Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

Հայ գիտական-իրավական մտքի, հոգեւոր-մշակութային ժառանգության վրա

Մայիսի 27, 2023
Հանրապետություն
Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
191
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդից 543 տարի պահանջվեց Կիլիկիայի հայկական  թագավորության անկումից հետո իր հազարամյակների բնօրրանում հերթական անգամ ինստիտուցիոնալ պետականության վերականգնման համար: 1918 թ. մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: 1375 թ. մամլուքների արշավանքների հետեւանքով Սիսի անկումից հետո պահպանված կիլիկյան իշխանների անկախ տիրույթները 1515 թ. վերջնականապես զավթել էին օսմանյան թուրքերը:

Թերեւս, խորհրդանշական էր, որ 20-րդ դարասկզբին Առաջին հանրապետությունը հռչակվեց հենց Թուրքիայի կանոնավոր բանակի նկատմամբ հայկական զորքերի տարած փառահեղ հաղթանակների իրողության պայմաններում: 1918 թ. ապրիլի 22-ին Անդրկովկասի Սեյմի՝ Ռուսաստանից անջատվելու մասին հայտարարելուց հետո, փորձելով օգտվել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական  եւ ռազմական անորոշ վիճակից, Թուրքիան կազմակերպեց եւ մայիսին վերսկսեց հարձակումը Հարավային Կովկասի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանը եւ Թիֆլիսը:  Թուրքական կանոնավոր բանակին դիմադրությունը կազմակերպեցին Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը եւ մի խումբ այլ նվիրյալ հայորդիներ: Ռուսական բանակի հեռանալուց հետո մնացած հայկական կորպուսի կանոնավոր զորախմբերը համալրվեցին հայ կամավորականների ջոկատներով, որոնց միացան նաեւ բարեկամ եզդիները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Հայկական կորպուսում մնացել էին մեծաթիվ ռուս սպաներ եւ զինվորներ, որոնք իրենց հայ, եզդի զինակից ընկերների հետ փառահեղ, հաղթական ճակատամարտեր վարեցին թուրքական կանոնավոր բանակի զորախմբերի դեմ Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերում:

1918 թ. մայիսի 28-ին Ազգային խորհուրդը տարածեց անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»,- ասվում է հռչակագրում: Առաջին հանրապետությունը, ձեւավորվելով պատմական հայկական բնօրրանի մի փոքր հատվածում, ինստիտուցիոնալ առումով նորություն չէր: Նույնիսկ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձեւաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների եւ այլ հանրային միավորների միջոցով: Այդ ողջ ժամանակահատվածում հայոց պետականության գործառույթներն իր վրա էր վերցրել նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Կայսրությունների ենթակայության ներքո էլ պետականության տարրերը պահպանվել էին Մեծ Հայքի տարածքում, որոնք նպաստեցին ժամանակին համահունչ Առաջին հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորմանը: 1918-1920 թթ. Առաջին հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը ձեւավորեցին պետականության բոլոր հիմնական բաղադրիչները: Պետականաշինությունն ընթանում էր պարբերաբար մղվող ռազմական գործողություններին զուգահեռ, որոնք տարվում էին Թուրքիայի եւ նորաթուխ մուսաֆաթական Ադրբեջանի հետ: Նման բարդ իրավիճակում 1919 թ. հունիսին Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները, եւ ձեւավորվեց 80 պատգամավորից կազմված օրենսդիր մարմինը, որի կազմում կային երկու թուրք-թաթար եւ մեկ եզդի: 1920 թ. ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը, ապրիլին՝ ազգային դրամը: 1920 թ. հունիսին կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ օրհներգը: Այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում վերականգնվեցին եւ ժամանակի առաջադեմ չափանիշներով դրվեցին մեր պետականության հիմքերը, որոնք հետագայում հիմնարար նախադրյալ դարձան ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված երկրներից առաջինը ինքնորոշվելու  ուղղությամբ պայքար սկսելու եւ անկախություն հռչակելու համար:

Առաջին հանրապետությունն ապահովեց հայկական պետականության ժամանակակից հիմնական ատրիբուտները, որոնց հիմքում ընկած էր հայկական գիտական, իրավական, մշակութային բազմադարյա ժառանգությունը: Այն հայ ժողովրդի ինքնիշխանության իրավունքի  վերականգնումն էր, որը մեր ժողովուրդը դարերով փայփայել էր իր ամենանվիրական երազանքներում, ինչը թույլ տվեց նաեւ խորհրդային իշխանության տարիներին կայացնել եւ զարգացնել հայկականը: Առաջին հանրապետության հռչակումով տրվեց քաղաքակրթության էվոլյուցիայի նոր փուլի սկզբունքներին համահունչ հայկական պետականության վերականգնման եւ զարգացման անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist