Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պետությունների հարաբերությունները նախապայմանների վրա չեն կառուցվում

Վստահելի փոխառնչությունները անցյալի եւ ներկայի իրողությունների առարկայական գնահատական են պահանջում

Մայիսի 26, 2023
Հանրապետություն
Պետությունների հարաբերությունները նախապայմանների վրա չեն կառուցվում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
438
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թվականից Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր շուրջ խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործընթացներն են: Հարաբերությունների կարգավորման բանակցություններ են անցկացվում միանգամից երկու թյուրքական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցության խթանումը, տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործումն առաջնային նշանակություն ստացան Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման համար: Այն առանցքային նշանակություն ունի նաեւ տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, որն այսօրվա դրությամբ մեր պետության անվտանգային համակարգի առաջնային գործոնն է:

2021 թվականին, երբ հարաբերությունների կարգավորման բանակցությունները մեկնարկեցին, դրանց արագացման անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին հենց թյուրքական պետությունները, հատկապես՝ Ադրբեջանը, որը տարբեր վերջնաժամկետներ էր նախանշում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն այսօր վերջինիս գործողությունները խոսում են հակառակի մասին: Պաշտոնական Բաքվի առավելապաշտական պահանջների պատճառով ոչ միայն դանդաղում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլեւ վերջինս խանդով է մոտենում Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը:

Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման փաստին առաջինն արձագանքեց Բաքուն՝ այն որակելով «սադրիչ», որին հետեւեցին Թուրքիայի՝ ՀՀ ինքնաթիռների թռիչքների համար օդային միջանցքի փակման գործողությունները եւ հուշարձանի բացման քննադատությունը: Դրանից հետո էլ ադրբեջանական կողմը հուշարձանի հարցը պահում է օրակարգում՝ դրանով փորձելով լրացուցիչ բարդություններ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Օրերս Անթալիա ժամանած ադրբեջանական պատվիրակության լրագրողները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին կրկին ստիպեցին խոսել «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի տեղադրման փաստի մասին: Թուրք պաշտոնյան էլ հույս է հայտնել, որ Հայաստանը կուղղի «սխալը», եւ այն չանելու դեպքում կրկին սպառնաց, որ Թուրքիան նոր միջոցների կդիմի:

Չավուշօղլուն կրկին փորձել է «Նեմեսիս» գործողությանը տալ ահաբեկչության որակում՝ խեղաթյուրելով իրականությունը: Մասնավորապես, նա գործողության արդյունքում արժանի պատիժը ստացածների թվում հիշատակում է թուրք դիվանագետների, որոնք իրականում չեն եղել պատժվածների թվում, պարզապես թուրք պաշտոնյան փորձում է նույնականացնել ԱՍԱԼԱ-ի գործողությունները «Նեմեսիսի» հետ, ինչն իրականությունը խեղաթյուրելու պարզունակ փորձ է: «Նեմեսիս» գործողության մասնակիցները ի կատար են ածել նույն քեմալական Թուրքիայի ձեւավորած ռազմական դատարանի մահապատժի որոշումները: Ավելորդ չէ նշելը, որ «Նեմեսիս» գործողության պատժվողների ցանկում ընդգրկված՝ Հայոց ցեղասպանությունը իրականացնողներից մեկը հետագայում մահապատժի է ենթարկվել հենց Թուրքիայի դատարանի կողմից, ճիշտ է, այս դեպում Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով:

«Նեմեսիս» գործողության արդյունքում իրենց արժանի պատիժն են կրել 20-րդ դարասկզբին Թուրքիայում եւ Բաքվում հայ ժողովրդին ցեղասպանության նախապատրաստողները եւ իրականացնողները: Ոճրագործություն, որը ժամանակին դատապարտել է նաեւ նույն Թուրքիան, եւ այսօր գործողությունը խորհրդանշող հուշաքարի տեղադրման փաստը հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ բերելը լուրջ հարված է գործընթացին:

Որքան էլ հայկական կողմը հայտարարի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատում է առանց նախապայմանների, այն է՝ առանց Հայոց ցեղասպանության հարցի դիտարկման, միեւնույն է, պատմական այդ ողբերգությունը փաստ է, եւ այն երկու երկրների հարաբերությունների ենթատեքստում է: Հաստատվելիք հարաբերությունների անկեղծությունը եւ ամրությունը առաջին հերթին պայմանավորվում են  նաեւ  այդ  պատմական ողբերգական դրվագի նկատմամբ կողմերի վերաբերմունքով: Դրանից է կախված սկսված երկխոսության արդյունավետությունը: Այլ կերպ ասած՝ այն փորձաքար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ադրբեջանի դրդմամբ «Նեմեսիսի» հուշակոթողի հարցը հարաբերությունների կարգավորման օրակարգ անընդհատ բերելը միանշանակ դրանք խոչընդոտելու նպատակ է հետապնդում:

Պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը գործողություններում անկեղծություն է պահանջում, իսկ այն իր հերթին նշանակում է այդ հարաբերությունների՝ անցյալում, ներկայում եւ ապագայի իրողություններին անկողմնակալ առարկայական գնահատում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist