Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Վերլուծությունները սովորեցնում են մտածել եւ հասկանալ տեղի ունեցածը

Մայիսի 31, 2023
Հանրապետություն
Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
567
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր կյանքում յուրաքանչյուր հանգուցալուծում ստիպում է մտորել անցած ճանապարհի բարդությունների, անհաջողությունների ու հաջողությունների մասին: Ի վերջո, կատարած աշխատանքին իրական գնահատական տալու փորձը միջոց է՝ հանգելու կարեւոր մի սկզբի. չէ՞ որ յուրաքանչյուր ավարտ նաեւ սկիզբ է, նոր հնարավորություն՝ նոր սկիզբը պլանավորելու նոր մեկնակետից…

Առաջ չանցնելով՝ ուզում եմ անդրադառնալ այն գործունեությանը, որն անձամբ ես իրականացրել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Որպես խմբագիր՝ որոշակիորեն պատասխանատու եմ խմբագրական աշխատանքի համար, միեւնույն ժամանակ վարում եմ «Միջազգային» բաժինը՝ առաջին հերթին անդրադառնալով այն պետությունների կողմից իրականացվող քաղաքականության ներկայացմանը, որոնք սահմանակից են Հայաստանին: Մոլորակի վրա կյանքի ռիթմը խելագար ընթացք է ստացել, եւ իրադարձություններն իրար են հաջորդում գլխապտույտ արագությամբ: Դժվար է, իհարկե, «հասնել բոլորի հետեւից», բայց կարեւոր է ուշադրության կենտրոնում պահել այն լրատվությունը, որը որոշակի թելերով կապվում է նաեւ Հայաստանի Հանրապետության հետ՝ գեներացնելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ: Այսօր տարբեր գործակալությունների ու լրատվամիջոցների տեղեկատվության մեջ գերակշռում են պետությունների անվտանգային-հետախուզական ծառայությունների ու կազմակերպությունների կողմից տարածվող կեղծ տեղեկությունները: Մեզ համար ֆինանսական սուղ հնարավորությունների պայմաններում իսկական երազանք է թվում հարեւան երկրներում անգամ սեփական թղթակից ունենալն ու նրա կողմից հրապարակվող փաստերի վրա հենվելը, բայց միեւնույն ժամանակ կենսականորեն կարեւոր է ճշգրիտ տեղեկատվությունը, ուստի պարզապես պարտադիր է իրադարձության, նրա հանդեպ վերաբերմունքի համակողմանի ուսումնասիրությունը: Փաստի հետազոտությունը հանգեցնում է դրա վերաբերյալ տարբեր աղբյուրների հրապարակումների ուսումնասիրությանը՝ հստակ մատնանշելով, թե այս կամ այն աղբյուրի տեղեկատվություն ինչ ուժի կամ անհատի է պատկանում: Կարծում եմ՝ այս ընթացքում մեզ հաջողվել է հնարավորինս ստուգված տեղեկատվություն մատուցել ընթերցողներին, նաեւ, որ ամենակարեւորն է, վերլուծությունների միջոցով ցույց տալ այն լարը, որն անցնում է լուրերի կամ տեղեկությունների միջով ու թեկուզ ենթատեքստային մակարդակով բացահայտում որոշակի ճշմարտություններ: Վերլուծությունները միայն կարծիք պարտադրելու միջոց  չեն, ինչպես պնդում են մեր որոշ գործընկերներ: Դրանք մարդկանց սովորեցնում են մտածել եւ փաստերին նայել միանգամայն այլ տեսանկյունից: Գիտակից ընթերցողը գիտի, որ քաղաքականության մեջ մտքերը հիմնականում թաքցված են ենթատեքստերում, ուստի իրար կողքի է դնում փաստերը եւ որոշակի եզրակացություն կատարում: Այսպիսի ընթերցողը միանշանակ ավելի կայուն կլինի այս կամ այն անվտանգային, հետախուզական ու այլ մարմինների կողմից տարածվող ապատեղեկատվական հոսքերի ընկալման-գնահատման պարագայում: Մեր ցանկությունն էր ձեւավորել մտածող ընթերցողների բանակ, որը տուրք չի տա կեղծիքներին, անկախ դրանց աղբյուրներից: Մեր օրերում պետությունների ազգային անվտանգությունը շատ բանով կախված է հենց նման սպառնալիքների դեմ պայքարի ներուժից ու հնարավորություններից:

Հարկ է ընդգծել, որ հայաստանյան իշխանությունները որեւէ ճնշում չեն գործադրել «Հայաստանի Հանրապետության» վրա՝ որոշակի քաղաքականություն իրականացնելու համար, ուստի առնվազն զարմանալի է թվում թերթը փակելու որոշումը, թերթ, որը սովորեցնում է մտածել: Եվ դա՝ այս պայմաններում, երբ Հայաստանի դեմ ուղղված քարոզչական հոսքերը համակարգված աշխատանք են պահանջում այդ ուղղությամբ: Պատերազմի պայմաններում, երբ համացանցի կամ հեռուստատեսության աշխատանքը կարող է խափանվել, պետական թերթի գոյությունը հանրությանը որոշակի ուղերձներ հասցնելու առումով անփոխարինելի է:

Ինձ համար լրագրողական էթիկան սոսկ արտահայտություն չէ, որի մասին կարելի է խոսել մամուլի աշխատողների շրջանում ու մոռանալ այդ մասին: Լրագրողի աշխատանքի բարոյական կողմը շատ կարեւոր է մեր օրերում: Ազատությունը միշտ վերածվում է կամայականության, եթե լրագրողը չի լսում բարոյականության ձայնը: «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրակազմը կարեւորում է բարոյականության նորմերի պահպանումն իր աշխատանքում եւ լրագրողական էթիկայի սկզբունքները: Յուրաքանչյուր հրապարակման հիմքում նաեւ ազգի եւ պետության հետաքրքրություններն են տարբեր ոլորտներում, որոնք, առանց որեւէ ցուցումի, յուրաքանչյուրը համարում է իր սեփական պատասխանատվությունը:

Այժմյան պայմաններում, երբ շատերը կարեւորում են ոչ թե լրատվության ազդեցությունը հասարակության կյանքի ու առողջության կամ նրա զարգացման վրա, այլ, անկախ հավաստիությունից, գերադասում են դրա սկանդալային ու սենսացիոն բնույթը, «Հայաստանի Հանրապետության» խմբագրակազմն Արթուր Ղարագյոզյանի ղեկավարությամբ հավատարիմ է եղել թերթի քաղաքականությանը. ժողովուրդն ու մարդիկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն:

«Հայաստանի Հանրապետության» աշխատակազմն աչքի է ընկնում օբյեկտիվ իրականությանը հավատարմությամբ, սոցիալական պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալ ազնվությամբ, մասնավոր կյանքի ու մարդկային արժանապատվության, հասարակական հետաքրքրությունների, համընդհանուր արժեքների նկատմամբ հարգանքով: Այս որակներին գումարելով յուրաքանչյուր լրագրողի մասնագիտացումն այս կամ այն ոլորտում՝ «ՀՀ» պաշտոնաթերթը վերածվել էր տեղեկատվա-վերլուծական կենտրոնի, որի դերը բարձր էին գնահատում հայաստանյան կյանքի տարբեր ոլորտների շատ մասնագետներ…

Կիսվել2Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

«Երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Հաջորդ Հոդվածը
Ցավալի է, բայց փաստ

Ցավալի է, բայց փաստ

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist