Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Օգոստոսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Մայիսի 27, 2023
Հանրապետություն
Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
560
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար եւ Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ասում է, թե խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր, եւ տարածքային ամբողջականությունը դրա մի մասն է, ԱՄՆ-ի քաղաքականությունը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, թե ում «տարածքային ամբողջականության» մասին է խոսքը։ Այո, Ադրբեջանի, որովհետեւ նա «կառուցողական» է որակում ադրբեջանական «ամբողջականությունը» ճանաչելու հայկական կողմի հայտարարությունները։ Իսկ Արցախի հայերն էլ դառնում են Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդ։ Անշուշտ, ԱՄՆ-ի նախկին եւ ներկա դիվանագետները քաջատեղյակ են Արցախի հայապատկանությունից, Ադրբեջանի արհեստածին լինելուց եւ լավ հասկանում են, որ եթե պետք է իրավունքի տեսակետից խոսք լինի «տարածքային ամբողջականության» մասին, ապա դա պետք է վերաբերի Հայաստանին, որովհետեւ հայկական հողերի վրա ստեղծված Ադրբեջան կոչվող պետությունն իրականում տարածք չունի, որ մի բան էլ ամբողջականությունից խոսի։

Բայց ԱՄՆ-ից նեղվելը կնշանակի սլաքներն ուղղել սխալ ուղղությամբ. քանզի ԱՄՆ-ը տարածաշրջանում իր շահն է պաշտպանում եւ չի կարող ավելի հայ լինել, քան հայը։ ԱՄՆ-ը իր նպատակների ու քաղաքական շահաբաժինների տերն է։

Երբ Ռուսաստանը, ի դեմս այդ պետության նախագահ Պուտինի, հայտարարում է, թե Բաքվի եւ Երեւանի միջեւ խոչընդոտները հաղթահարելի են, ու, մեծ հաշվով, դրանք գոյություն չունեն, ՌԴ-ից նեղվելը դարձյալ կնշանակի սլաքները սխալ ուղղությամբ տանել, որովհետեւ ՌԴ-ն չի կարող իր շահերը թողնել եւ ավելի հայ լինել, քան հայը։ ՌԴ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չլուծված խնդիրները համարում է «զուտ տեխնիկական բնույթի», «տերմինաբանության հարց»։ Երբ խոսքը Ղրիմի մասին է, ՌԴ-ն լավ գիտի, որ տերմինաբանությունը տեխնիկական բնույթի հարց չէ, տերմինաբանությունը հստակ քաղաքականություն է, եւ քաղաքականությունում ոչ միայն զուտ տեխնիկական հարց չկա, այլեւ չկա զուտ կետադրություն։ ՌԴ-ն, մեծ հաշվով, մեղավոր չէ, որ հայկական կողմի համար Արցախը մեկ տարի առաջ Հայաստան է, մեկ տարի հետո՝ Հայաստան չէ։ Ու քանի դեռ հայկական կողմի քաղաքականությունը հայանպաստ չէ, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Եվրոպան… տարածքային ամբողջականության հարցը հօգուտ ադրեջանական կողմի կվերագրեն, իսկ հայկական կողմի ուղղությամբ մեր բոլոր իրավունքներին կտան «տեխնիկական բնույթի» գնահատական։

Հայկական կողմը, գիտենք, չի ընդունում իր սխալները, հետեւաբար, լուծումներ չի փնտրում։ Մեղքեր բարդում է՝ օրինակ, թե տարածաշրջանում հաշվեկշիռը խախտվել է, որովհետեւ մեր դաշնակիցը Ադրբեջանին է պաշտպանում։ Մենք, իհարկե, կարող ենք երկար քննարկել, թե այդ ինչու մեր դաշնակցի համար Ադրբեջանը դաշնակից դարձավ, ինչու հաշվեկշիռը խախտվեց եւն։ Բայց դա անօգուտ է, քանզի, ցավոք, այս իրավիճակի քաղաքականության պատասխանատուների համար «Արցախը տանք՝ պրծնենք» խոսույթն է միակ լուծումն ու երազանքը։

Որ Արցախը տալուց հետո Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի է ծանրանալու, միանշանակ է։ Փաստ է՝ ՀՀ-ն հիմա տարածաշրջանում ձայնազուրկ է, բայց առանց Արցախի զրկվելու է նաեւ այդ ձայնը վերագտնելու հիմքերից։ Որովհետեւ միջազգային ոչ մի դերակատար չի հարգի մի պետության, որ չի պայքարում իր տարածքների համար։ Առանց Արցախի ՀՀ-ն կդառնա մի տարածք, որտեղ հայեր են ապրում, եւ դա էլ կարճ կտեւի։ Սա է ողբերգական իրականությունը։ Բայց դա ողբերգություն ու ցավ է միայն հայի համար։ Իսկ պարզապես հայի ազգանուն ունեցողների համար կարեւոր չեն Հայրենիքը, հայկական պետությունը, հայի՝ իր բնօրրանում ապրելու անօտարելի իրավունքը։ Նրանց համար տարածք է, բնակատեղի է, կարեւոր չէ՝ բնակիչներն էլ հայ են, թե թուրք։

Կարեւոր չէ, որովհետեւ հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունում նրանց համար Քարվաճառը Քելբաջար դարձավ, Ակնան՝ Աղդամ։ Որովհետեւ երբ ադրբեջանական ղեկավար Ալիեւն «Արեւմտյան Ադրբեջան» անվանեց Հայաստանի Հանրապետության տարածքը, հայկական կողմի պատասխանը եղավ թե բա՝ վայ, աշխարհ, տես, Ադրբեջանն ի՜նչ է ասում, դրանով նա խոչընդոտում է խաղաղության ջանքերը։ Այս օրակարգով մենք իրավունք ունե՞նք աշխարհից նեղանալու։ Անշուշտ, ոչ։

Մինչդեռ հայկական կողմը պետք է դիվանագիտական լուրջ աշխատանք տաներ եւ գար Ադրբեջանի բերանին։ Դրա համար հայկական կողմն ունի բոլոր իրավունքները եւ փաստերը։ Ինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ինչի մասին է խոսում, «մոռացել» են, որ մեր Ուտիքի, Արցախի եւ Փայտակարանի հողերի վրա են աճեցվել։ Երեւա՞նն են իրենցը համարում։ Կհամարեն, որովհետեւ հայկական կողմից բերաններին չեն գալիս ու չեն խոսում Բաքու անվան մասին։ «Աշխարհացոյցը» (7-րդ դար) հստակ ասում է, որ  Փայտակարանն Ուտիք գավառից արեւելք էր, Արաքս (Երասխ) գետից հարավ ընկած տարածքում: Փայտակարան նահանգն ուներ 12 գավառ, որոնցից 6-րդը կոչվում էր Աթշի Բագաւան: Գավառի կենտրոնն էլ հենց համանուն Աթշի Բագաւան բերդավանն էր: Բագարվան անունով է հիշատակվում պարսկական ու արաբական աղբյուրներում։ Եվ, այո, Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող Ափշերոնի շրջանին է համապատասխանում Աթշի Բագավանը։ Կարող ենք նաեւ խոսել, թե ինչպես Բագուն դարձավ Բաքու, բայց, միեւնույն է, մեր դիվանագիտական հատվածը սրանից չի օգտվելու։

Գուցե շատերը հարցնեն՝ այդ ի՜նչ եք ակնարկում, դա ո՞ր թվերին էր, հիմա 21-րդ դարն է, ու այս դարի խնդիրները պետք է լուծել։ Պատասխանենք՝ Ադրբեջանից երկարակյաց մարդիկ են ապրում դեռ, ուրեմն՝ թիվ չունեցող արհեստական Ադրբեջանը պատմական թվերից է խոսում, մենք մեր թվերը պիտի մոռանա՞նք։ Կամ՝ ի՞նչ է նշանակում 21-րդ դար։ Մեր իրավունքները 21-րդ դարո՞ւմ են հաստատվել։ Բա եթե խնդիրը 21-րդ դարի հարցերը լուծելն է, Ադրբեջանն ինչո՞ւ է իր համար պատմություն հնարում, իրեն պատմական «ազգ» համարում։ Որովհետեւ գիտի, որ պետության իրավունքը միայն օրվա իրավունքը չէ, դրա համար էլ Ադրբեջանը, որ իրականում տարածք ու անուն չունի եւ մեր տարածքներում ցրթված թյուրքական ընկեցիկ է, իր համար պատմություն է հնարում, որ իրավունք ունենա ապրելու։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետությունը։ Ոչինչ, «մոռացել» է իր բոլոր իրավունքները՝ բնօրրանի, պատկանելության, պետության, ազգի։ Խորքային առումով նաեւ ա՛յս պատճառով է հաջողում թյուրքական կողմը, այլ ոչ թե նավթի ու գազի։ Հային մնում է որոշել՝ Հայաստանի տերն ի՞նքն է, թե՞ ՀՀ-ի օրվա քաղաքականությունը։ Թե թողեցինք վերջինիս վրա, ապագան կարող է այլեւս հօգուտ մեզ «դարձ ի շրջանս յուր» չանել։

Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ...»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • 175 տարիներու աւանդը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Մետաքսի ճանապարհը»

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Չարենցի վերջին բանաստեղծությունը

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist