Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Որոշողը մենք ենք

Մեր ներսի խոնարհի՞ն, թե՞ ըմբոստին շարժենք

Մայիսի 17, 2023
Հանրապետություն
Որոշողը մենք ենք
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
261
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհը զինվում է, բայց փոխարենը մեզ խաղաղության պատրանքներով է ծածկում։ Ընդ որում՝ մեզ ստիպում է խաղաղության գնալ այնպիսի պետությունների հետ, որոնք իրենք իրականում խաղաղություն չեն ուզում եւ զինվելու ցուցանիշներով հետ չեն մնում առաջատար երկրներից (տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերից խոսել ենք)։ Ավելին՝ ստիպում է խաղաղության գնալ՝ ա) Թուրքիայի հետ, որ 44-օրյային աջակցել է Ադրբեջանին ամենաբարձր՝ առաջին դեմքի մակարդակով հավաստելով, թե ոչ միայն աջակցում, այլեւ մասնակցում է պատերազմին երիտթուրքերի 1915-ի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար, բ) Ադրբեջանի հետ, որ մտել է ՀՀ տարածք եւ զենքի ուժով սահմանազատման է գնում։

Արեւմուտքը զինվում է, բայց մեզ ստիպում է խաղաղվել, որովհետեւ դա բխում է մեր տարածաշրջանում հենց արեւմտյան շահից՝ թքած ունենալով, որ այդ շահից բխող թուրք-արեւմտյան ձեռքսեղմումը ոտնահարում է նույն Արեւմուտքի որդեգրած արժեքները։ Ի դեպ, խոսքը միայն Արեւմուտքի մասին չէ, մեզ կեղծ խաղաղության են մղում բոլոր կողմերը՝ ռուսական, ամերիկյան…

Անկեղծ լինելու համար արձանագրենք՝ մեզ ստիպում են ու մղում են կործանման տանող խաղաղության հենց մեր իսկ թողտվությամբ։ Սրա աշխարհաքաղաքական պատճառներից էլ ենք խոսել։ Միանգամից ծագում է բնական պատասխանը՝ էհ, թույլ չտանք, որ ստիպեն։ Շատերը կասեն՝ այդ ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ։ Պատասխանը՝ այնպես, ինչպես թույլ չտվեցինք 90-ականներին։ Կհարցնեն՝ ինչպե՞ս, ուժ ու զենք ունե՞նք։ Պատասխանը՝ մենք 90-ականներին նույնիսկ բանակ չունեինք, Արցախյան շարժման սկզբում ամբողջը կամավորականների գործն էր։ Մյուսը հարցը կհետեւի՝ հիմա Թուրքիայի մասնակցության, արդիական զինտեխնիկայի առկայության եւ այլնի մասին։ Պատասխան հիշեցումը՝ 90-ականներին էլ Թուրքիայի գործոնը կար, մեր ունեցած զենքի համեմատ թշնամու ունեցածը կրկին արդիական էր, հավելյալ՝ ինչպես միշտ, թշնամու ներմուծած ահաբեկիչները։ Ոչինչ չի փոխվել՝ ե՛ւ թշնամին է անփոփոխ, ե՛ւ հայկական հարցը հօգուտ ոչ հայկականի լուծելու կողմնակից աշխարհը։ Մեր պատասխանը պետք է լինի ցույց տալը, որ մենք էլ ենք նույնը՝ մեր երկրի համար պայքարող ու կամային։

ԵՄ ռազմական ծախսերը 2014-ից ի վեր ավելացել են 30 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ բացելով EU-APR ֆորումը, որը պաշտոնապես նվիրված է կանաչ ներառական զարգացմանը, որին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին հրավիրել էին ասիական տարածաշրջանի երկրներից աջակցություն խնդրելու։ «2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական միացումից հետո ԵՄ ռազմական ծախսերն աճել են 30 տոկոսով,- նշել է Բորելը,- սակայն հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս միտումն ավելի ցայտուն է, նրանք իրենց ռազմական ծախսերն ավելացրել են 40 տոկոսով 2013 թ. համեմատ»։

Բորելը մեկ այլ բան էլ է ասել այս համաժողովին. «Ցավոք, աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրը շարունակում է վատթարանալ, հիմնական խաղացողների միջեւ վստահությունը նվազում է, միջազգային նորմերի նկատմամբ հարգանքը նվազում է, ուժն ու սպառնալիքները գնալով ավելի մեծ դեր են խաղում»։

Հիմա ինչպես չասես՝ ուժն ու սպառնալիքները գնալով ավելի մեծ դեր են խաղում, որովհետեւ նույն այդ ուժն ու սպառնալիքները կիրառողին իրապես չեք պատժում։ Երբ պետք է, պատժի լեզուն գիտի Արեւմուտքը՝ պատժամիջոցների կիրառման, բանկային հաշիվների արգելափակման, հակառակորդ կողմին զինամթերքի մատակարարման եւ այլ ձեւերով։ Երբ պետք չի, լեզուն կորցնում է բերանում, թե մեկ-մեկ էլ պտտվում է՝ տխմարագույն կոչերով տեքստերի համար։

Այդ ո՞ր երկիրը պատժեց Ադրբեջանին 44-օրյայի ընթացքում ռազմական հանցագործությունների, տարեցներին գլխատելու, կանանց սպանելու եւ դիակապտելու, 44-օրյայից հետո Արցախի կյանքի ճանապարհը փակելու, ՀՀ տարածք մտնելու, Երեւան հասնելու սպառնալիքների համար։ Ո՛չ մի երկիր։ Ղրիմի հարցը տեսնում են, որովհետեւ իրենց պետք է, իրենց հակառակվող կողմի հանդեպ պատժամիջոցները կիրառում են, բայց ոչ Հայաստանն են նկատում, ոչ էլ Արցախը, որովհետեւ պետք չէ։ Պետք չէ, որովհետեւ մենք ենք ցույց տալիս, որ պետք չէ. թղթե շերեփն առել ենք ձեռքներս ու դռներ ենք… չէ, իրականում ավելի վատն այն է, որ նույնիսկ արդեն դռներ չենք էլ ծեծում։ Այնպիսի արագ տեմպերով ենք դեպի մեզ գցված, իբր, խաղաղության թակարդն ընկնում, որ անտեսում ենք մեր մարդկային ու տարածքային կորուստների ահռելի մեծ թվերը։

Նույն Բորելն ասում է, որ համաշխարհային ռազմական ծախսերը նախորդ տարի ավելացել են մինչեւ ռեկորդային 2.2 տրիլիոն դոլար: Նա չի հստակեցրել, որ այդ գումարի կեսից ավելին՝ 1.232 տրիլիոն դոլարը բաժին է ընկել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի երկրներին: Այս մասին հայտնում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI): SIPRI-ի տվյալներով՝ միայն 2022 թ. Եվրոպայում ռազմական ծախսերն ավելացել են 13 տոկոսով։

ԱՄՆ Պետդեպն ասում է, թե իրենք շարունակում են համարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղությունը հնարավոր է (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատել)։ Կարող ենք, իհարկե, հարց հնչեցնել, թե թշնամիների միջեւ խաղաղության գաղափարին այդքան հավատացող ԱՄՆ-ն հապա ինչո՞ւ այդպես էլ աշխարհի հետ հաշտ չի ապրում, բայց դա հռետորական խոսույթի շարքից է եւ ոչինչ չի փոխի։

Փոխելու համար աշխարհի բարքերի դեմ կռիվ տալ չենք կարող։ Մեր կռիվը թշնամու ու թշնամուն աջակցող՝ հայության մեջ ապրող, ազգանվան «յան»ը կրող, հայության դեմ գործող հատվածի դեմ է։ Դերենիկ Դեմիրճյանի «Հայի» խոսքերը կիսատ չպիտի հիշենք։ Այո, հայը «դանդալոշ է եւ խոնարհ՝ իր Սասունցի Դաւթի նման», բայց եւ՝ «անսպասելի ըմբոստ, հարւածող՝ նրա պես»։ Ուզո՞ւմ ենք փոխել մեր երկրի վիճակը՝ ըմբոստ ու հարվածող լինենք։ Ուրիշ ճանապարհ չկա։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ, մարմինն էլ կորցնել գեհենի մէջ»

Առաջնահերթ ու պարտադիր

Առաջնահերթ ու պարտադիր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist