Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախն ընդվզում է

Եվ չի հանդուրժի իր իրավունքների ստորադասման որեւէ փաստ

Մայիսի 17, 2023
Հանրապետություն
Արցախն ընդվզում է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
215
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանն իր տխրահռչակ առաջնորդի անմիջական մասնակցությամբ Արցախի բռնազավթված բնակավայրերում ոչնչացնում է հայկական հազարամյակների հոգեւոր-մշակութային ժառանգությունը, իսկ Եվրոպայում կարծես թե համոզված են, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է արցախցիների հետ քննարկել վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերը, էլ չենք խոսում ինքնորոշման կայացված ակտի դիտարկման մասին: Օրերս Ալիեւը բռնազավթված Հադրությում իր ներկայությամբ արձանագրել է եւս մեկ աղաղակող վանդալիզմի եւ հայատյացության դրսեւորման փաստ՝ 1932 թ. կառուցված Ավ. Իսահակյանի անվան գրադարանի ոչնչացումը: Հիշեցնենք, որ գրադարանում պահվում էր մոտ 37 հազար օրինակ գիրք, եւ այն հադրութցիների կրթամշակութային հիմնական կենտրոնն էր: Հողին հավասարեցված գրադարանի շենքի եւ հայերի հարակից տների տեղում Ադրբեջանը կառուցում է վարչական կենտրոն:

Այդ նույն օրերին Բրյուսելից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ազդարարում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջնորդը համաձայնել է միջազգային հանրության համար թափանցիկ կերպով երկխոսություն վարել արցախցիների հետ՝ նրանց իրավունքների եւ անվտանգության խնդիրները լուծելու նպատակով: Այստեղ ավելորդ չէ ամրագրելը, որ նման դրական կարծիք եւ սպասումներ է արտահայտվում արցախյան հակամարտության բուն պատճառի՝ ազգերի ինքնորոշման կայացած ակտի խնդրի քննարկման վերաբերյալ, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն այդ պահին իրականացնում է Արցախի ժողովրդի տարրական իրավունքների ոտնահարման աղաղակող գործողություններ՝ հենց հողի վրա, նաեւ շրջափակման միջոցով:

Բաքվի ղեկավարությունը տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում բանակցային սեղանի շուրջ զիջումների չէր գնում Արցախի կարգավիճակի հարցում, հետեւաբար, այսօր միամտություն կլինի սպասելը, որ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության ժամանակ նա հաշվի կնստի արցախցիների կարծիքի հետ: Այս առումով որոշակի դրական ակնկալիքներ ունենալու համար առաջնային անհրաժեշտություն է միջազգային որեւէ մեխանիզմի ներքո դրանց անցկացումը:

Թերեւս, սա էր այն հիմնական մտահոգությունը, որն արտահայտվում էր բրյուսելյան հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի կատարած գրառման վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Եվրոպական խորհրդի նախագահի գրառման մեջ արցախցիները տեսան իրենց իրավունքների ստորադասման փաստ եւ արձանագրում են, որ այն չի բխում եվրոպական՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնարար արժեքներից: ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է, որ հանդիպման արդյունքներով ոչ մի խոսք չկա Լաչինի միջանցքի բացման եւ այդ հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման՝ Ադրբեջանին կատարել պարտադրելու վերաբերյալ: Բաքուն նույնիսկ ցինիկաբար է արտահայտվում միջազգային բարձրագույն դատարանի որոշումները կատարելու՝ իրեն ուղղված հորդորների մասին: Օրերս նման կոչով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, անցնելով դիվանագիտական եւ բարոյական բոլոր նորմերը, հայտարարեց, թե ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան խառնվում է իր երկրի ներքին գործերին: Հետեւաբար, տարակուսելի է, թե Բաքուն ինչպես է հաշվի նստելու Արցախի ժողովրդի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ իրավունքի միջազգային հիմնարար նորմերի պահպանման վերաբերյալ աշխարհից, մեծ հավանականությամբ, հնչելիք կոչերին:

Արցախցին արդեն այսօր իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի հետ սպասվելիք քննարկումների վերաբերյալ՝ հայտարարելով, որ եթե  Բաքուն չի կատարում միջազգային ամենաբարձր ատյաններում կայացված որոշումները, ապա ինչ երաշխիքներ կան, որ ուղիղ բանակցություններում կառուցողականություն կցուցաբերի եւ թեկուզ կես քայլ կանի դեպի Արցախի ժողովրդի դիրքորոշումը: ԵԽ պաշտոնյայի գրառման մեջ Արցախը տեսավ միջազգային կառույցների կողմից համամարդկային արժեքների եւ նորմերի ստորադասման միտում, որն անմիջականորեն կապվում է Արցախի այսօրվա խնդրի հետ, ինչը նշանակում է, որ 120 հազար արցախահայությունը կրկին պետք է ապավինի իր ուժերին՝ հիմնվելով աշխարհասփյուռ հայության աջակցության վրա: Այդ արձագանքով արցախցին ի լուր աշխարհի հայտարարում է, որ իր շուրջն ստեղծված իրականությունը եւ միջազգային կենտրոններում ընթացող բանակցությունների արդյունքներում ձեւավորվող լուծումներն անհամատեղելի են, քանի որ ամբողջովին հիմնված են Բաքվի իմիտացրած իրավիճակի վրա, իսկ վերջինիս գործողությունների տրամաբանությունում ոչինչ չի փոխվել նախորդ դարի 90-ականների սկզբի իրավիճակի համեմատ:

Արցախից հայտարարում են, որ իրականության անտեսումը հղի է տարածաշրջանի նոր ապակայունացումներով՝ անխուսափելի աղետալի հետեւանքներով:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Մետաքսի ճանապարհի» հեռանկարները

«Մետաքսի ճանապարհի» հեռանկարները

Որոշողը մենք ենք

Որոշողը մենք ենք

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist