Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նոր փոփոխություններով, բայց նախկին պայմաններով

Սահմանամերձ վայրերում գործող հումք մթերողների համար կսուբսիդավորվի վարկի 12 տոկոսին համարժեք գումարը

Ապրիլի 28, 2023
Հանրապետություն
Նոր փոփոխություններով, բայց նախկին պայմաններով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ 2023 թ. վարկերի պայմանները հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանության արժանացան 2019 թ. փետրվարի 28-ի թիվ 201-Լ որոշումում փոփոխությունները։

Ըստ էկոնոմիկայի նախարարության (տեղեկությունը բացառապես պատկան այս կառույցինն է,- Ա. Մ.), ծրագիրը մեկնարկել է 2019-ից եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսված են 2023 թ. պետբուջեի մասին օրենքի թիվ 1 հավելվածի թիվ 2 աղյուսակում ներառված համապատասխան միջոցառմամբ։ Ծրագրում պարբերաբար փոփոխություններ ու լրացումներ են եղել՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ խնդիրներով պայմանավորված։

Ըստ վերջին փոփոխությունների՝ 2022 թ. ապրիլի 16-ից մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար առավելագույն տոկոսադրույք չի սահմանվել, եւ վարկերը սուբսիդավորվում են 10 տոկոսային կետով, իսկ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող եւ նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող եւ վերամշակող տնտեսավարողներին տրամադրված վարկերը սուբսիդավորվում են ոչ ավելի, քան 14 տոկոսային կետով։ Նշված ժամանակահատվածում խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվում են 1.5 տարի մարման ժամկետով եւ մայր գումարի մարման համար սահմանված ոչ ավելի, քան 6 ամիս արտոնյալ ժամկետով։ «Խաղողի մթերման համար մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են 3 տարի մարման ժամկետով եւ մայր գումարի մարման համար սահմանված ոչ ավելի, քան 12 ամիս արտոնյալ ժամկետով, իսկ 2022 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը՝ 4 տարի մարման ժամկետով եւ մայր գումարի մարման համար սահմանված ոչ ավելի, քան 24 ամիս արտոնյալ ժամկետով եւ սուբսիդավորվելու է 11 տոկոսային կետով»,- տեղեկացնում է նախարարությունը։

2022 թ. դեկտեմբերի 30-ից հետո ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար սկսելու են գործել նախկին պայմանները, ըստ որոնց վարկերը տրամադրվելու են առավելագույնը տարեկան մինչեւ 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, եւ սուբսիդավորվելու է վարկերի տոկոսադրույքների տարեկան մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս, իսկ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ հաստատված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է մինչեւ 12  տոկոսային կետին համարժեք մասով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Մինչդեռ ֆինանսական շուկայում իրավիճակով պայմանավորված՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը շահավետ չէ, եւ նշված պայմանները պահպանելու դեպքում ծրագրի շարունակականության ապահովումը կդառնա խնդրահարույց։ Հարկ է նշել, որ վարկերի համար վերին շեմ սահմանված չի եղել։

2022 թ. ծրագրում փոփոխությունները կատարվել են Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների, ՌԴ ռուբլու արժեզրկման պատճառով, արժույթի շուկայում ստեղծված իրավիճակով եւ Հայաստանից ապրանքների արտահանման ու արտահանված ապրանքների դիմաց վճարումների ստացման հետ կապված խնդիրներով պայմանավորված։ «Նախագիծը մշակվել է ծրագրի առանձին շահառուների հետ կայացած քննարկումների արդյունքում եւ հետեւյալ նկատառումներից ելնելով՝ չնայած ՌԴ ռուբլու փոխարժեքի որոշակի կայունացմանը,  ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի շուրջ 17 տոկոս կազմող արժեվորման պատճառով ծրագրի շահառուները դեռեւս զգալի վնասներ են կրում արտահանված արտադրանքի դիմաց ստացված արտարժույթը ՀՀ դրամով փոխանակելու ժամանակ»։ Բացի այդ, դարձյալ ըստ նշյալ պետական գերատեսչության, զգալիորեն ավելացել են արտահանման լոգիստիկ ծախսերը։ Նշված վնասները փոխհատուցելու նպատակով ոլորտի տնտեսավարողները որոշակիորեն բարձրացրել են իրացվող արտադրանքի արժեքը, ինչի հետեւանքով կրճատվել են արտահանման բնեղեն ծավալները։ Մասնավորապես՝ 2022 թ. նախորդ տարվա համեմատ պանրի արտահանման ծավալները նվազել են 38.7, պտուղբանջարեղենային պահածոներինը՝ 13.7, իսկ կոնյակի սպիրտինը՝ 50.8 տոկոսով։

Ինչեւէ, կարգավորման նպատակով հետեւյալը որոշվեց. 1. գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, 2. սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք գումարը, իսկ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն ծավալող եւ գյուղատնտեսական հումք մթերող, վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք գումարը։

Որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից։

Թեգեր: գյուղատնտեսությունխաղող
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ուխտագնացություն Սպիտակավոր

Ուխտագնացություն Սպիտակավոր

Շատ բան կվճռեն մանրուքները

Շատ բան կվճռեն մանրուքները

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist