Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տեր կանգնել անցյալին հանուն ապագայի

Փրկության ճանապարհն անցնում է պահանջատիրության միջով

Մայիսի 4, 2023
Հանրապետություն
Տեր կանգնել անցյալին հանուն ապագայի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
263
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պահանջատեր չենք, հիշում ենք, դատապարտում, բայց չենք պահանջում արդարության վերականգնում ոչ միայն հիշողության կամ բարոյական մակարդակում, այլեւ նյութական՝ լինի այն պատմամշակութային ժառանգություն, ֆինանսական, թե, առավել եւս, տարածքային փոխհատուցում։ Բավական է ասել՝ պահանջատեր եմ, եւ հասարակության ներսում սկսվում է իրարանցում, քննարկումներ եւ բացատրություններ, թե ինչու պետք է լռել, չխոսել պահանջատեր լինելու մասին։ Իսկ իրականում թուրք-ադրբեջանական տանդեմը սարսափում է հենց պահանջատեր հայից, պատմական հիշողություն ունեցող եւ արդարության համար մարտնչող հայ տեսակից։ Եթե անգամ 20 կամ 30 միլիոն էլ լինենք, բայց տեր չկանգնենք մեր արդար պահանջին եւ հանցագործին, ոճրագործին պատասխանատվության չկանչենք, միեւնույն է, պարտված ենք։

Հայկական կողմից պահանջների բացակայությունը հնարավորություն է ընձեռում ադրբեջանաթուրքական տանդեմին ընդլայնելու սեփական պահանջներն ընդհուպ մեր ներքին գործերին միջամտելով։ Այդպիսին կարելի է դիտարկել, օրինակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի արձագանքը Երեւանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացմանը եւ, իբր, այդ պատճառաբանությամբ հայկական օդանավերի համար այդ երկրի օդային սահմանները փակելու որոշումը։ Չավուշօղլուն մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիայի համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920–ականներին «թուրքերին եւ ադրբեջանցիներին սպանողներին» եւ հուշարձան տեղադրում։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով նաեւ սպառնալիք է հնչել, որ, օդային սահմանը փակելուց բացի, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ, եթե հուշարձանը չհեռացվի։ Ի դեպ, Թուրքիայի կողմից հարեւան պետությունների պատմությունն ու հիշարժան օրերը խմբագրելու ձգտումը դրսեւորվել է նաեւ Վրաստանի նկատմամբ։ Դեռեւս 2017 թ. Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քվեարկել է երկրի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օգտին, որի համաձայն՝ 1121 թ. տեղի ունեցած Դիդգորիի ճակատամարտում տարած հաղթանակի օրը՝ օգոստոսի 12-ը, դառնալու էր պետական տոն։ Նշենք, որ Դիդգորյան ճակատամարտում Դավիթ Շինարարի հրամանատարությամբ վրացական միավորված զորքերը ջախջախել են թուրք-սելջուկներին, որից սկսվել է վրաց թագավորության ամրապնդման եւ միավորման գործընթացը։ Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն այդպես էլ չընդունվեց, քանի որ «թուրքական դեսպանատունը բարեկամաբար խնդրել էր չընդունել օրինագիծը ներկայիս տեսքով»։ Այդ նույն տրամաբանությամբ միգուցե Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջեն ՀՀ պետական օրացույցից հեռացնել մայիսի 9-ը կամ մայիսի 28-ը՝ պատճառաբանելով, թե Շուշիի եւ Սարդարապատի հաղթանակները նշելը խոչընդոտ են «խաղաղություն» հաստատելու ճանապարհին։

Հայոց պատմությունը խմբագրելու, հայկական հետքը մեր հայրենիքից, մասնավորապես Արցախից ջնջելու, վերացնելու հերթական քայլը Դադիվանքից հայ հոգեւորականներին վերջնականապես հեռացնելու մտադրությունն է։ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Գուրբանլին օրեր առաջ հայտարարել էր, որ հայ հոգեւորականները պետք է հեռանան Դադիվանքից, քանի որ «կապ չունեն» վանքի հետ։ Հիշեցնենք, որ թեեւ արցախյան երկրորդ պատերազմից հետո Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին, սակայն հայ հոգեւորականները շարունակում են իրենց ծառայությունը շրջափակման մեջ գտնվող Դադիվանքի վանական համալիրում։ Օրինական հարց է առաջանում, թե ինչու ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժող պետություն եւ «դրախտավայր» ներկայացող Ադրբեջանում այդքան անհանդուրժող են հայ հոգեւորականների նկատմամբ։ Եվ դա այն պարագայում, երբ տարբեր առիթներով Բաքվի բռնապետը խոստանում է անվտանգային երաշխիքներ ապահովել «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի» համար։

Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումը նորություն չէ, սակայն կարեւոր է, որպեսզի նման քայլերն արձանագրվեն եւ դատապարտվեն բոլոր հնարավոր միջոցներով ինչպես մեր, այնպես էլ միջազգային հարթակների, կազմակերպությունների, կառույցների կողմից։ Նման քայլերն անհրաժեշտ են պատմության կեղծարարությունների ու խեղաթյուրումների դեմ պայքարելու եւ պատասխանատվության կանչելու համար հիմքեր ապահովելու համար։ Նշենք, որ ԵԽԽՎ 2583-րդ բանաձեւով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանք՝ «կովկասյան աղվաններին» պատկանելը ճանաչվել են որպես «ադրբեջանական հորինվածք»։ Բանաձեւը դատապարտել է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության վերջին երեսուն տարիների ոչնչացումը, որի համար պատասխանատու է Ադրբեջանը, հատկապես Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, եւ դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը միտումնավոր պատճառված վնասը, այդ թվում՝ միտումնավոր կերպով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծումը, Արցախի այլ եկեղեցիների եւ գերեզմանատների ավերումն ու վնասումը։ Տեղի ունեցողը մշակութային եղեռն է, մշակութային (սպիտակ) ցեղասպանություն։ Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումն է, այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակույթի ոչնչացումը:

Որքան էլ միջազգային տարբեր հարթակներից հնչի այն միտքը, թե Արցախի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իրականությունն այն է, որ լուծումը հենց ռազմական տարբերակով եղավ։ Գործեց «հաղթողին չեն դատում» հազարամյակներ շարունակ ապացուցված հայտնի ճշմարտությունը։ Հայաստանի եւ հայ ազգի դեմ ընթացող վտանգավոր գործընթացները կասեցնելու համար լուծումը պետք չէ դրսում փնտրել, այն ներսում է՝ մեզանից յուրաքանչյուրի եւ ամեն մեկից կազմված հավաքականության, յուրաքանչյուրի ընտրած գերնպատակի, արժեհամակարգի, ապագայի տեսլականի մեջ։ Յուրաքանչյուր ասելով՝ նկատի ունենք աշխարհասփյուռ հայությունը, այլ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող հայը։ Կենարար ազդակներ շատ անգամ հայը, մեզանից յուրաքանչյուրը ստացել է օտար հողում ապրող, բայց հայրենի հողի հետ հոգեւոր եւ մտավոր թելերով կապված հայից։

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist