Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայի ապրելու իրավունքը

Մայիսի 9-ի խորհուրդը վերանվաճելու ձգտումով

Մայիսի 9, 2023
Հանրապետություն
Հայի ապրելու իրավունքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 9-ը շուրջ երեք տասնամյակ մեր բնօրրանում ապրելու իրավունքի վերանվաճումն էր խորհրդանշում։ Հաղթանակ, որի կայացումը պարտադրվել էր մեզ, եւ որը կարողացանք իրականություն դարձնել հազարավոր կյանքերի եւ արյան գնով։ Մեզ համար Շուշիի ինչպես ազատագրումը, այնպես էլ՝ կորուստն ունի ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ հոգեբանական նշանակություն եւ հետեւանքներ։ Ընդունված է համարել, որ պատերազմներում հաղթանակի են հասնում միայն թշնամուն գերազանցող եւ լավ պատրաստված զինված ուժերով։ Արցախյան հերոսամարտը թե ռազմական ուժի, թե հայկական ոգու հաղթանակն էր, միասնականության, սեփական հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի վերահաստատման։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այն կարծես թե հայտնվել է «որբի» կարգավիճակում. մայիսի 9-ի եւ ընդհանրապես հաղթանակների մասին ավելի շատ խոսելու փոխարեն այն մոռացության մատնվեց։

Հաղթանակի օրը նշելը ոչ միայն հարգանքի տուրք է կռվածների եւ զոհվածների հիշատակին, այլ նաեւ լավ դաս ողջերի ու հատկապես երիտասարդների համար։ Արցախյան առաջին պատերազմի ամբողջ տարեգրությունը հերոսապատում էր, իրական հայրենասիրության, անձնուրացության, արիության, հերոսության գործնական դպրոց, նոր ժամանակների հայ մարդու կերտման դարբնոց։ Այնինչ դպրոցական դասագրքերում մեր սերունդը բավարար չափով ամբողջական պատկերացում չէր կազմում Արցախյան հերոսամարտի մասին, թե ինչու տեղի ունեցավ, ինչպես ընթացավ, եւ որքանով էին կենսական Արցախի ազատագրումն ու Արցախի նշանակությունը նորանկախ Հայաստանի համար։ Դրա փոխարեն հաճախ տուրք էր տրվում միջազգային հարթակներից հնչող դիրքորոշումներին, իսկ մեր շահը հարմարեցվում էր մեզ պարտադրվող մոտեցումներին։

Այն, ինչ ակնկալում է հայը՝ կլինի Արցախում, թե Հայաստանի այլ բնակավայրում, չի ընկալվում միջազգային հանրության կողմից։ Այսօր մեր ձեռքն են տվել հրահանը եւ առաջարկում են կրակել մեր իսկ քունքին՝ հարեւանի անդորրն ապահովելու համար։ Ճանապարհները, առավել եւս միջպետական նշանակություն ունեցողները, պետությունների համար նույնն են, ինչ արյունատար անոթները մարդու օրգանիզմի համար։ Արցախի բռնազավթումը եւ օտարումը դիտարկվում է երեք տասնամյակի կտրվածքով` մոռանալով, որ Արցախյան շարժումը, առաջին պատերազմը պարտադրված էին հայերին ադրբեջանական ագրեսիայի, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների հետեւանքով։ Արցախն ու Նախիջեւանը բռնակցելով Խորհրդային Ադրբեջանին, դրանով հիմք դրվեց հայկական տարրի օտարմանն իր բնօրրանից։ Նախիջեւանում այն իրականացվեց ամբողջությամբ, սակայն Արցախը կարողացավ դիմակայել եւ պահպանել իր հայկականությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի ընդունած՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի ազատության եւ սեփական անձի անձեռնմխելիության իրավունք։ Այսօր էլ՝ թշնամու կողմից բզկտված Արցախի սուրբ հողը եւ նրա վրա ապրող հայը շարունակում են դիմակայել եւ պաշտպանել իրենց ապրելու իրավունքը։ Յուրաքանչյուր օր եւ ժամ արցախցին ուժերի ու կամքի գերմարդկային լարման գնով շարունակում է ապրել իր հայրենի հողում։

Այսօրվա իրողությունը դատավճիռ չէ, այն ցուցիչ է, որ ձեռք բերված հաղթանակն ամբողջությամբ չիրացվեց եւ ժողովրդական լայն շրջանակներում այդ հաղթանակի արժեքն ու հետեւանքները լիովին չընկալվեցին, չդարձան ուսանելի եւ նպատակ՝ նորերը կերտելու համար։ Միեւնույն ժամանակ ցանկացած պարտություն, որքան էլ ցավոտ լինի, կարող է լավագույն դասը լինել նոր հաղթանակներ նվաճելու ճանապարհին։ Միայն մեր սխալների ուսումնասիրումը, վերլուծումն ու դրանց պատճառները հասկանալը կարող են ապագայում հաղթանակ ապահովել։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, մեր ընտրած նպատակներն են նախանշելու այն ուղին, որով կանցնենք մենք եւ մեր ապագա սերունդները երազանքների պետություն ունենալու համար։ Պարզապես պետք է չհանձնվել եւ մի կողմ չքաշվել պարտվողի կեցվածքով։

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մեծ նպատակ՝ մեծ ծրագիր

Մեր նոր հաղթանակները հաստատ առջեւում են

Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

Գերմանական եւ ադրբեջանական ֆաշիզմների դեմ տարած հաղթանակների խորհրդանիշ Մայիսի 9-ը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist