Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»

Անհրաժեշտ ինքնապաշտպանության համար զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում

Մայիսի 29, 2023
Հանրապետություն
«Սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով այն խնդրին, թե ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են, եւ անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել:

Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, միայն վստահությամբ ընդգծեց, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ կան զենքեր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են զենքը միշտ ունենալ իրենց հետ, ինչը միանշանակ ճիշտ չէ: Մենք պետք է աչալուրջ լինենք: Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետեւանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել: Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա, սխալ է: Դրանք կան»: Ըստ մարզպետի՝ նույնիսկ առաջնագծում կանգնած զինվորը, երբ դիրքից իջնում է, եւ հերթափոխ է տեղի ունենում, միշտ զենքը թողնում է զինանոցում: Նա ընդգծեց, որ զենքը մարզում այնքան է, որքան անհրաժեշտ է համարում ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Մարզպետի խոսքով՝ Սյունիքում մի շարք համայնքներ, այդ թվում՝ Կապան քաղաքը, Ադրբեջանի զորքերի նշանառության տակ են։ Սյունիքը շուրջ 420 կմ սահման ունի Ադրբեջանի եւ Նախիջեւանի հետ։ «Ես վստահ եմ, որ այլ երկրների բազմաթիվ պլաններ տապալվել են, որովհետեւ Սյունիքը եղել է միասնական ու կայուն, ինչը նշանակում է, որ շատ լավ հնարավորություն, նաեւ ժամանակ է տրվում նախապատրաստվել տնտեսական զարգացմանը, ինչը կբերի դիմադրողականության բարձրացմանը։ Ողջ պատմության ընթացքում, երբ միասնական ենք, ոչինչ տեղի չի ունենում, երբ պառակտվում ենք, անմիջապես հատուցում ենք դրա համար։ Սյունիքը միշտ կայուն է, ես սիրում եմ միշտ ասել՝ սյունյաց պատը պետք է լինի ամուր եւ երբեք չպետք է քանդվի»,- նշեց Ղուկասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս պետք է դիմակայել այսօրվա մարտահրավերներին:

Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսավարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաեւ այն հատվածների, որտեղ տեղակայվել եւ ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։ «Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել գյուղատնտեսական վնասը, որպեսզի հետագայում հնարավոր լինի փոխհատուցել: Ընդհանուր առմամբ, հիմա 50 տնտեսավարող չեն կարողանում մոտենալ իրենց հողատարածքներին»,- ընդգծեց մարզպետը: Նա շեշտեց, որ այդ խնդիրը հիմնականում առկա է Տեղ գյուղում:

Անդրադառնալով առհասարակ Սյունիքի մարզում տիրող իրավիճակին՝ նա ընդգծեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Չնայած այդ ամենին՝ տեղի բնակիչները չեն լքել իրենց տները եւ նման մտադրություն էլ չունեն։ Ղուկասյանը նաեւ ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մարզի բնակչության թիվը չի փոխվել։ Անգամ որոշ դեպքերում այն անձինք, որոնք մինչ այդ հեռացել էին հայրենի տարածքներից, վերադարձել են։ Միակ բացառությունը, ըստ մարզպետի, եղել է 2021 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ 2 օրով մարդիկ լքել էին իրենց տները․ դա նկատվել է դպրոցներում աշակերտների հաճախելիությամբ, սակայն շատ արագ նրանք վերադարձել են։

Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Արցախ վերադառնալ չկարողացող արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում։ «Սյունիքի մարզում ապրում են Աղավնո գյուղից եւ Բերձոր քաղաքից հարկադրաբար տեղահանվածներ եւ Արցախի բնակիչներ, որոնք  Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն: Արցախցի մեր հայրենակիցները տեղավորվել են Գորիս քաղաքի հյուրանոցներում, ապահովված են սննդով եւ կացարանով: Նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է միշտ նրանց կողքին: Բնականաբար, դա երբեք չի կարող փոխլրացնել այն, որ մարդիկ զրկված են իրենց տուն գնալու, իրենց երեխաներին տեսնելու հնարավորությունից»,- ասաց Ռ. Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ մարզպետարանին հայտնի չէ գեթ մեկ ընտանիք, որին անձամբ ինքը կամ մարզպետարանի ղեկավար անձնակազմն այցելած եւ աջակցած չլինի: Աղավնոյից եւ Բերձորից տեղահանվածներն ունեն նաեւ բնակարանների գնման վկայականներ. «Այստեղ հարցը մի քիչ հոգեբանական է: Շատ լավ կլինի, որ մարդիկ իրենք վերջնական ընտրեն այն բնակավայրը, որտեղ կուզեն բնակվել: Այն, որ Սյունիքում ավելի մեծ թվով արցախցիներ կան, կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ նրանք ուզում են հնարավորինս մոտ լինել այն տարածքին, որտեղից ստիպված են եղել դուրս գալ»։ Ռոբերտ Ղուկասյանը նաեւ հավելեց, որ սյունեցիներն արցախցիներին աջակցում են բոլոր հարցերում:

Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist