Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անգլիական լծակներ՝ Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար

Ի՞նչ դեր կստանձնի ՄԹ-ն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում

Մայիսի 24, 2023
Հանրապետություն
Անգլիական լծակներ՝ Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայկական կողմն արձանագրում է, որ վերջին բանակցությունների ընթացքում խաղաղության փաստաթղթի երկու կետի վերաբերյալ դրական արդյունքներ են գրանցվել: Հատկանշական է, որ այդ մասին հայտարարվում է Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիսում: Գաղտնիք չէ, որ անգլիական խոշոր նավթավերամշակող եւ հանքարդյունահանող ընկերությունը զգալի մասնաբաժիններ ունի ադրբեջանական նավթագազային, հանքային արդյունաբերության ոլորտներում, եւ այդ պետությունն ավանդաբար սերտ գործընկերային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Ավելորդ չէ հիշեցնելը, որ նույնիսկ բոլշեւիկյան հեղափոխությունից հետո խորհրդային Ադրբեջանից նավթը շարունակել է արտահանվել Անգլիա:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ, բնականաբար, շեշտադրվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, որի շրջանակներում էլ վերջինս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի երկու կետի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, իսկ որոշների մասով մոտեցվել են կողմերի դիրքորոշումները: Հայաստանի ԱԳ նախարարը բրիտանացի նախարարի հետ քննարկել է Մեծ Բրիտանիայի հնարավոր միջնորդական առաքելության իրականացման հարցերը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բացի, նաեւ հումանիտար հարցերում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ խաղաղության փաստաթղթում դեռ կան կետեր, որոնց վերաբերյալ կարծիքների մոտեցման հարցում առայժմ դրական արդյունքներ չկան:

Այստեղ պարզ է, որ չհամաձայնեցված կետերի մասին խոսելիս փաստվում են բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այս առումով Բաքվին իրականություն վերադարձնելու համար առաջնային նշանակություն ունեն միջազգային համապատասխան կառույցների գործողությունները, իսկ Ադրբեջանում տնտեսապես ահռելի ներկայություն ունեցող Մեծ Բրիտանիայի ակտիվությունը կարող է էական առաջընթաց ապահովել այդ խնդրում: Իսկ այն, որ վերջինս պետք է շահագրգռված լինի տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, առաջին հերթին բացատրվում է տարածաշրջանում ունեցած իր տնտեսական խոշոր շահերով: Տարածաշրջանի՝ նոր ծավալով ապակայունացումը, որին իր ապակառուցողական պահվածքով նպաստում է ադրբեջանական կողմը, լուրջ վտանգ է ներկայացնելու նաեւ բրիտանական  ընկերությունների համար, եւ տրամաբանական է, որ վերջիններս պետք է լոբբինգ անեն Բաքվին կառուցողականության դաշտ բերելու հարցում:

Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող պետության հետ համագործակցության խորացումը տրամաբանորեն պետք է միայն դրական ազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա: Մյուս կողմից էլ Լեո Դոքերթիի այցը պետք է դիտարկել առաջին հերթին տարածաշրջանային այս գործընթացների համատեքստում: Հատկանշական է, որ բրիտանացի նախարարը Երեւանում հաստատեց նաեւ իր երկրի պատրաստակամությունը հարաբերությունների կարգավորման հարցում: Վերջինս հայտարարեց, որ իր պետությունը ռազմավարական երկխոսություն է սկսելու Հայաստանի հետ, որի մեկնարկը կտրվի տարվա երկրորդ կեսին:

Միանշանակ է, որ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը կդիտարկվի նաեւ ուկրաինական հակամարտության ֆոնին, առավել եւս, որ այն վերաբերում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետությանը, բայց Հայաստանի համար այստեղ առաջնայինը տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումն է, ինչին հասնելու հարցում շոշափելի արդյունք գրանցելու համար Երեւանը պարտադրված է դիտարկել բոլոր միջոցները եւ հնարավոր միջնորդներին: Այն բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Սիրիայի… վերադարձը

Սիրիայի… վերադարձը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist