Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայրենազգացողությունն ու պետականամետությունը պայքար են հուշում

Սակայն մենք շարունակում ենք մնալ «խաղաղության» ծուղակում

Մայիսի 3, 2023
Հանրապետություն
Հայրենազգացողությունն ու պետականամետությունը պայքար են հուշում
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
731
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում». սրանք ՀՀ ԳՇ պետի  խոսքերն են՝ ասված Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարարին։

Դեռ 2022 թ. նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել էր, թե 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր եւ օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Ի դեպ, այս ժամանակ դեռ չէին եղել Տեղի դեպքերը։

2023 թ. մարտին, սակայն, ՀՀ ԱԺ նախագահն էլ այլ թիվ էր ներկայացրել՝ 150 քառակուսի կմ. «Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թ. մայիսի 12-ից հարեւան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին, մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում»,- ասել էր նա Բահրեյնում Միջխորհրդարանական միության վեհաժողովի ժամանակ ելույթում:

44-օրյայից հետո անընդհատ կորցնում ենք՝ եւ Արցախում, եւ Հայաստանի Հանրապետությունում։ Նույն ժամանակաշրջանի համար երկու տարբեր թվեր են ասվել՝ 140 քառակուսի կմ եւ 150 քառակուսի կմ։ Նրանց համար, ովքեր թվերից գլուխ չեն հանում, մի փոքր պարզաբանում կատարենք՝ պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ:

5-րդ դասարանի աշակերտը, այսինքն՝ ընդամենը տարրական կրթություն ունեցողը մաթեմատիկայի դասաժամին սովորել է, որ 1 քառ կմ-ն հավասար է 100 հա-ի, հետեւաբար՝ 150 քառ կմ-ն հավասար է 15 հազ հա-ի։ Տարբեր տվյալներով՝ Երեւանի մակերերսը 223-230 քառակուսի կմ է (Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում՝ 227 քառ. կմ, Երեւանի քաղաքապետարանի կայքում՝ 223 քառ. կմ, Հայկական հանրագիտարանում՝ 2009 թ. տվյալով՝ Երեւանի տարածքը 162 քառ կմ է, արվարձաններով՝ ավելի քան 230 քառ. կմ)։

Իբրեւ իրականությանը մոտ հաշվարկ ընդունելով Երեւանի քաղաքապետարանի կայքի թիվը (տրամաբանությունից ելնելով՝ ամենաճիշտ հաշվարկը պետք է որ այստեղ լինի)՝ կարող ենք ասել, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել են Երեւանի գերակշիռ մասի չափ տարածք։

Վերադառնանք կարեւոր մի հարցի. այդ 150 քառ կմ-ն մեզ համար զուտ թիվ չէ։ Առանց այն էլ փոքրատարածք մեր երկրի համար ամեն՝ ո՛չ թե կիլոմետրը, մետրը կամ սանտիմետրը, այլ՝ ամեն միլիմե՛տրն է թանկ։ Չհասկացողը կարող է ծիծաղել, բայց դա կլինի նրա անգիտության կամ հայրենադավության հետեւանքը։

Մեծատարածք Չինաստանն ու մեծատարածք Հնդկաստանը պայքարում են  Տիբեթից մի փոքր լեռնատարածքի համար։ Մեծատարածք Հնդկաստանն ու մեծատարածք Պակիստանը պայքարում են Քաշմիրի համար (Հնդկաստանը իրականում «Մեծ Հնդկաստանի» գաղափարը չի մոռանում)։ Ճապոնիան ու մեծատարածք Ռուսաստանը պայքար ունեն Կուրիլյան մի քանի կղզիների մասով։ Թվում է՝ մեծատարածք Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ռուսաստանը պետք է որ խնդիր չունենային, բայց թվում է միայն, որովհետեւ մեծատարածք երկրներն անգամ հասկանում են ամեն թիզ հողի արժեքը եւ գիտեն, որ մեկ թիզ հողի զիջումը բերելու է հաջորդ թիզերի կործանման։

Իսկ ի՞նչ արեց հայկական կողմը։ Տարիներ շարունակ պետական քարոզչության հզոր ուժն օգտագործելու փոխարեն այդ քարոզչության ամենահզոր հատվածի միջոցով՝  հեռուստատեսությամբ, ծաղրեց «հայի գենը», «ոչ մի թիզականությունը», ազգայնականներին անվանեց տգետներ, իսկ բնական ու բանական շեղում ունեցողներին՝ առաջադեմներ։ Հետեւանքը մեր իրականությունն է. թշնամին օկուպացնում է մեր երկրի տարածքը, իսկ մեզ համար 1 քառ. կմ-ն (139 քառ. կմ եւ 140 քառ. կմ) թե 10 քառ. կմ-ն (140 քառ. կմ եւ 150 քառ. կմ) այս ու այն կողմ «շպրտելով» տարբերություն չենք տալիս։

Մեկ այլ կարեւոր դիտարկում, թշնամին օկուպացրել է մեր երկրում տարածքներ, եւ այդ մասին խոսելը բացառապես մակերեսից ելնելով՝ կոպիտ սխալ է։ Որովհետեւ այդ քառակուսի կիլոմետրերում ճանապարհներ են, որոնք օկուպացնելով՝ թշնամին վերահսկում է մեր երկրի այլ ճանապարհներ։ Այդ քառակուսի կիլոմետրերում բարձունքներ են, որոնք մեր երկրի համար կարեւոր ու կենսական նշանակություն ունեն։ Այդ քառակուսի կիլոմետրերում ջրային պաշարներն են, որոնք կյանք են գյուղերի, համայնքների համար։ Այդ քառակուսի կիլոմետրերում արոտավայրեր, վարելահողեր ու անտառային հողեր են, որոնք ապրելու միջոց են սահմանամերձ տարածքների համար։ Չի լինի ապրելու միջոցը, չի լինի տարածքը։

Այս ամենից զատ եւ ամենագլխավորը. եթե նույնիսկ թշնամու կողմից օկուպացված տարածքներում չլինեին բարձունքներ, ճանապարհներ, ջրային, հողային, անտառային պաշարներ, այլ՝ զուտ ցամաք տարածք, դարձյա՛լ պիտի պայքարենք։ Դա՛ է ենթադրում հայրենիքն ու հայրենազգացողությունը, դա՛ է հուշում պետությունն ու պետականամետությունը, դա՛ է հուշում ազգի ու պետության արժանապատվությունը։ Բայց թշնամին շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները, շարունակում է սպառնալ Արցախի եւ Հայաստանի վերջնական կործանմամբ։

Սրա դեմն առնելու մի ձեւ կա։ Եվ այդ ձեւը հաստատ այս կարգի թշնամու հետ խաղաղությունը չէ։ Այդ, իբր, խաղաղությունը նոր ծուղակ է մեզ համար եւ նպաստելու է հայրենազրկմանը ավելի արագ տեմպերով։ Սակայն, այո՛, կարող ենք թույլ չտալ, եւ այդ թույլ չտալու ձեւը նույնպես մեկն է՝ 90-ականների կրկնումը՝ բայց վերջակետը դնելով։

Վերջակետն ամեն դեպքում կա։ Այն կամ թշնամին է դնելու, կամ՝ մենք։ Ընտրությունը մերն է։

Թեգեր: ՀԱՊԿՏեղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սպասված համաժողով

Սպասված համաժողով

Հնդկա-չինական մրցակցությունը փոխում է Ասիան

Հնդկա-չինական մրցակցությունը փոխում է Ասիան

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist