Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը չի ապրի առանց Արցախի

Տուրք չտանք անհաղթելի թշնամու կերպարի քարոզին

Մայիսի 12, 2023
Հանրապետություն
Եվրախորհուրդն արցախյան խնդրում խստացնում է դիրքորոշումը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
482
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայտարարությու՛ն է, քարի վրայի անջնջելի արձանագրություն չէ։ Որ անջնջելի չէ, ադրբեջանական կողմը փաստել է։  «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»,- նշվում է հայտարարությունում։ Ադրբեջանական կողմը կանգ չառավ զբաղեցրած դիրքերում՝ Արցախի Հանրապետությունում օկուպացնելով նոր տարածքներ, ավելին՝ մտնելով Հայաստանի Հանրապետության տարածք։ Չպահպանվեցին նույնիսկ առանց այն էլ մեր գլխին պատուհաս դարձած թղթի այդ կտորի դրույթները։ Ու որ չէին պահպանվելու, դա էլ պարզ էր, որովհետեւ նույն այդ թղթի կտորով ադրբեջանական կողմին հանձնվեց տարածք, որտեղ թուրքը չէր մտել։ Օրինակ՝ Քարվաճառի շրջանը։ Նույն այդ թղթի կտորով մենք հայապատկան Քարվաճառին արդեն Քելբաջար անունը տվեցինք…

Այնպես, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Վարդենիսում, կատարվել է երեկ ու վաղն էլ է կատարվելու (եւ ընդհանրապես տարբեր ուղղություններով), բացատրություն ունի. ադրբեջանական կողմն ուզում է Քարվաճառը իր համար ամուր տեսնել, իսկ այդ ամրությունն ինքը կկարողանա ապահովել մեր Սոթքի, Կուտականի դիրքերով։ Չմոռանանք Սեւանա լճին հասնելու նրանց երազանքը։ Ադրբեջանն իր գործն արեց. կրկին հարձակվեց մեր դիրքերի վրա, հետո էլ թիրախավորեց ու կրակ բացեց վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, զուգահեռ էլ դրանց պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, թե հայկական կողմը գործողության է նախապատրաստվում։ Հայկական կողմն էլ դատապարտեց Ադրբեջանի ԶՈւ կողմից բուժաշխատողների եւ շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը (ՀՀ ԱՆ) եւ տեղեկացրեց, թե հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում (ՀՀ ՊՆ)։

Վերջ՝ ունեցանք ադրբեջանական կողմի հերթական հարձակումը, վիրավոր մեր զինվորներին եւ հանրության մի շրջանի համար անհաղթելի թուրքի կերպարի՝ մեկ աստիճանով ավելի ձեւավորում։ Սա հոգեբանական պատերազմների շարքից է նաեւ, բայց պետք չէ ընկնել այդ ծուղակը, քանզի անհաղթելի թուրքի կերպարի քարոզը թուրքի քարոզ է, կունենա այն ներքին, միջազգային, թե թրքական դեմք՝ միեւնույնն է՝ թշնամու քարոզ է։ 

Եվ այո՛, Վարդենիսի նշյալ դիրքերի ուղղությամբ միշտ էլ հարձակվելու է թշնամին (նվազագույնը՝ հարձակվելու է), եւ Վարդենիսը հանգստ չի ապրելու, քանի դեռ Քարվաճառը չենք վերաազատագրել։ Նույնը՝ Հայաստանի մեր մյուս դիրքերին է վերաբերում, քանի դեռ Արցախի հարցը հօգուտ մեզ լուծում չի ստացել։ «Ինչի պիտի իմ էրեխեն Ղարաբաղում ծառայի, թող Հայաստանում ըլնի» անհեթեթության կողմնակիցների ցանկությունը կատարվեց. Հայաստանի մի հատվածի ամբողջական երկայնք, առանց Արցախի համապատասխան շրջանների, դարձավ սահման։ Այն նույն Վարդենիսը, որ Արցախի շնորհիվ սահմանային տարածք չէր ու հանգիստ քնում էր, դարձավ անհանգիստ սահման։

Մի բան էլ. այն, որ մի օրում մեզ համար Քարվաճառը Քելբաջար դարձավ, հենց նույն օրը տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմի մի հատված։ Տեղանունների հարցը շատ կարեւոր է ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային հանրության համար։ Թուրքական լրատվամիջոցները երբեք չեն տալիս հայկական տեղանունները։ Բայց, ցավոք, այսօր էլ նույն Գեղարքունիքում շատերը Վարդենիսը «Բասարգեչար» են կոչում, Սոթքը՝ «Զոդ»։

Տեղանունը միայն անուն չէ, պատմություն է, պատկանելություն ու քաղաքականություն։ Տեղանունը սխալ հնչեցնելով՝ շաքար ենք դնում թշնամու բերանը՝ խաչ քաշելով նույն այդ տարածքի պատմության ու պատկանելության վրա։ Մինչդեռ պետության հարցերում մանրուքներ չկան, այն էլ՝ այս կարգի հարցերում։ Հակառակ պարագան հուշում է այլ բան եւ անպայման պետք է ստանա համարժեք պատասխան։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Այսօր Արցախն առավել քան մեր աջակցության կարիքն ունի

Այսօր Արցախն առավել քան մեր աջակցության կարիքն ունի

Հանդիպումներ` ի շահ հայկական համայնքի

Հանդիպումներ` ի շահ հայկական համայնքի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist