Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ցեղասպանության հեղինակների հերոսացումը՝ պետական քաղաքականության հիմքում

Նույնն է, թե ժամանակակից Գերմանիան որդեգրի Հիտլերի գաղափարախոսությունը

Մայիսի 5, 2023
Հանրապետություն
Ցեղասպանության հեղինակների հերոսացումը՝ պետական քաղաքականության հիմքում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
228
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի համար Թուրքիայի օդային սահմանը կրկին փակելու որոշման հիմքում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող արձանի տեղադրման փաստարկը դնելն առաջին հերթին խոսում է այդ երկրի քաղաքական ղեկավարության սկզբունքների եւ վերջինիս կողմից թուրքական հասարակությանը պարտադրվող ծայրահեղ վտանգավոր արժեհամակարգի մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած երիտթուրքերի պատասխանատու կազմին արդար դատաստանի արժանացրած հայորդիների գործողությունները հավերժացնող հուշարձանի տեղադրումը, այն դեպքում, երբ, այսպես կոչված, «ժողովրդավարական» Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի առաջնորդությամբ նույն թուրքական ռազմական դատարանն էր թալեաթներին դատապարտել մահապատժի:

Իր արտաքին քաղաքականության հիմքում դնելով մարդկության դեմ կատարած մեծագույն ոճրագործություններից մեկի հեղինակների պաշտպանության եւ մեծարման սկզբունքը՝ պաշտոնական Անկարան ակամայից գաղտնազերծում է իր ոչ ժողովրդավարական կեցվածքը, դրանից բացի, ծայրահեղ վատ ազդակներ է հաղորդում թուրքական հասարակությանը՝ նրա մեջ սերմանելով ազգայնամոլական գիտակցություն եւ ատելություն այլ ժողովուրդների  հանդեպ: Սա նույնն է, թե Գերմանիայում մեծարեն Հիտլերին եւ նրա քաղաքականությունը դնեն այդ պետության մեր օրերի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմքում, կամ Բեռլինում կանգնեցնեն հրեաների ցեղասպանության կազմակերպչի արձանը: Հայոց ցեղասպանությունն իրագործածներին մեծարելու գործողությունները Թուրքիան արել է դեռ նախորդ դարի 40-ականներին, երբ Գերմանիայից Անկարա տեղափոխեց եւ իր «հաղթանակների» հուշահամալիրում վերաթաղեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:

21-րդ դարում՝ քաղաքակրթության զարգացման մեր օրերում եվրոպական առաջադեմ երկրների ընտանիք ձգտող Թուրքիայում Հայոց ցեղասպանություն իրականացրածների հերոսացմամբ թուրքական հասարակություն է ձեւավորվում, այդ երկրի ղեկավարը մասնակցում է Արցախի ժողովրդի դեմ իրականացված աննախադեպ ագրեսիայի արդյունքներին նվիրված Բաքվի զորահանդեսին եւ հայտարարում, թե այդ ագրեսիայի արդյունքներից Հայոց եղեռնն իրականացրած եւ պատժված թուրք հանցագործների հոգիները «փառավորվել» են: Դրանից կարճ ժամանակ անց ցեղասպանությունը գործած հանցագործներին արդար դատաստանի ենթարկածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման փաստը դնում են վարվող պետական քաղաքականության հիմքում:

Պաշտոնական Անկարան Հայաստանի ինքնիշխան տարածքում հուշահամալիրի բացումը գնահատում է որպես սադրանք իր հանդեպ: Ավելորդ չէ արձանագրելը, որ վերջինս ՀՀ օդային սահմանը մեկ էլ փակել էր նախորդ դարի 90-ականների սկզբին՝ արցախցիներին պարտադրված պատերազմում հերոսական պայքարի գնով հայկական տարածքներն ազատագրելու հանգամանքի պատճառաբանմամբ: Ստացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ բանակցային փուլում նման գործողության գնալը նախապայման է՝ դրված Հայաստանի դեմ եւ՝ ճնշման գործիք:

Այստեղ պետք է արձանագրել, որ «Նեմեսիսի» գործողության հերոսներին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշումը կայացվել է 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, որը թյուրքական պետությունների կողմից հերթական ցեղասպանական գործողության փաստի արձանագրման եւ հետեւանքներից մեկի մասին հիշեցման խորհուրդ ունի: Ավելորդ չէ հիշեցնելը, որ մյուս թյուրքական պետությունը՝ Ադրբեջանն էլ ծանր է տանում Արցախում Գարեգին Նժդեհի արձանի գոյությունը:

Թյուրքական պետությունների քաղաքական ղեկավարներն այսօր, կուրացած լինելով 44-օրյա պատերազմի հետեւանքներով, ոչ միայն չեն ուզում ընկալել, որ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեջ են ինքնիշխան պետության հետ, այլեւ այդ գործընթացի մեջ այնպիսի ինքնամոռացությամբ են մխրճվել, որ արդեն չեն գիտակցում, թե հերոսացնում են մարդկության դեմ ամենազարհուրելի հանցագործություններից մեկի հեղինակներին, իսկ այն միայն հայերի հիմնահարցը չէ, այլ՝ համամարդկային: Հետեւաբար՝ նման հիմնավորմամբ օդային տարածքի փակումը ոչ միայն հարված է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, այլեւ հենց պաշտոնական Անկարայի վարկին:

Թեգեր: ԹուրքիաՑեղասպանություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Այս տարի էլ Սեւանա լճի ջրածածկ տարածքները կմաքրվեն

Այս տարի էլ Սեւանա լճի ջրածածկ տարածքները կմաքրվեն

Թուրքիայի ընտրությունները եւ «կոմպրոմատների» պատերազմը

Թուրքիայի ընտրությունները եւ «կոմպրոմատների» պատերազմը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist