Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Բանակցությունների արդյունքներով պայմանավորվածությունները չպահպանելը հարցականի տակ է դնում դրանց անցկացման իմաստը

Մայիսի 23, 2023
Հանրապետություն
Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին երկու ամիսներին ՀՀ ԶՈՒ-ն սահմանին ադրբեջանական զինուժի սադրանքների հետեւանքով ունի 7 զոհ եւ մեկ տասնյակը գերազանցող վիրավորներ: Ադրբեջանական կողմի կորուստներն անհամեմատ ավելի շատ են, որոնք, ավանդական գործելաոճին համապատասխան, թաքցվում են: Պաշտոնական Բաքվի նման գործողությունները համապատասխան արձագանք չեն ստանում միջազգային որեւէ կենտրոնից, ինչը վերջինիս ավելի ագրեսիվ է դարձնում:

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով դրա միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում: Այստեղ դժվար է հասկանալ, թե վերջինս ինչ է ցանկանում, քանի որ բոլոր բանակցությունների արդյունքներով հայտարարվում է, որ կողմերը համաձայնել են կարգավորումները եւ սահմանազատումն իրականացնել 1975 թ. Խորհրդային Միության քարտեզներով: Այստեղ կարելի է ենթադրել, որ բանակցությունների ժամանակ Բաքուն փորձում է նման ճնշումների միջոցով ավելիին հասնել, ինչի մասին հայտարարվում է դրանց արդյունքներով: Սա նշանակում է ձեռք բերված պայմանավորությունների անտեսում:

Պարբերաբար սահմանին ռազմական գործողություններ վարելով՝ ադրբեջանական կողմը ոտնահարում է նաեւ վերջին երկու տարիներին կայացած բանակցություններում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածություններից մեկը՝ ուժի կիրառման եւ նրա սպառնալիքի բացառումը: Ստացվում է, որ Բաքուն բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները իր հետագա գործողութուններով փորձում է չեղարկել: Այլ կերպ ասած, Ադրբեջանն իր «ավագ եղբոր» հորդորով փորձում է ծավալապաշտական քաղաքականություն վարել՝ փորձելով, մասնավորապես, օրակարգ բերել «միջանցքի» գաղափարը:

Ադրբեջանական քարոզչության անհեթեթությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան զինվորական կցորդի նշանակման մասին չհաստատված լուրերը ներկայացնում է որպես «միջանցքի» վրա վերահսկողություն հաստատելու Ֆրանսիայի ձգտում: Ադրբեջանական պետական քարոզչության նման մակարդակը տեղափոխվում է նաեւ բարձր մակարդակով բանակցությունների սեղան, ինչն անլրջացնում է բանակցային գործընթացը եւ հարցականի տակ դնում տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Բաքվի նման պահվածքն անհարգալից վերաբերմունք է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդի առաքելություն ստանձնած բոլոր պետությունների եւ միջազգային կառույցների հանդեպ: Վերջիններս նվազագույնը պետք է Բաքվին հասկացնեն, որ դիվանագիտական էթիկայի տարրական նորմերին պետք է հետեւել եւ պահպանել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում: Եթե չհաջողվի պաշտոնական Բաքվին կառուցողականության դաշտ բերել, ապա կստացվի, որ վերջինիս թույլ են տալիս անարդյունք բանակցություններով ձգձգել կարգավորման գործընթացը, իսկ այդ դեպքում կտրուկ մեծանում է ռազմական նոր էսկալացիայի եւ տարածաշրջանում նոր ապակայունացման հավանականությունը:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Անձնազոհ, վրիժառու ու պահանջատեր սերնդի հերոսական պատմությունը

Անձնազոհ, վրիժառու ու պահանջատեր սերնդի հերոսական պատմությունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist