Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հասանելիության, մատչելիության ապահովում

Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի

Մայիսի 16, 2023
Հանրապետություն
Հասանելիության, մատչելիության ապահովում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը: Օրերս ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ 

«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը տեղեկացրեց, որ արդյունքում հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը. «Ենթադրենք՝ քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: Դրա համար առանձին-առանձին գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա: Այժմ աշխատակիցը մեկ գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, արդյունքում խնայվում է թե քաղաքացու, թե աշխատակցի ժամանակը»:

Քաղաքացիների սպասարկման գործընթացն առավել բարելավելու համար գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը ներկայացրեց ներդրված էլեկտրոնային գործիքակազմը: Ծառայության պաշտոնական կայքէջում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որտեղ գրանցվելով՝ քաղաքացին հնարավորություն է ունենալու ծանոթանալ իր նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետեւել կատարողական գործողությունների ընթացքին, վճարումների դեպքում հետեւել դրանց շարժընթացին. «Այս գործիքի նպատակն է քաղաքացուն վերաբերող կատարողական վարույթներին մասնակից դարձնելը, այդ համատեքստում ցանկացած տեղեկատվություն ստանալու համար հասանելիություն, մատչելիություն ապահովելն է: Այս պարագայում քաղաքացին ավելի շուտ է իրազեկվում իր նկատմամբ առկա կատարողական վարույթների մասին, քան ծրարը նրան հասնում է»:

Էլեկտրոնային հարթակն արդեն մոտ մեկ տարի է գործարկվել: Մեկնարկային փուլում ծրագրից օգտվում էր 2000, այսօր արդեն՝ 7 հազարից ավելի քաղաքացի: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քաղաքացիների համար նախատեսված սպասարկման սրահն այժմ հասանելի է վերանորոգված ու վերազինված տարբերակով: Ներդրվել է հերթերի կառավարման նոր համակարգ: Ամենահաճախ հանդիպող խնդիրներից է ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը, երբ քաղաքացին վճարում է, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշվից կրկին գանձվում է այդ գումարը: Կրկնակի գանձված գումարն էլ վերադարձնելու համար քաղաքացին ստիպված է լինում քաշքշուկների միջով անցնել:

Վարդուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ համակարգային մոտեցում է ցուցաբերվում. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կենտրոնական բանկի եւ մյուս գործընկերների հետ համապատասխան ծրագրային բարելավումներ է կատարել, որը նպատակ ունի հետագայում բացառել կրկնակի գանձնման գործընթացները: Օրինակ՝ քաղաքացին խախտումը կատարել է, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ուշ է վճարում, դա այն փուլն է, երբ արդեն վարույթ է հարուցվում ծառայությունում: Նման դեպքում բռնագանձումը կատարվում է ավտոմատ կերպով, եւ հարկադիր կատարողը չի կարողանում տեսնել՝ այդ պահին քաղաքացին վճարում կատարել է, թե ոչ: Նոր ծրագրով այդ բացերը կլրացվեն, ու հետագայում կբացառվեն կրկնակի գանձումները կամ վճարումները»:

Թե երբ այդ նոր ծրագրային բարելավումը կլինի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչը դժվարացավ ժամկետներ նշել: Միայն ընդգծեց, որ կա պատկան գերատեսչությունների պատրաստակամությունը, ծրագրային սպասարկումը, մնում է այն ամբողջական գործարկվի:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist