Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ազգային երազանքը՝ մեր կենսունակության ցուցիչ եւ գործիք

Այն միաժամանակ թույլ չի տալիս մոռանալ անցյալը եւ ուղենշում է զարգացման ճանապարհը

Մայիսի 23, 2023
Հանրապետություն
Ազգային երազանքը՝ մեր կենսունակության ցուցիչ եւ գործիք
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
313
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ե՞րբ սկսեցինք իրապես պարտվել. երբ կորցնելով Մեծ Հայքում առաջին հայկական գյուղը, քաղաքը՝ մտածեցինք, որ պետք է պահել մնացածը։ Մինչդեռ անհրաժեշտ էր մտածել կորցրածը հետ բերելու մասին, իսկ հետագա կորուստները բացառելու համար՝ վերցնել ագրեսորի ունեցածը, իսկ եթե ոչինչ չուներ մեր տարածաշրջանում, ստիպել նրան՝ հեռանալու մեր հայրենիքից։ Ժամանակի ընթացքում հարմարվողականությունը դարձավ բնավորության գիծ՝ ազգն աստիճանաբար դարձնելով մեկ տարածքում ժողովված մարդկանց խումբ, իսկ հետո էլ՝ հասարակ մարդկանց համախումբ։ Այդպես «եղածը պահելու» վարքագիծ դրսեւորելով՝ կորցրեցինք գրեթե ամեն ինչ։

Երազելը մարդու մտքի բնական հատկանիշներից մեկն է, աշխարհի անհատական եւ հավաքական պատկերը կառուցելու կարեւորագույն գործիք։ Այն նաեւ իրականությունը վերափոխելու անհրաժեշտ պայման եւ գործունեության շարժառիթ է, որը հեռանկարում հնարավորություն է ստեղծում հասնելու անհաս թվացող նպատակին։ Ազգերը, ինչպես անհատները, հակված են երազելու։ Ազգային երազանքն այն էներգիան է, որն առաջ է տանում եւ կենսունակ պահում ազգին, նրա կերտած պետականությունը։ Ազգային երազանքը միեւնույն ժամանակ թույլ չի տալիս մոռանալ անցյալը եւ ուղենշում է զարգացման ճանապարհը։ Որքան էլ պետական կառույցների կամ մասնագիտական խմբերի կողմից զարգացման նպատակներ ձեւակերպող հրապուրիչ ազգային ռազմավարություններ եւ հայեցակարգեր մշակվեն, դրանք կենսունակ չեն լինի, եթե հաշվի չառնեն ժամանակի մեջ ծնված, փորձությունների միջով անցած ազգային երազանքը։

Դեռեւս մնացել է երազանքը։ Այսօր էլ ստիպում են մեզ հրաժարվել միացյալ եւ ուժեղ հայրենիք ունենալու երազանքից։ Երազանք, որն ուժ է տվել հաղթահարելու տարատեսակ արհավիրքներ ու փորձություններ։ Այդ երազանքի առանցքը Հայկական լեռնաշխարհի սիրտը՝ Արարատ սուրբ լեռը վերադարձնելն է։ Եթե հայը դադարի այն իրենը համարել, այդժամ կդադարի բաբախել նաեւ սուրբ լեռան «սիրտը»։ Բոլոր ազգերն ունեն իրենց երազանքը, սակայն հայերիս ամոթանք են տալիս հայկական երազանք ունենալու համար։ Հեռու չգնանք. մեր պատմական հայրենիքը բռնազավթած թուրքն ունի իր մեծ երազանքը՝ «Kizilelma»-ն (թարգմ.՝ «Կարմիր խնձոր», որը, ըստ թյուրքական առասպելաբանության, ուտոպիական թվացող նպատակ է, որին պետք է ձգտեն թուրքերը եւ, մասնավորապես, օղուզ թուրքերը)։ Այդ երազանքով, ավելի ճիշտ՝ այդ ծրագրով է առաջնորդվում թուրքը դարեր շարունակ, այդ հայեցակարգն է որդեգրել նաեւ ժամանակակից Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ։ Ծավալապաշտական ծրագրերը սնվում են պետական մակարդակով, այնինչ մեզ փորձում են զրկել երազանք ունենալու ցանկությունից, հետեւաբար՝ ապրելու հնարավորությունից։

«Ծովից ծով» Հայաստանի, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկյան Հայաստանի, ինչպես նաեւ Տիգրան Մեծի եւ ազգային հպարտություն այլ անունների մասին հիշատակումներն սկսել են ծաղրի արժանանալ, փորձում են համոզել, որ դրանք չիրականացող, անհաս երազանքներ են, խոհեմ լինելու քարոզի միջոցով ցանկանում են կտրել մեր թեւերը՝ «երազանքի թեւերը»։ Հայերիս փորձում են ընտելացնել այն մտքին, որ մենք՝ տարածաշրջանի իրական տերերը, իրավազուրկ ենք մեր հայրենիքում եւ պետք է համակերպվենք մեր հողը զավթած քոչվորի գոյությանը։ Եթե համակերպվենք այդ պարտադրանքին, ապա կկորցնենք մեր ինքնությունը, արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Ազգային երազանքը ինքնության կարեւորագույն բաղադրիչն է։

Անկախության շրջանում մենք ավելի հեռացանք մեր ազգային նվիրական երազանքներից։ Ազատական հոսանքները խարխլեցին ազգայինի պատվարը։ Խորհրդային տարիներին գրաքննության եւ կենտրոնի կողմից վերահսկման պայմաններում մեր պետական-քաղաքական, մշակութային գործիչները գտնում էին ճանապարհներ ազգային շերտեր ձեւավորելու համար։ Այդ տարիներին ձեւավորվեց, ստեղծագործեց հայ մշակույթի, գիտության, մտավորականների այնպիսի փաղանգ, որոնք ծնեցին, հիրավի, ազգային մշակույթ։ Օրինակները շատ են, բավական է նշել մեծանուն քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարին, որն իր «Սասունցի Դավիթ» արձանով ամփոփել էր ազգային երազանքը։ Արձանի պատվանդանը խորհրդանշում է փոքր Հայաստանն ու բռնազավթված հայրենիքը, որը նույնպես պահանջատիրություն էր, ազգային երազանքին տեր լինելու ուղերձ: Պատահական չէ, որ քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…»։ Այսօր անկախ համարվող պետության պայմաններում մենք վախենում ենք իրերը կոչել իրենց անուններով՝ թշնամուն թշնամի ասել, պահանջատեր լինել եւ ազգային երազանքով դաստիարակել սերունդներին։

Կիսվել1Tweet1Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Անգլիական լծակներ՝ Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար

Անգլիական լծակներ՝ Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist