Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը

Հակառակ պնդումները պետք է առոչինչ լինեն հայի համար

Մայիսի 25, 2023
Հանրապետություն
Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
384
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամենադավադիր ու կեղտոտ մտքերը հաճախ հնչեցվում են առաջին հայացքից թվացող պարզ, ոչ մի հետին միտք, իբր, չպարունակող նախադասությամբ։ Կախված այն բանից, թե ով է հնչեցնում այդ միտքը, հասկանալի են դառնում հոգեբանական գրոհի պատվիրատուն, մտքի նպատակը, թիրախը։ Արդի աշխարհում այդ միտքը շատ արագ տարածվում է, արձագանքներից էլ գրոհի իրական հեղինակը, ոչ թե միտքը հնչեցնող մանեկենը, հասկանում է իր հետագա անելիքները այն հանրույթի հետ, որի ուղղությամբ արձակվել է թունաբեր սլաքը։

Օրինակ՝ երբ մեր հասարակության ականջին անընդհատ ասում են, որ հողը նրանն է, ով վրան ապրում է, այդ հասարակությանը (խոսքն ազգային գիտակից հատվածին չի վերաբերում) ակամա կոդավորում են՝ փակելով նրա ներսում այն «բջիջները», որոնք պատասխանատու են բնօրրանի, պատկանելության, պատմական ու բնական իրավունքի գիտակցության համար։ Սակայն ամեն դավադրություն ունի իր հստակ հակափաստարկը։ Ասենք՝ բացում ենք այն քարտեզները, որոնք ցույց են տալիս երկրների բնակչության խտությունը։ Սակավ բնակեցված տարածքները նշվում են sparsely populated (համապատասխանաբար՝ տարբեր լեզուներով)։

Դատելով այս քարտեզներից՝ դավադիր մտքերի միջազգային «հանճարներին» (ոչ տեղական կամակատարներին), որոնք քարտեզներ են ձեւում ու վերաձեւում, կարող ենք խորհուրդ տալ բոլորովին այլ աչքով նայել Կանադային, Մոնղոլիային, Շվեդիային, Ֆինլանդիային եւն։ Մոնղոլիան փոքրատարածք երկիր չէ։ Տարածքը 1.564.116 կմ քառակուսի է եւ ունի ընդամենը 3 409 939 (2021 թ. տվյալ) բնակչություն (խտությունը՝ քառ. կմ-ում 1.8 մարդ)։ Կանադայի չափերի համեմատ (9 985 000 քառ. կմ) բնակչությունը՝ 39 մլն մարդ (2023 թ. դրությամբ), խտությունը՝ 3.5/քառ. կմ։ Քարտեզը հստակ ցույց է տալիս «sparsely populated» մասերը։ Շվեդիայում էլ է բնակչության խտությունը ցածր՝  22 մարդ/կմ քառակուսի։ Բնակչության մոտ 85 տոկոսն էլ ապրում է քաղաքային տարածքներում։ 2021 թ. տվյալներով բնակչության թիվն այստեղ 10 389 806 է։

Ռուսաստանին չմոռանանք. բնակչության միջին խտությունը՝ 8.36 մարդ/քառ. կմ։ 73 տոկոսը բնակվում է քաղաքներում։ Դրա համար, օրինակ, Մոսկվայում 4626 մարդ է ապրում 1 քառ. կմ-ում։ Իսկ Չուկոտկայում խտությունը  0.07 մարդ է։ Կարող ենք շարունակել Ֆինլանդիայի օրինակը, Ավստրալիայինը եւն։ Մտքի «հանճարները» պիտի վերցնեն քարտեզները ու Մոնղոլիային, Կանադային, Ավստրալիային, Ռուսաստանին… ասեն՝ գնացեք այստեղից, ձեր «sparsely populated»-ները ձերը չեն, չեք ապրում այդտեղ։ Բայց չէ, «հանճարները» մոռացել են այս պետություններին, քնում զարթնում են, Հայաստանի ու Արցախի տեղն են հիշում։

Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ Արցախում եւ Հայաստանում ապրում է ոչ միայն բնակչություն, այլեւ այս հողի բնիկը՝ հայը։ Ա՛զգն է ապրում, ոչ թե պարզապես ժողովված հավաքականություն։ Արցախն ու Հայաստանը հայի բնօրրանի, հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի մի հատվածն է, եւ հա՛յն է նրա տերը։ Այն, որ հիմա Արեւմտյան Հայաստանի տարածքում «Թուրքիա» հորջորջյալ պետությունն է, դրանից Արեւմտյան Հայաստանի հայապատկանությունը չի փոխվում։ Այն, որ Արցախի մեծ մասը հիմա ադրբեջանական կողմից օկուպացված է, դրանից Արցախի հայապատկանությունը չի փոխվում։ Միջազգային «հանճարներին» ու տեղական մանեկեններին թե լսեինք, 90-ականների Արցախյան առաջին ազատամարտում մեր ազգային ողնաշարը չէինք շտկի։

Տեղական մանեկեններին կարելի է մի պարզ հարց տալ. Արեւմտյան Հայաստանը թուրքի՞նն է, Արցախի մեծ մասը Ադրբեջանի՞նն է, ուրեմն։ Կարելի է, բայց չենք հարցնի, որովհետեւ մանեկեններն արդեն պարզ հնչեցրել են իրենց դիրքորոշումը։ Սակայն հանրության համար կարող ենք ցույց տալ խամաճիկների իրական դեմքը։

Գաղտիք չէ, հայության հանդեպ կան հեռահար դավադիր ծրագրեր՝ թշնամիներինը՝ բացահայտ, ենթադրյալ բարեկամներինը՝ թաքուն, բայց կան։ Ու այդ ուժերի կեղտոտ մտքերը տիրաժավորող՝ ցավոք, ազգանվան «յանը» կրող տեղական բերանները, որ համոզմունք ունեն, թե հողը նրանն է, ով վրան ապրում է, Արցախի, Որոտանի ու Շուռնուխի ժամանակ ինչո՞ւ լեզուները չշարժեցին։ Որոտանի ու Շուռնուխի տները տրվեցին թշնամուն։ Այդ տները հայկական հողում էին, այդ տներում հայեր էին ապրում, արարում, սեփականության վկայականներն ունեին կադաստրով հաստատված։ Միակ բանը, որ ՀՀ-ն արեց, անշարժ գույքը կորցրածներին դրամական աջակցություն նշանակելն էր։ Հայն իր հողում ապրում է, տունը վերցնում տալիս են թշնամուն, թե բա՝ աջակցություն։ Պարզ է, այս ժամանակ տեղական վարժեցվածներին թվացել էր, թե հայը իր հողում չի ապրում, այլ՝ օդում, հողին տեսել են թշնամու ոտքը, ասել՝ ոտքը քոնն է, ուրեմն՝ հողը՝ եւս։

Ոչ զավեշտ է, ոչ անհեթեթություն։ Ատելություն է հայի ու հայկական ամեն ինչի հանդեպ։

Նպատակային կեղտոտ ծրագիր է՝ հայ ազգին ազգային երազանքից զրկելու եւ այդ երազանքն իրականություն դարձնելու նպատակը  թույլ չտալու։ Վարժեցվածներն իրենք են ուզում հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ, նախ՝ հիմա Շուշիում չես, ուրեմն Շուշին քոնը չէ, եւ հետո՝ քանի որ Շուշին քոնը չէ, վերադարձի մասին հանկարծ չմտածես։

Կորչեն գրողի ծոցը խամաճիկները։ Հանրության որ շերտի հետ ինչ կանեն՝ կանեն, բայց իրենք լավ գիտեն, որ ազգը վերադարձի ծածկագիրը միշտ իր մեջ կրում է։ Հենց այնպես չէ, որ 44-օրյայից հետո լկստված թշնամին անընդհատ խոսում է հայ «ռեւանշիստներից»։ Որովհետեւ թշնամին մեզ լավ է ճանաչում։ Հենց դրա համար էլ ուզում է վերջնականապես փակել Հայկական հարցը՝ կուլ տալով Արցախն ու Հայաստանը։ Հենց դրա համար էլ ասում ենք՝ թշնամին խաղաղություն չի ուզում, եւ մենք երբեք խաղաղություն չենք ստանալու ոչ մի թղթի կտորով։ Խաղաղության մի ձեւ կա՝  չհուսահատվելը, արտաքին ու ներքին թշնամական գրոհներին տուրք չտալը, վերադարձի ծածկագիրը ծրագիր դարձնելը, իրագործելը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կիսվել2Tweet1Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist