Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

105 տարի առաջ եւ այսօր

Մայիսի 30, 2023
Հանրապետություն
105 տարի առաջ եւ այսօր
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեկնում եմ Ապարան. Մայիսի 28-ն է՝ մեր պատմության փառավոր էջերից մեկը։ Միասնությամբ ու անձնազոհությամբ փրկեցինք հայրենիքը։ Ճանապարհի 2 կողմում կանաչ դաշտերի արանքում նաեւ դեղնին են տալիս որոշ հատվածներ։ Գեղեցիկ ու չքնաղ մեր հայրենիքն է։ 105 տարի առաջ այս օրերին նույն դաշտերն էին թշնամուց պաշտպանում մեր հայրենակիցները՝ տարածքի ողջ հայությունը՝ նաեւ իրենց արյամբ ողողելով կանաչն ու ծաղիկը։

105 տարի է անցել, ու տոն էր Ապարանում, տոն, որ համայն հայությանն է, տոն, որ մեզ պարտավորեցնում է՝ միշտ լինել հայրենիքի պաշտպան, տեր մնալ հայի արժեհամակարգին։ Ըստ պատմական տվյալների՝ Բաշ-Ապարանի հերոսամարտ-ճակատամարտը հայ կամավորականների եւ արդեն Արեւելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի միջեւ էր։ Այն սկսվել է 1918 թ. մայիսի 15-ից եւ հաղթական ավարտ ունեցել մայիսի 29-ին։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մայիսի 15-ին Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը եւ Երեւանի ոստիկանության աշխատակից՝ ծնունդով Ապարանի արագյուղցի Արսեն Տեր-Պողոսյանը, տեր Հովհաննես Տեր-Մինասյանի հետ ձեւավորել են ինքնապաշտպանության խորհուրդ վերջինիս նախագահությամբ։ Մայիսի 17-ին հայտարարվել է պատերազմական դրություն։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել եւ ուղարկել են պաշտպանության խորհրդի տրամադրության տակ։ Մայիսի 23-ին թուրքական բանակի փաշաներ Էսադի եւ Քյազիմի 10 հազարանոց կանոնավոր գնդերը եւ 3000 թալանչի քուրդ ու թուրք մտել են Ապարանի գավառ, հանդիպել մեր ժաղովրդի համառ դիմադրությանը եւ պարտվել ոչ այնքան զենքին դեմ առնելով, որքան կամքին ու հավատին, երկրին տել լինելուն։ Պատահական չէ «Ապարան» երգը.

Մայիս քսանչորսին` տասնութ թվական,

Հայոց ազգի համար` ժամ օրհասական,

Հեսա փաշեն տվեց այսպես հրաման

Կոտորել Ապարան, անցնել Երեւան:

Ապարա՛ն, Ապարա՛ն, խիզախ Ապարա՛ն,

Հայ զէնքով, Հայ զորքով թուրքի դեմն առար,

Փրկեցիր Էջմիածին, Հայոց սուրբ օրրան,

Չթողիր, որ թուրքը անցնի Երեւան:

Այս հերոսական ճակատամարտից 105 տարի անց մարդաշատ էր Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակը։ Բաղրամյան փողոցի ամբողջ երկայնքով՝ կենտրոնական հրապարակից մինչեւ «Վերածնունդ» հուշահամալիր, կայացան տարատեսակ միջոցառումներ ու ցուցահանդեսներ: Նույն փողոցի ողջ երկայնքով տեղադրված էին տաղավարներ, որտեղ ցուցադրված էին Հայաստանի տարբեր վայրերին, նաեւ Արցախին վերաբերող արվեստի նմուշներ, ձեռքի աշխատանքներ, տարածքային ուտեստներ, կազմակերպությունների արտադրանքներ: Հանրապետության տարբեր համայնքներ ունեին իրենց տաղավարները, ուր ներկայացված էին իրենց համայնքի յուրահատկությունները: Մշակույթի տների եւ արվեստի դպրոցների սաները հանդես էին գալիս երաժշտական ու պարային համարներով, բաց դասերով ու գրաֆիտի աշխատանքներով, մարզադպրոցի սաները՝ ցուցադրական ելույթներով, մանկապարտեզի սաները՝ խաղային ու երաժշտական համարներով: Տոնին ներկա էին ՀՀ կառավարության ու Ազգային Ժողովի ներկայացուցիչներ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, զինվորականներ։

Իր ելույթում Արագածոտնի մարզպետը շնորհավորեց ներկաներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա, ինչպես նաեւ Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշ-Ապարանում 105 տարի առաջ մեր ժողովրդի տարած փառավոր հաղթանակի առթիվ։  Տոնի առավել կարեւոր մասը Հայոց բանակի զինվորների ցուցադրական ելույթներն էին, շքերթը։ Հրապարակում կայացած հանդիսավոր մասից հետո ներկաներն այցելեցին «Վերածնունդ» հուշահամալիր։ 1918 թ. մայիսին մեր ժողովրդի փառավոր հաղթանակին նվիրված՝ 1974-79 թթ. Ապարանում՝ բլրակի վրա կառուցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը։ 1979 թ. մայիսի 18-ին էլ կայացել է հուշահամալիրի բացումը։ Տարածքում մոտ 7 հա կանաչապատվել է, տնկվել են 500 եղեւնի ու նույնքան բարդի, որոնք արդեն հսկա ծառեր են։  Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։ 2000 թ. մայիսի 28-ին հուշահամալիրի արեւմտյան թմբին հուղարկավորվել է նույն ճակատամարտում եւ առհասարակ հայոց այդ շրջանի պատմության մեջ նշանակալի դեր ունեցող Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի աճյունը։ «Վերածնունդ» հուշակոթողի հյուսիսային մասում է Ապարանի Արցախյան պատերազմներում մարտիրոսված քաջորդիների պանթեոնը։ «Վերածնունդ» հուշակոթողի մոտ տեղադրվեցին ծաղկեպսակներ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, այլ կառույցների, համայնքների կողմից։ Այցելուները ծաղիկներ խոնարհեցին հուշապատի տակ՝ հարգելով հերոս կամավորականների ու զինվորականների հիշատակը։ Այստեղ եւս Հայոց բանակի զինվորները հանդես եկան։ Շատ երեխաներ էին լուսանկարվում զինվորների հետ։ Հուշակոթող այցելեցին նաեւ ՀՀ ԵԿՄ անդամներ՝ Արցախի դրոշը ծածանելով։

Զրուցեցի զինվորների, նրանց հրամանատարների հետ։ Պատրաստ են հայրենիքը պաշտպանել՝ ոգեւորված նաեւ 105 տարի առաջ կայացած հերոսամարտով։ Արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիների պանթեոնը նույնպես մարդաշատ էր՝ ծաղկեպսակների տեղադրում խաչքարերի մոտ, ծաղիկների խոնարհում ու խնկարկում։ Այստեղ է հուղարկավորված նաեւ Ռուսլան Սերգեյի Իսրայելյանը, ով ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 19-ին Ապարան քաղաքում, իսկ 1999 թ. ընտանիքով մշտական բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղում։ Հերոսաբար զոհվել է 2020 թ. նոյեմբերի 7-ին՝ շրջափակման մեջ ընկնելով Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի մատույցներում։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Ապարանում հանդիպեցինք քաշաթաղցիներով՝ Արին Գալստյան, Մհեր Ոսկանյան, Հայկ Եղիազարյան, այցելեցինք Ռուսլանի շիրիմին։ Ընթացքում այցելեցինք նաեւ տարբեր տաղավարներ։ Ապարանի Արագյուղի տաղավարում հանդիպեցի նույն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Մակիչ Վարդանյանին, ում հետ Ֆիզուլու տարածքում՝ մարտադաշտում ենք եղել 2016 թ. ապրիլին։ «Կարմիր խաչ»-ի տաղավարում Բերձորի մանկապարտեզի նախկին տնօրեն Իննա Բաբայանն իր հիմնած ԱՁ-ի արտադրած հագուստն էր ներկայացնում։ Երգիչ Արսեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացնում են «Արար» կազմակերպության մշակութային աշխատանքները։ Շենավան գյուղի տաղավարում հյուրասիրում էին հյուրերին, ներկայացնում ազգային ճաշատեսակներ։ Տոնը շարունակվեց մինչ երեկո։

Վերադարձա Ապարանից՝ ոգեւորված, ինչ-որ տեղ մտահոգ մեր երկրի ներկա իրավիճակով։ Սակայն 105 տարի առաջ ավելի վատ վիճակում էր մեր երկիրը, ու   վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը: Նույն 1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Այսօր մենք ունենք անկախ պետություն, ազգային բանակ, մնում է վերականգնել 1918, 1988 թվականների կամքն ու միասնությունը։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist