Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ-ի համար նոր ատոմակայան ունենալը ռազմավարական անհրաժեշտություն է

Մայիսի 6, 2023
Հանրապետություն
Հայկական ատոմակայանում զգալի աշխատանք է արվել
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
792
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 5-ին, ժամը 1։45-ին Հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման։ ՊՆՎ-2023-ը 75 օր կտեւի։

ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կայանի դադարի ընթացքում շատ կարեւոր աշխատանքներից է ռեակտորի միջին վերանորոգումը՝ ակտիվ գոտու լրիվ բեռնաթափմամբ։ Իրականացվելու են նաեւ հետեւյալ աշխատանքները՝ թիվ 2 եւ 3 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, թիվ 2 եւ 3 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբոգեներատորների ընթացիկ վերանորոգում, շոգետուրբինների ընթացիկ վերանորոգում: Այս ամենից զատ իրականացվելու են անվտանգային որոշ համակարգերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես, օրինակ,  պատասխանատու սպառիչների հովացման համակարգի խողովակաշարերի փոխարինումը:

Ըստ Մ. Վարդանյանի, նախատեսվող աշխատանքներում, ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի, ներգրավված են ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովակիայից, Ուկրաինայից  եւ այլ երկրներից: Ռուսաստանից գործընթացին մի քանի ընկերություններ են մասնակցելու։ Մասնագետների ամեն խումբ կայանում կլինի ըստ իր կատարելիք աշխատանքի գրաֆիկի։ Կան համապատասխան պայմանագրերը, նշված են ժամկետները։

ՀԱԷԿ-ի տնօրենը շեշտեց. վերանորոգման ամբողջ գործընթացը ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետների վերահսկողության ներքո է լինելու: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է այս տարվա հուլիսի 18-ին:

Ընդհանրապես՝ ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի տարեկան ՊՆՎ-ները շատ կարեւոր են ռազմավարական նշանակություն ունեցող եւ Հայաստանի էներգետիկ ինքնավարությունն ապահովող օբյեկտի հուսալիության ու անվտանգ գործունեության համար։ Ավելին՝ նաեւ կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման տեսանկյունից։ Տարիներ առաջ, երբ դեռ քննարկվում էր Հայկական ատոմակայանի շահագործման երկարացման հարցը, եւ դրա hետ կապված ստուգումներ էին արվում, մեր ատոմային անվտանգության խորհրդի անդամները եւ նրանց թվում՝ արտերկրից տարբեր մասնագետներ նշում էին, որ մեր ռեակտորի տիպի ռեակտոր ունեցող ատոմակայանների շահագործման երկարացման հաջողված փորձեր կան: Եվ որպեսզի կարողանանք 2026-ից հետո էլ աշխատելու մասին մտածել, անհրաժեշտ էր ռեակտորի թրծում: Դրա համար էլ, օրինակ, 2021 թ. ՊՆՎ-ն երկար տեւեց՝ 141 օր, եւ դա անհրաժեշտ էր ռեակտորի հետ կապված ստուգումների, միանգամից թրծման եւ կրկին ստուգումների համար: Ամբողջ գործընթացը միջազգային մասնագիտացված կառույցի՝ ԱԷՄԳ-ի թույլտվությամբ եղավ, եւ այդ ընթացքում ՀԱԷԿ-ը հաջողությամբ համագործակցել է միջազգային գործընկերների հետ։ Եվ համալիր ամբողջական գիտատար աշխատանքներից, ստուգումներից, փորձարկումներից հետո մասնագիտական հատվածը խնդիր չէր տեսել այն բանի հետ կապված, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է կրկնակի երկարաձգվել, այսինքն՝ մինչեւ 2030-ականներ։ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն էին:

Ընդգծենք, որ հայկական եւ ռուսական կողմերի համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում չափազանց անհրաժեշտ է ոչ միայն թիվ 2 էներգաբլոկի շահագործման կրկնակի երկարաձգման, այլեւ ՀՀ-ում  նոր ատոմակայան ունենալու տեսանկյունից։ Մանավանդ այն համապատկերում, ինչ այսօր տարածաշրջանում է կատարվում. տեսնում ենք թուրքական արձանագրումները միջուկային էներգետիկայի ոլորտում։ Եվ ինչու միայն մեր տարածաշրջանում, չնայած հայտարարված «կանաչ» էներգետիկայի շարժին, աշխարհում ատոմային բլոկների թիվը ոչ միայն չի պակասում, այլեւ ավելանում է։ Իսկ ռուս-ուկրաինական ծավալումներն այդ նույն աշխարհին հուշեցին, որ միջուկային էներգետիկայից հրաժարվելը ճիշտ չէ, ավելին՝ այն շատ ավելի «կանաչ» է, քան, օրինակ` ՋԷԿ-երի աշխատանքի հետեւանքը։

Ինչ վերաբերում է մեզ, ապա ՀՀ-ն մի բան պետք է հստակ ամրագրի իր էներգետիկ քաղաքականությունում, այն է՝ Հայաստանն էներգետիկան չպետք է դիտարկի միայն սպառողական տիրույթում եւ միայն այս պահի դրությամբ։ Մենք պարտավոր ենք էներգետիկ ոլորտը դիտարկել աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ հաշվի առնելով միջազգային շուկայում դիվանագիտական տեղաշարժերը, ռիսկերը, հեռանկարները։ Նույն ռուս-ուկրաինական ճգնաժամը եւ, իբրեւ հետեւանք, Ռուսաստան-Արեւմուտք ծավալումները լավագույնս են ապացուցում էներգետիկ քաղաքականության կարեւորությունը։ Հայաստանը հետանկախական շրջանում մշտապես կարեւորել է էներգետիկ անվտանգությունը, հիմա այդ առումով մեր դիրքերը թուլացել են, բայց հարկ է, որ շտկվի անհապաղ։ Իսկ էներգետիկ անվտանգության մասին անհնար է խոսել առանց նոր ատոմակայանի։

«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասով պետք է նշեմ, որ ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը»,- մեզ հետ զրույցում ասաց Մովսես Վարդանյանը՝ նշելով, որ ռուսական կողմի առաջարկը 1200 ՄՎտ-անոց բլոկին է վերաբերում։ Ընդհանուր միջազգային շուկան, դրա հնարավորություններն ուսումնասիրվում են այս պահին։ Մի բան հաստատ է՝ ՀՀ-ի համար նոր ատոմակայան ունենալը ռազմավարական անհրաժեշտություն է։

Մեկ հավելում եւս. այդ ռազմավարական ու կենսական անհրաժեշտությունը չպետք է ստվերվի ֆինանսական միջոցների մասին խոսակցություններով (պատճառների մասին խոսել ենք, այստեղ չենք ծավալվի)։ Միջուկային էներգետիկայի ոլորտի հանդեպ քսանհինգամյա լրագրողական ուշադրությունս ցույց է տվել (ի դեպ, դա նաեւ ատոմային ոլորտի մասնագետներն են բացատրում). որպեսզի նոր ատոմակայանի գինը ձեռնտու լինի, առնվազն երկու բլոկ պետք է լինի (հիշենք ռուսական կողմից Թուրքիայում կառուցվող ատոմային բլոկների քննարկումները)։ Օրինակ՝ ընդհանուր կայանային սարքավորումներ կան, որոնք, մի բլոկի վրա դրվելով, ավելի թանկ են արժենում, բոլորովին այլ պատկեր է երկու բլոկի պարագայում՝ թե՛ ձեռնտու է եւ թե՛ տնտեսապես հիմնավորված։ Եվ այն տիպի ատոմակայանը, որ հայկական կողմն է ուզում ունենալ, ձեռնտու է նաեւ մեկ այլ առումով։ Այդ տեսակը շուկայում կոչվում է «բլոկներ՝ 100 տարվա համար»՝ նախագծայինով եւ շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությամբ։ Այս բլոկների մասին դեռ կխոսենք, երբ հայկական կողմը հստակեցնի իր ընտրությունը։

Բայց մի բան հաստատ է՝ էներգետիկ անվտանգության ու անկախության մասին խոսելիս մենք պետք է առաջադրենք ոչ թե սպառողական, այլ՝ դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական լրջագույն հարցեր։

Թեգեր: ՀԱԷԿ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ընդմիջում լատիներենին անցման գործընթացում

Ընդմիջում լատիներենին անցման գործընթացում

Հրամանատարը

Հրամանատարը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist