Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով

Խաղաղությունը բազմադեմ է. մենք ընտրում ենք հայկական տարբերակը

Մայիսի 27, 2023
Հանրապետություն
Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
678
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր հաղթանակներն ավելի թանկ եւ «քաղցր» են, քանի որ ձեռք են բերվել չափազանց ծանր գնով։ Մայիսյան հաղթանակները տասնամյակներ շարունակ ոգեւորել եւ թեւեր են տվել մեզ։ Սարդարապատում տարած հաղթանակի եւ Հայաստանի պետականության վերականգնումից հետո կոտրեցինք պետականազուրկ լինելու կնիքը, կտրեցինք պարտությունների եւ կորուստների անվերջանալի թվացող շղթան։

Թշնամու նկատմամբ տարած հաղթանակից, պետականության վերականգնումից բացի, չափազանց կարեւոր էր, որ հանրապետության հռչակումից մեկ տարի անց՝ մայիսի 28-ին, Հայաստանի կառավարության կողմից ընդունվեց Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին հռչակագիրը, որով ամրագրվեց պատմական միացյալ հայրենիք ստեղծելու գաղափարը։ Խնդիր էր դրվում նորանկախ Հայաստանի Հանրապետությունը դարձնել այն հենասյունը, որի շուրջ պետք է ստեղծվեր ամբողջացած Միացյալ Հայաստանը: Միավորմանն ուղղված քայլերից էր նաեւ արեւմտահայ 12 գործիչների ընդգրկումը ՀՀ խորհրդարանի պատգամավորների շարքում: Նշենք, որ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման խորհրդարանում ստեղծվել էր «Արցախ» պատգամավորական խումբը՝ ի նշան մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորման։

Պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը «Միացյալ Հայաստանի անկախության ակտը» (ընդունման 100-ամյակի առթիվ) հոդվածում գրում է. «Հայաստանի անկախության հռչակումից մեկ տարի հետո՝ 1919 թ. մայիսի 28-ին, պատմական հնարավորություն ստեղծվեց իրագործելու մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ դարեր շարունակ օտար բռնակալների կողմից տարանջատված Հայրենիքի ու ազգի միասնականացման գաղափարը՝ Միացյալ եւ Անկախ Հայաստանի տեսլականը: Մինչ այդ՝ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերը հնարավորություն էին տվել լուծելու երկու խնդիր. ա) արեւելահայությանը եւ Արեւելյան Հայաստանում ապաստանած արեւմտահայ գաղթականությանը փրկել ցեղասպանությունից եւ բ) հարկադրել թուրքերին՝ ճանաչելու Հայաստանի անկախությունը հայրենի մի փոքր հողակտորի վրա: Ուստի Հայաստանի անկախության հռչակումը դառնալու էր այն հիմքը, որից պետք է սկսվեին Միացյալ Հայաստանի հիմնանպատակի իրագործման քայլերը։ Քանզի «Հայաստան» երկրանունով հանրապետության գոյությունն ինքնին ենթադրում էր, որ, իր տարածքի խիստ անձուկ լինելու իրողությունից անկախ, քաղաքական նպաստավոր պայմաններում նա պետք է հավակներ սեփական հողերի հավաքմանն ու ամբողջացմանը»։ Այդպիսով՝ 1919 թ. ընդունված Հռչակագիրը Հայաստանի ապագայի տեսլականն էր, ազգային երազանքի վերածնունդը, նրա նյութականացմանն ուղղված քայլ, քանի որ պետական մակարդակով բարձրաձայնվում էր բզկտված հայրենիքին տեր կանգնելու պատասխանատվության մասին (ազգային երազանք ունենալու կարեւորության մասին «ՀՀ»-ն գրել է մայիսի 23-ի համարում)։

Առաջին հանրապետության ղեկավարները շատ լավ էին հասկանում նաեւ հաղթանակը հոգեբանական մակարդակում ամրագրելու, արմատավորելու կարեւորությունը։ Հայաստանի առաջին հանրապետության մեկամյակը մեծ շուքով եւ ոգեւորությամբ է նշվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Չէ՞ որ պետականության վերականգնումը համայն հայության վաղեմի երազանքն էր։ Հաղթանակների ամրագրումը հանրային գիտակցության մակարդակում օժանդակում է այն քաղաքակրթական տեսլականի կայացմանը, որը թույլ կտա կառուցել ուժեղ եւ ազգային պետություն։ Ներկայումս թշնամին ցանկանում է արմատախիլ անել յուրաքանչյուր սաղմ, յուրաքանչյուր ծիլ, որը կարող է Հայաստանի վերականգնման եւ զարթոնքի գրավականը դառնալ։ Նախ մեզ համոզում են, որ մենք թույլ ենք, դավաճան, վախկոտ, իսկ իրենք «ուժեղ» եւ «հայրենասեր»։ Ինչ պետք է անենք մենք, իհարկե՛, ճիշտ հակառակը, քանի որ ինքնախարազանումը քաղցկեղի նման է, այն քայքայում է հասարակությունը ներսից։ Առողջ քննդատությունը կարող է բուժիչ դառնալ։

Փաստացի այսօր եւս, ինչպես 105 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր փորձությունների եւ մարտահրավերների առջեւ։ Կրկին օրակարգում հայրենիքը, հայոց պետականությունն ու հայ գենոֆոնդը փրկելու խնդիր է դրվում։ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ հայը կարողացավ համախմբվել, մինչդեռ ներկայումս մենք չունենք անհրաժեշտ միասնություն ո՛չ անհատական, ո՛չ հանրային, ո՛չ էլ, առավել եւս, քաղաքական մակարդակներում։ Հետեւաբար, հարց է ծագում. ի՞նչ գին ենք վճարելու՝ հաղթելո՞ւ ենք, թե՞ բացելու ենք պատմության մոռացության դուռը։

Նոր հաղթանակներ կերտելու համար առաջին հերթին մենք՝ հայերս, պետք է ընդունենք, որ մեզ անհրաժեշտ է այդ հաղթանակը, գիտակցենք դեպի հաղթանակ ընկած ճանապարհի բարդությունը, կրկին ընդունենք այդ հանգամանքը եւ, իհարկե, չնահանջենք։ Ինչո՞ւ է կենսական հաղթանակ ունենալու կարեւորության գիտակցումը. պարզ պատճառով՝ այսօր մեզ առաջարկում են «արյունոտ խաղաղություն», պետականությունից հրաժարվելու գնով ձեռք բերված «խաղաղություն», հայկական ապագա չենթադրող «խաղաղություն»։ Խաղաղությունը բազմադեմ է, եւ բոլոր դեմքերը չեն, որ համապատասխանում են հայկական ապագայի տեսլականին։

Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist