Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Մայիսի 31, 2023
Հանրապետություն
«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ահա եւ վերջ։ Վաղվանից լռություն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը այլեւս չի հայտնվի ընթերցողի սեղանին։ Հայաստանի Հանրապետության տարեկիցն այլեւս չի հրապարակվի։ Պատճառաբանությանը, թե նվազ ծախսարդյունավետ է եւ պետության վրա թանկ է նստում, չեմ անդրադառնա, քանզի ծիծաղելիորեն անտրամաբանական է այն համապատկերում, երբ տեսնում եմ, թե ինչ «արդյունավետ» ծախսեր են արվում պետբյուջեի հաշվին։ Բացի այդ, տրամաբանություն չեմ փնտրում այնտեղ, որտեղ չկա…

33 տարի «Հայաստանի Հանրապետություն»-ում եղել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում։ Օրաթերթը երկրի ուղեկիցն է եղել, շնչառությունը, լավ ու վատ օրերի վկան, անկախության տարիների ուղեկիցն ու… նաեւ մեր վերջին տարիների ցավոտ իրականության վկայագիրը։

Մեր երկրում, այո, եղել են այնպիսի տարիներ, երբ պետությունը գնացքի գծերին էր, եւ ես անվտանգության-պաշտպանական խնդիրների մասին չէի էլ մտածում։ Հիմա երբ հետահայաց նայում եմ, երանելի տարիներ էին (լրագրողն ամեն ինչ համեմատական է դիտարկում). կառավարության խորհրդակցություններին էինք մասնակցում, ոչ թե  օնլայն դիտում, հաճախ ոլորտ առ ոլորտ հիշում էինք, թե ո՛ր որոշման իրագործումը ճիշտ ժամանակին եղավ կամ ՝ 2 օր ուշացավ։ Մեր խնդիրն էր պարզել՝ ինչու 2 օր ուշացավ, ո՞ր օղակը դանդաղեցրեց ընթացքը, պատճառը օբյեկտի՞վ էր, թե՞ սուբյեկտիվ։ Կառավարության անդամներն անհասանելի չէին, ոտքի վրա ամեն մեկին «բռնացնելու» մասին չէինք մտածում, որովհետեւ նրանք հասանելի էին, եւ միասին աշխատում էինք՝ ինչ խնդիր կա, ինչու ծագեց եւ ինչպես լուծել։ Տրվե՞ց լուծումը, ապա՝ ինչպե՞ս իրագործվեց, ի՞նչ պատկեր ունեցանք։ Ջրային ոլորտում նոր քաղաքականությո՞ւն էր, այո, պետական այրերն անպայման կարդում էին մեր արձագանքը։ Ընդերքի ոլորտում ինչ-որ փոփոխությո՞ւն էր, կարեւորվում էր մեր տեսակետը։ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը մեկ անգամ չէ, որ իմ նյութերի հետքերով ինչ-որ ոլորտում վերահսկողություն էր սկսում, եւ արդյունքների մասով անպայման տեղեկացվում էր լրագրողը՝ գրավոր եւ մանրամասնորեն։

Հիմա, երբ հետահայաց նայում եմ, մեռնող Սեւանի հարությունն եմ տեսել, երբ տարիներ շարունակ լճի մակարդակն անընդհատ բարձրանում էր (հստակ որոշմամբ, ոչ միայն բնականորեն)։ Պաշտոնական վիճակագրությունը մի կողմ, ամեն օգոստոսին նույն վայրից, նույն կետից դիտարկում էի անում։ Երբ հետահայաց նայում եմ, տնտեսության վերհառնումն եմ տեսնում՝ որ գործարանն ինչ չափով վերագործակվեց, երբ վերագործարկվեց, քանի աշխատատեղ բացվեց եւն։

Երբ հետահայաց նայում եմ, Մոսկվա-Երեւան-Բաքու բանակցություններն եմ տեսնում. շատ բան վարագույրից այն կողմ, չենք գրել, բայց այսօր առյուծ կտրած նախկին կատվին եմ թրջված հիշում, որ Արցախի կողմն անգամ նայել չէր համարձակվում, իսկ այսօր համարձակություն ունի նաեւ Հայաստանին սպառնալու։

Հիմա, երբ հետահայաց նայում եմ, դա էր խաղաղությունը, խաղաղ էինք, խնդրողի դերում չէինք ու արժանապատիվ էինք։

Երբ հետահայաց նայում եմ, գիշերները հանգիստ էինք քնում, տունը ծախող հարեւանին էլ չէինք հարցնում՝ տունդ հո թո՞ւրք չի գնել։

Երբ հետահայաց նայում եմ, րոպեով չէինք ապրում՝ հաջորդ րոպեին մարդկային ու տարածքային կորստի լուրից ջարդված։ Մեր տարիներն էինք պլանավորում։ Գիտեինք, որ մեր երեխաներին ազատագրված հողեր ենք թողել։ Մեր ողնաշարը շտկված էր։ Մեր հարսանիքը հարսանիք էր, ծնունդը՝ ծնունդ։ Հիմա, երբ երեխայիդ ծննդյան օրը մեկ տորթ ես անգամ սեղանին դնում, կտրելիս մտածում ես՝ շրջափակված Արցախի երեխան հիմա ի՞նչ է անում, վերջին անգամ տորթ ե՞րբ է կերել։

Երբ հետահայաց նայում եմ, Երեւանում այնքա՜ն քիչ էի լինում, կամ՝ արտերկիր գործուղման էի, կամ մարզերում։ Խմբագիրներս միշտ ժպտում էին՝ «մարզում մի օր ավելի մնա, սարերից կարոտդ առ»։ Գալիս էի Երեւան՝ նյութերով, արեւախանձ դեմքով, հաջորդ մարզային այցս ճշտելու պատրաստակամությամբ։ Հիմա ամեն սարի նայելիս փախցնում եմ հայացքս՝ վաղը մերը կլինի՞…

Հիմա եւ վերջին տարիներից սկսած՝ այս ամենը չկա։ Երկրում եւ մեր ընտանիքներում կա կորուստ, անասելի վիշտ, ականի վրա ենք ապրում։ Փոխվել են մեր բառերը, տրամադրությունը, գրիչը բռնելու ձեւն է նույնիսկ փոխվել։ Թշնամին բազմացել է՝ արտաքինը մի կողմ, ներքինն է աշխուժացել։ Ու մեր գրիչը, որ նախկին թրջված կատվին էր «նկարում», այսօր…

Այսօրը ծանր սպասում է, ինչպես վերջին տարիներին ամեն օր, երկրի համար, հայի համար, ազգի համար, Հայաստանի Հանրապետություն պետության համար։

 «Հայաստանի Հանրապետությունը», որ միշտ Հայաստանի Հանրապետության մանրակերտն է եղել, վաղվանից չի գրի, չի խոսի ու ընթերցողին չի հասնի։

«Հայաստանի Հանրապետությունն» իր վերջին էջը կփակի (թեեւ չգիտենք՝ վաղն ինչ կարող է լինել) գրչին չդավաճանած, նույնն է՝ երկրին ու ազգին հավատարիմ, նույնն է՝ հայի արժանապատվությունը պահած, մեր պարագայում՝ նույնն է՝ պետությունն իշխանությունից զատած։

«Հայաստանի Հանրապետությունը» չտրվեց կեղծ թեզերին, փոխված թուրքի գաղափարին չհավատաց, խաղաղության հայցն ու իրական խաղաղության հասնելու ճանապարհը զատեց, թուրքի հետ խաղաղություն չքարոզեց՝ փոխարենը ներկայացնելով դրա վտանգներն ու սպառնալիքները, այն թյուրքի ցրթած ադրբեջանական թրջված կատվին էլ առյուծի պատկերում չտեսավ, հային ծնկելու փոխարեն ծառս լինել քարոզեց։

«Հայաստանի Հանրապետությունը» եղավ հայի կողքին ու ի շահ ազգային արժանապատվության։

«Հայաստանի Հանրապետությունը» եղավ ու մնաց Հայաստանի Հանրապետության կողքին, ավելին՝ քան պարզապես թերթը կամ պաշտոնաթերթը։ «Հայաստանի Հանրապետություն»-ում ես բոլորեցի իմ աշխատանքային գործունեության քառորդ դարը եւ միշտ հավատարիմ եղա այն սկզբունքին, որ լրագրողն առանց ազգության չի լինում։

Վաղվանից փակվում են «Հայաստանի Հանրապետության» դռները։ Ափսոսանքի ու ցավի ժամանակ չի մնում՝ երկիրն է կարեւոր։ Թող վաղվանից այլ կերպ բացվեն Հայաստանի Հանրապետության դռները՝ հայի առաջ գրկաբաց, թշնամու առաջ՝ շրխկոցով փակվելով։ Առաջ Աստված։

Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

«Երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Հաջորդ Հոդվածը
Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

Զարմանք, զայրույթ, ափսոսանք....

«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist