Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

Մայիսի 31, 2023
Հանրապետություն
Զարմանք, զայրույթ, ափսոսանք….
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չգիտեմ, թե ազգային-պետական այդ ի˜նչ շահեր են կառավարությանը մղել (ավելի ճիշտ՝ դրդել) վերացնելու «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

Եվ կա՞ արդյոք մեկը, մի որեւէ ընթերցող, թերթում տպագրվող լրջախոհ մի մտավորական, որն ասի, թե սա հիմնավոր, ավելին՝ հույժ «իմաստուն» որոշում է:

Հենց այսօրինակ որոշումներն են լավագույնս բնութագրում որոշում կայացնողի կառավարչական եւ բարոյական կերպարը, մտավոր հասունության չափը, հայոց պետականության հզորացման եւ ապագայի հանդեպ իրական վերաբերմունքը:

Հատկապես ներկայիս հայաստանյան իշխանության համար կարող էի մեջբերել Գյոթեի «Ֆաուստից» մի վկայություն՝ «Իշխանություն, իշխանություն. երբ ես եղել դու իմաստուն» (հուսով եմ` գլխավոր խմբագիրը սա չի հանի):

Հիշում եմ` որպես ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, թե ի˜նչ խանդավառությամբ 1990 թ. սեպտեմբերին հիմնադրեցինք անկախության ճանապարհը բռնած մեր պետության օրենսդիր մարմնի պաշտոնաթերթը, ի˜նչ հուզմունքով դիմավորեցինք առաջին համարի լուսընծայումը. այսօրվա պես՝ աչքիս առաջ է հոկտեմբերի 9-ի այդ համարը: Սա երիցս խորհրդանշական էր՝ «Սովետական Հայաստան»-ի փոխարեն հպարտ ու շողշողուն՝ «Հայաստանի Հանրապետութիւն» (այդպես՝ դասական ուղղագրությամբ՝ կամրջելով երրորդ հանրապետության անվանումը առաջինին):

Թեպետ հետագայում փոխվեց թերթի կարգավիճակը, բայց մեր հիշողությունից հնարավոր չէ ջնջել այն փաստը, որ թերթը ծնունդն է անկախության անկասելի ձգտման, ինքնուրույն ապագա կառուցելու վստահության, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայության միավորման, համազգային խնդիրները համախմբված լուծելու վճռականության:

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել աշխատակցելու «Հայաստանի Հանրապետության» առաջին գլխավոր խմբագիր, լուսահոգի Այդին Մորիկյանի, ապա մյուսների՝ Մեսրոպ Հարությունյանի, Լիզա Ճաղարյանի, Աշոտ Աղաբաբյանի եւ ներկա խմբագիր Արթուր Ղարագյոզյանի հետ:

Որպես լավատեղյակ ընթերցող՝ ինձ թույլ տամ մի համեմատություն անել: Մեր թերթի պատմությունն անցել է իր կայունացման եւ հզորացման, հեղինակություն եւ հարգանք նվաճելու տարիները, ապա միջնադարյան մռայլ եւ անպտուղ շրջանը (2001-2019 թթ.), այնուհետեւ Վերածննդի դարաշրջանը, երբ թերթը թե՛ բովանդակության, թե՛ ձեւի առումով կատարելապես վերափոխվեց: Թեպետ դժվարությամբ, սակայն «Հայաստանի Հանրապետությունը» վերագտավ իր ընթերցողին, դարձավ սպասվող եւ կարդացվող թերթ:

Ո՞ւմ կարող էր սա դուր չգալ, ո՞ւմ քիմքին հաճո չէր թերթի անվանումն իսկ. չգիտեմ, բայց կիմանանք վաղ թե ուշ. հավատում եմ մեծն Շեքսպիրին՝ «Զազիր գործերը կգան հրապարակ…»:

Նման որոշումը ի˜նչ արձագանք պիտի ունենա՝ զարմանք, զայրույթ եւ ափսոսանք…

Իսկ որպես վերջին ասելիք՝ հայտնեմ ընթերցողիս շնորհակալությունը թերթի ներկայիս խմբագրակազմին այս վերջին տարիների վերլուծական հոդվածների, բովան­դա­կա­լից հրապարակումների, ուշագրավ նյութերի, զանազան տեղեկությունների հմուտ ու գրավիչ մատուցման համար: Կարծում եմ՝ եթե թերթն ինքը հնարավորություն ունենար, ձեզ կասեր Թումանյանի վերջին խոսքի պես՝ «Ղոչա՛ղ կացեք»:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր   

Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

«Երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Հաջորդ Հոդվածը
«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»

Ցավ եմ ապրում

Ցավ եմ ապրում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist