Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ցավ եմ ապրում

Մայիսի 31, 2023
Հանրապետություն
Ցավ եմ ապրում
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
928
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ կապված եմ նրա ստեղծման առաջին իսկ օրերից։ Հաստիքային աշխատակից չէի, սակայն մշտապես թղթակցել եմ՝ տարբեր թեմաներով։ Օրինակ՝ 1992 թ. մայիսին անդրադարձել եմ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում կատարվող սեփականաշնորհման գործընթացին։ Նույն օրերին նաեւ մարտական գործողություններ էին տեղի ունենում տարածաշրջանում, հատկապես՝ Պարույր Սեւակ եւ Երասխավան բնակավայրերի շրջակայքում, փակվել էր Երասխավան-Զանգակատուն ճանապարհը։ Այդ ռեպորտաժն այսօր էլ արդիական է՝ կապված սահմանամերձ այդ բնակավայրերի եւ մեր հանրապետության՝ Արարատի մարզից Վայոց ձոր ձգվող կենտրոնական ճանապարհի անխափան գործելու հետ։

Չնայած 1996 թ. բնակություն հաստատեցի Արցախի Քաշաթաղի շրջանում, սակայն կապը մեր երկրի գլխավոր թերթի հետ չկտրվեց։ Քաշաթաղի շրջանի մասին տարբեր հոդվածներ, ակնարկներ, լուրեր էի ուղարկում «Հայաստանի Հանրապետություն» թերթին։ Հատկապես կարեւորում էի տարածքում պահպանված հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, կրթության ու մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, վերաբնակեցման գործընթացի մասին ներկայացնելը։ Շնորհակալ եմ թերթի բոլոր ժամանակների գլխավոր խմբագիրներին, ովքեր կարեւորում էին նշված նյութերը։ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստիպված տեղափոխվեցի Երեւան։ 2022 թ. սկզբից, ուսանողական ու մարտական ընկերոջս՝ թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանի առաջարկով, արդեն որպես հաստիքային թղթակից սկսեցի աշխատել «Հայաստանի Հանրապետություն» թերթում. իհարկե, մինչ այդ էլ իմ նյութերը տպագրվում էին։ Ընթացքում, բացի օրախնդիր հարցեր քննարկող նյութերից, իմ հեղինակությամբ թերթում տպագրվեցին Արցախի տարբեր շրջանների, առավելապես Քաշաթաղի ու Հադրութի տարածքների պատմաճարտարապետական հուշարձանների, ինչպես նաեւ Արցախյան գոյամարտի մասին ներկայացնող նյութեր։ Վերջերս էլ թերթում տպագրվեց 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասին պատմող 5 մասից ռեպորտաժ՝ «Առաջնագիծ» վերնագրով։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը դարձավ այն հարթակը, որի միջոցով մեր հայրենակիցները ծանոթանում էին Արցախ աշխարհի, ինչու չէ, նաեւ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում պահպանված պատմական հուշարձանների, հնավայրերի, ամրոցների մասին։ Թերթի համարներում հաճախ էին իմ հեղինակությամբ տպագրվում Երեւանի ու մարզային դպրոցներում, մշակութային օջախներում կայացող միջոցառումների մասին։ Կարեւորում եմ նաեւ թերթի մնացած թղթակիցների աշխատանքը։ Այսօր «Հայաստանի Հանրապետությունը» դարձել է պահանջվող լրատվամիջոց, եւ ցավ է մեր Երրորդ հանրապետության կազմավորման առաջին օրերի ուղեկից պաշտոնաթերթի փակումը։ Պատճառները չգիտեմ, սակայն համարում եմ ոչ ճիշտ։ 

Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

«Երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Հաջորդ Հոդվածը
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist