Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Խաղաղության» օրակարգի միֆականությունը

Այն ամեն օր բախվում է Բաքվի բռնապետի «անկեղծությանը»

Մայիսի 30, 2023
Հանրապետություն
«Խաղաղության» օրակարգի միֆականությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
401
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարմարվողականությունը կարող է դրական լինել, եթե դրա արդյունքում չեն հատվում «կարմիր գծերը», մեր պարագայում՝ ազգային արժանապատվության, ազգային արժեքների եւ ինքնության, չի վտանգվում ազգի եւ պետության ամբողջականությունը։ Հայկական պետականության եւ հայկական ինքնության դեմ պատերազմն ընթանում է ինչպես բացահայտ, այնպես էլ՝ քողարկված եւ միջնորդավորված։ Թերեւս, ցինիկ «անկեղծությամբ» մեզ հետ խոսում է Բաքվի բռնապետը։ Բացառություն չէր նաեւ մայիսի 28-ի նրա ելույթը, որտեղ տեղ էին գտել մեր վերաբերյալ հիմնական մոտեցումներն ու ակնկալվող արդյունքները։ Բաց տեքստով Ալիեւը խոսում է հայկական պետականությունն անցյալ դարձնելու մտադրության մասին, ցավոք, մեր հասարակության որոշակի շերտեր նախընտրում են հավատալ «խաղաղության» օրակարգին։

Հաղթողի կեցվածքով Ալիեւը շրջագայում է Արցախի բռնազավթած տարածքներով՝ բարձրաձայնելով ռազմատենչ ծրագրերը։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա,- ասել է Բաքվի բռնապետը, այնուհետեւ, դիմելով արցախահայերին, հայտարարել է.- Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ալիեւի խոսքով, Արցախում ապրող հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը եւ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ «Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Արցախում.- խմբ.)։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» եւ մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- ասել է նա։ Ավելին, Ալիեւը նաեւ հոխորտացել է, որ եթե «խաղաղության պայմանագիրը» չստորագրվի, միեւնույն է, «ադրբեջանական պետությունն այդ պատճառով չի բախվի որեւէ խնդրի, որովհետեւ հենց իրե՛նք են ուժեղ կողմը, իրե՛նց դիրքորոշումն է ուժեղ բանակցությունների սեղանի շուրջ, իրե՛նք ուժեղ դիրքեր ունեն սահմանին»։ «Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ եւ անվտանգության պայմաններում»,- վստահեցրել է նա, քանի որ, ըստ նրա, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ»։ Եթե նման բառապաշարը, ուղիղ տեքստով հնչած սպառնալիքները «խաղաղության» առաջարկ են, ապա սարսափելի է մտածել, թե ինչպիսին է այդ պետության ղեկավարի պատերազմի ընկալումը։

Ալիեւի հայտարարությունները մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ Արցախի բնակչության անվտանգությունն ապահովված չէ, եւ քանի դեռ առարկայական գործողություններ, օրինակ՝ պատժամիջոցներ չեն կիրառվում Ադրբեջանի դեմ, միջազգային մեխանիզմների ներդրումն անգամ չի կարողանալու կասեցնել ադրբեջանական հերթական ագրեսիան կամ ցեղասպանական որեւէ գործողություն: Էրդողանի վերընտրվելը հնարավորություն է տալու Բաքվի բռնապետին ավելի համարձակ գործել։ «Ես հավատում եմ մեր (թուրք) ազգին եւ ումմային (մահմեդական)։ Ալլահի կամքով մենք կգնանք բազմաթիվ նվաճումների։ Թող Ալլահը մեզ ուժ տա՝ սկսելու նախապատրաստվել այս նվաճումներին»,- կիրակի օրը մզկիթում ասել է Էրդողանը՝ փաստացի կանաչ լույս վառելով «թյուրքական երազանքին» ընդառաջ ցանկացած հանցագործության համար։

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով, Ալիեւի ելույթի դրույթները փաստում են այն պարզ իրողությունը, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան, միեւնույն ժամանակ «որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիեւը»: «Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարեւանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիեւի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրեւորումն է»,- ընդգծում է ադրբեջանագետը:

Հայաստանի, այդ թվում Արցախի եւ հայության դեմ տարվում է հոգեբանական պատերազմ, որին մեր հասարակությունը պատրաստ չէ, եղած իմունիտետն էլ թուլացել է։ Դրա վկայությունն է այն, որ հաճախ հասարակության շրջանում շրջանառվում են ադրբեջանաթուրքական թեզերը։ Արցախի տարածքների բռնազավթմանը եւ հոգեբանական պատերազմին զուգահեռ իրականացվում է մշակութային ցեղասպանություն։ Այդ բոլոր բաղադրիչները փոխկապակցված են եւ ծառայում են մեկ նպատակի՝ ոչնչացնել հային եւ հայկական հետքը սեփական բնօրրանում քոչվորի բնիկությունն ապահովելու համար։ «Այստեղով թուրքն է անցել» հայտնի արտահայտությունը նույնական է Ադրբեջանի պարագայում։ Հերթական վանդալիզմը տեղի է ունեցել կիրակի օրը Բերձորում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռեւս խորհրդային տարիներին կառուցված 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ, Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաեւ Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն են փորագրված: Փառքի հուշահամալիրն ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին եւ երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:

Ողբերգությունն այն է, որ այսօր կա գեթ մեկ հայ, որը պատմության եւ մերօրյա զարգացումներից դասեր չքաղելով՝ հավատում է թուրքի կամ կովկասյան թաթարի հետ խաղաղ համագոյակցությանը։

Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
105 տարի առաջ եւ այսօր

105 տարի առաջ եւ այսօր

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist