Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սահմանենք բարձր նշաձող

Մայիսի 19, 2023
Հանրապետություն
Սահմանենք բարձր նշաձող
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
267
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմական եւ շրջադարձային այս օրերին չափազանց կարեւոր է, թե ինչպիսի մտքեր, գաղափարներ եւ զգացմունքներ են գեներացվում մեր հասարակության ներսում։ Առնվազն սոցիալական հարթակներում արձանագրվող հանրային տրամադրությունները հիմնականում մտահոգության տեղիք են տալիս իրենց կազմաքանդող եւ քայքայիչ էներգիայով։ Ինչ խոսք, վտանգի գիտակցումն ու ընդունումը կարեւոր են համարժեք քայլեր ձեռնարկելու համար, սակայն երբ այդ մտահոգությունները մնում են խոսքային մակարդակում եւ չեն վերածվում գաղափարի, գործողության կամ ռազմավարության մշակման, ապա դրանք միայն էներգիայի պարպում են ենթադրում։

Ատելություն, զայրույթ, վախ, անորոշություն. սրանք, թերեւս, առավել բնորոշ հույզերն ու զգացմունքներն են, որոնք ներսից քայքայում են մեր հասարակությունը։ Ներսից են քայքայում, քանի որ բացասական այդ հույզերն ուղղված են ոչ այնքան դրանց ծագման աղբյուրի, երեւույթների կամ գործընթացների, որքան առավելապես միմյանց դեմ։ Պարտության, կորուստների հետեւանքով ստեղծված վիճակը օբյեկտիվորեն ենթադրելու էր նման բացասական էներգիայի կուտակում, սակայն դրանք պետք է «բուժվեն» մտավորական շերտի, էլիտա հանդիսացող խմբերի «դեղատոմսերով»։ Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելուն ուղղված ծրագրեր պետք է ունենան եւ քայլեր ձեռնարկեն թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ թե՛ տնտեսական էլիտաները։

Ընդունված է համարել, որ եթե ​​քաղաքական էլիտան պատասխանատու է հասարակական-քաղաքական ոլորտում գրանցված հաջողությունների ու անհաջողությունների համար, ապա մշակութային էլիտայի պատասխանատվության տակ է այն, թե ինչպիսին կլինի տվյալ պետությունը կամ ազգը հեռանկարային ապագայում։ Հենց մշակութային էլիտան է ձեւավորում վաղվա օրվա հասարակության որակը, արժեհամակարգն ու գաղափարական հենասյուները։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում գաղափարների գեներացումը տեղի է ունենում միայն մտածող անհատների կողմից։ Այսօրվա մարտահրավերներին եւ սպառնալիքներին արձագանքելու համար կենսունակ էլիտաներ կարող ենք ասել, որ չկան։ Մտածող, մտավորական, պրոֆեսիոնալ անհատները դեռեւս չեն կոնսոլիդացվել համազգային հիմնախնդիրները լուծելու համար, ընդհակառակը՝ շարունակվում է հանրության պառակտումը, ատոմիզացումը։ Արդյունքում ամրագրված չէ գերնպատակը, ընտրված չեն այն «գործիքները», որոնք կարող են կիրառվել համազգային «բուժման» համար։ Հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, կարելի է ենթադրել, որ անգամ անհատների մակարդակում հնարավոր է համազգային գաղափարների եւ գերնպատակների մշակում իրականացնել։  

Պետք է արձանագրել, որ գերնպատակ, «բարձր նշաձող» սահմանելու փոխարեն այսօրվա հայը որպես անհատ եւ հավաքականություն փորձում է իր ցանկություններն ու նպատակները «տեղավորել» իրեն պարտադրված սահմաններում։ Դա կարելի է բնութագրել որպես ցցեր ունեցող վանդակ, որը ժամանակի մեջ սեղմվում է, փոքրանում, սպառնալով մեր էքզիստենցիալ անվտանգությանը։ Մինչդեռ ագրեսիվ միջավայրում, որում հայտնվել է Հայաստանը, ցցերը պետք է ուղղվեն դուրս. դա է հուշում ինքնապահպանման բնազդը։ Ի տարբերություն անհատի, որը գերնպատակն իրագործելու համար տնօրինում է ժամանակի առավել փոքր ռեսուրսի, պետությունների եւ ազգերի համար ժամանակի ռեսուրսն անհամեմատ ավելի մեծ է, հետեւաբար մեծանում է «բարձր նշաձող» ընտրելու պարագայում հաջողելու հնարավորությունը։ Բաժանարար գծերը խտացնելու փոխարեն խնդիր պետք է դրվի ընդհանուր, համընկնող օրակարգեր ձեւավորելու համար։ Դրանք կարող են լինել ինչպես մեծ, այնպես էլ՝ միջին եւ փոքր տրամաչափերի։ Միջին եւ փոքր նպատակների իրականացման համար մեծ ռեսուրսների անհրաժեշտություն չի լինի, սակայն դրանց իրականացումը կապահովի անհրաժեշտ դրական էներգիայով եւ ավելի համարձակ գործելու միտում կձեւավորի։

Ընդհանրապես ազգերն ու ժողովուրդները պատմական տարբեր ժամանակահատվածներում կանգնում են արդիականացման խնդրի առջեւ։ Դա պայմանավորված է գլոբալ փոփոխություններով, որոնք տեղի են ունենում մարդկության համար շրջադարձային պայմաններում։ Ներկայումս այդպիսի ժամանակներ են, քանի որ քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական ճգնաժամերի առջեւ ենք կանգնած։ Ավելին, արժեհամակարգի քայքայման պարագայում կանգնելու ենք նաեւ հայկական ինքնության ճգնաժամի առջեւ։ Օբյեկտիվորեն հարց է ծագելու, արդյո՞ք այսօրվա հայը զգում է իրեն որպես անցյալի եւ ապագայի սերունդները կապող կարեւորագույն օղակ, անցյալի փորձը, հավաքական եւ անհատական հիշողությունը, ազգային արժեքները փոխանցող՝ ապագայի կենսունակ հայ ձեւավորելու համար։ Թե՞ հրաժարվում է հազարամյակներ առաջ ձեւավորված ինքնությունից, պատմությունից՝ նախընտրելով բավարարել միայն կենդանական բնազդները։ Ի վերջո, մենք զգում ենք մեզ որպես Հայկի ժառա՞նգ, թե՞ պատրաստ ենք պարտվել Բելին։

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist