Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բրյուսելից նոր բան չհայտնեցին

Հայ ժողովուրդը եղել եւ մնում է արցախահայության անվտանգության երաշխավորը

Մայիսի 16, 2023
Հանրապետություն
Կեղծ, սադրիչ տեղեկատվություն տարածելով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
199
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախորդ դարի 90-ականներին Հայաստանից ու սփյուռքից հայ ժողովրդի ընտրյալները եւ բարեկամ ժողովուրդների զավակները կանգնեցին արցախցիների կողքին, երբ ժամանակի գործող իրավական ակտերի դրույթների համաձայն ինքնորոշման իրավունքի իրացման ակտին Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով ու էթնիկ զտման գործողություններով: Արցախյան առաջին ազատամարտը հաղթանակով ավարտելուց հետո էլ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ ակնկալելով, որ բանակցությունների միջոցով հիմնախնդրին լուծում կտրվի: Ադրբեջանը 2016 թ. ձախողված փորձից հետո գնաց 2020-ի աննախադեպ ագրեսիային եւ կրկնեց 1990-ականների սկզբի իրավիճակը՝ կրկին օկուպացնելով ԼՂ-ի տարածքի մեծ մասը:

Բազմիցս է նշվել, որ պատերազմներով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խնդիրը չի լուծվում, հետեւաբար՝ լիովին տրամաբանական էր, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո արցախյան հիմնահարցն ավելի խորացրեց եւ կարգավորումն ավելի բարդացրեց: 30 տարի Բաքուն միջազգային տարբեր ատյաններում հայտարարում էր, թե Արցախը տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայկական կողմը շեշտում էր, թե այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է, եւ որ հայ ժողովուրդը բազմամիլիոնանոց բնակչությամբ Ադրբեջանի պարտադրած պատերազմում էր կանգնել 170 հազար արցախցիների կողքին: ՀՀ-ից բոլոր ժամանակներում մշտապես հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եւ նշել, որ Ադրբեջանից շուտ Արցախն է օրինական կամարտահայտմամբ հռչակել իր անկախությունը:

Հանգստյան օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար: Նորությունը, թերեւս, միայն այն էր, որ առաջիկա շաբաթներին Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներն ազատ են արձակվելու, բայց, աչքի առաջ ունենալով Բաքվի գոծելաոճը, այդ հարցում սպասումները խիստ անորոշ են:

Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ հաջորդ պարբերությունում արձանագրվում է, որ քննարկվել են արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ: Սա նշանակում է, որ միջազգային ձեւաչափով եւ սկզբունքներով պետք է քննարկվեն արցախյան հակամարտության միակ պատճառի՝ արցախցիների իրավունքների, առաջին հերթին՝ ժողովրդավարական հանրաքվեով կայացրած ինքնորոշման իրավունքի հարցերը: Ադրբեջանը պարտավորվել է թափանցիկ բանակցություններ վարել Արցախի ժողովրդի հետ, ինչն առաջին հերթին նշանակում է ժողովուրդների բոլոր իրավունքների դիտարկում:

Ինչպես առաջին արցախյան ազատամարտից, այնպես էլ երկրորդից եւ երրորդից հետո էլ ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի նպատակներում եւ գործողություններում: Աներկբա է, որ եթե արցախահայությանը նորից ցեղասպանության վտանգ սպառնա, կրկին ողջ հայ ժողովուրդը կանգնելու է նրա կողքին: Հազարավոր ընտրյալների ինքնազոհությունն էլ այլընտրանքի տեղ չի թողնում, բայց աշխարհում կա իրավական դաշտ արցախյան հիմնահարցերի նման խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար: Ինքնորոշման համար պայքարող Արցախի ժողովուրդն իր խոսքը բազմիցս ասել եւ գործով էլ ամրագրել է, այսօր այն բանակցությունների սեղանի շուրջ պաշտպանելու ժամանակն է, որը լավագույնս կարող է անել միայն արցախցին: Հայաստանն էլ ինքնորոշման իրավունքի համար բանակցային գործընթացում մշտապես լինելու է արցախցու կողքին՝ աշխարհին հասցնելով նրա խոսքը եւ միջազգային կառույցների մշտական ուշադրության ներքո պահելով հիմնահարցը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հանգուցալուծումը՝ մայիսի 28-ին

Հանգուցալուծումը՝ մայիսի 28-ին

Արժեւորելով մայիսյան եռատոնը

Արժեւորելով մայիսյան եռատոնը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist