Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գերմանական եւ ադրբեջանական ֆաշիզմների դեմ տարած հաղթանակների խորհրդանիշ Մայիսի 9-ը

Մայիսի 9, 2023
Հանրապետություն
Ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 9-ը հայ ժողովրդի հազարամյակների պատմության ոսկեղեն  մագաղաթներում ամրագրվեց որպես հայկական ոգու հզորության, հաղթանակների վերագտնման խորհրդանշման օրը եւ՝ ընդմիշտ: Եթե անգամ այսօր հայկական Շուշին կրկին բռնազավթված է, ունենք Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանաթուրքական զույգի եւ նրանց  դաշնակիցների համատեղ ագրեսիայի հետեւանքները, սակայն դա չի կարող ջնջել այդ օրվա խորհուրդն ու նշանակությունը հայերի եւ բարեկամ ժողովուրդների համար:

Մայիսի 9-ը մարդու իրավունքների հիմնարար արժեքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման համար մղված արդար պայքարի հաղթանակի օրն է, որի արդյունքները միայն հայ ազգինը չեն, այլ ողջ մարդկությանը: Նաեւ շատ խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման օրը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը համընկել են: Երկու դեպքում էլ պարտվել են բռնապետական, ազգայնամոլական եւ ֆաշիստական հանցավոր դրսեւորումները:

Արցախի ժողովուրդը, Հայաստանից եւ ողջ աշխարհից ժամանած հայ կամավորներ, բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներ մայիսի 9-ին կանխեցին Արցախը էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկելու հերթական ադրբեջանական փորձը: Արցախյան առաջին ազատամարտը պարտադրված էր, Ադրբեջանը գրավել էր այն ժամանակվա ԼՂՀ-ի տարածքի 70 տոկոսը՝ հայաթափելով դրանք, եւ արցախցին ոտքի կանգնեց հերթական ցեղասպանությունը կանխելու համար: Մայիսի 9-ը փաստագրում է ադրբեջանական ֆաշիզմի պարտությունը, ինչպես 1945 թ. նույն օրը նացիստական Գերմանիայի կործանումը եւ նրա հրահրած տասնյակ միլիոնավոր զոհեր բերած պատերազմի ավարտը:

Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ի արժեւորումն է, որ ապագայում կանխելու է նոյեմբերի 9-երը: Թերեւս, մեր ժողովրդի՝ այդ օրվա նշանակության ոչ լիարժեք գիտակցման ու արժեւորման հետեւանք էր 2020 թ. պատերազմը: Հաղթանակի օրվա խորհուրդն ամբողջ ծավալով չկարողացանք գիտակցել առաջին հերթին մենք, այն, մեծ հաշվով, չնկատեց նաեւ քաղաքակիրթ աշխարհը, հակառակ դեպքում ձայն կբարձրացներ, երբ ադրբեջանաթուրքական զույգը՝ բացառելով ընթացող խաղաղ բանակցային գործընթացը, ագրեսիայի միջոցով կրկին փորձեց խլել արցախցու ինքնորոշման եւ անվտանգ ապրելու իրավունքը:

1945 թ. եւ 1992 թ. մայիսի 9-երը իրենց ժամանակների մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում հաղթանակների լուսապսակներն են, հետեւաբար, դրանց արժեքը չի կարող կորսվել երբեւէ եւ որեւէ հանգամանքում: Դրանք կմնան համամարդկային իրավունքների համար հավերժ ընթացող պայքարի պատմության հաղթական էջերում: Նրանց կորուստը կնշանակի մարդկության բարոյական ճարտարապետության փլուզում, ասել է թե` քաղաքակրթության կործանում եւ բարբարոսական բարքերի վերադարձ: Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ը միշտ էլ կլինի գոյաբանական պայքարի հաղթանակների, ուժեղության խորհրդանիշ եւ՝ դեպի հազարամյակներ սերունդների երթի ուղենիշ:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին

Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին

Սուրբ Կարապետ սրբատունը

Սուրբ Կարապետ սրբատունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist