գործընթաց է, ուրեմն կարելի է քննարկել, թե այդ գործընթացում քանի աստիճան է, իբր, վստահության ցուցիչը։ ԱՄՆ-ն, Եվրոպան այնքան մտահոգ են հայերի հարցով, որ քուն ու դադար կորցրել են, Ռուսաստանն էլ խաղաղապահների ղեկավարի փոփոխության քայլին է դիմում՝ քաղաքականության փոփոխության փոխարեն։ Սա փաստում ենք՝ միջազգային հանրույթի գործելաոճը զուտ արձանագրելու համար։ Բայց չենք մեղադրում։ Իսկապես չենք մեղադրում։ Քանզի բոլոր կողմերն ունեն իրենց խնդիրներն ու շահերը, եւ հաստատ որեւէ կողմ հայկական շահը վեր չի դասելու իր պետական շահից։

Բայց կողմերը կարող են հայկական շահը չանտեսել, եթե հայկական կողմն ինքն այնպես գործի, որ միջազգային հարթակում ձեռնտու լինի հայկական խաղաքարտն աշխատեցնելը՝ ընդդեմ թյուրքական կողմի։ Բայց նախ պետք է գիտակցենք ու վերջապես արձանագրենք ինքներս, որ մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգ երբեւէ չի լինելու։ Սեփական գոյության համար պայքարը մշտառկա է, եւ խաղաղության «կուտն ուտողները» լինելու են միայն զոհի կարգավիճակում։ Հայերի հողի վրա ստեղծված երկու՝ ոչ բարով հարեւան թյուրքական պետությունները միշտ վտանգ են զգալու իրենց պետությունների համար, քանի դեռ կա հայկական պետությունը։ Հիմա մեր որոշելիքն է՝ թուրքի այգին ջրել, թե մերը։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է»

«Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է»

Էրեբունու պատանի երկրապահները

Էրեբունու պատանի երկրապահները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Քարվաճառի ամրոցը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    26 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist