«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ` հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես ԳԽ պաշտոնաթերթ: Առաջին համարը լույս է տեսել 1990 թ. հոկտեմբերի 9-ին: Հիմնադրման օրվանից թերթը տարածվում է հանրապետության բոլոր մարզերում, Արցախում եւ սփյուռքում:
Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը: Հետագայում` 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ:
Անցած ավելի քան 16 տարիների ընթացքում տարբեր տարիների թերթի գլխավոր խմբագիրներ են եղել Այդին Մորիկյանը (1990-1997 թթ.), Մեսրոպ Հարությունյանը (19971998 թթ. հունվար), Լիզա Ճաղարյանը (1998 թ. փետրվար-1998 թ. հոկտեմբեր), Աշոտ Աղաբաբյանը (1998 թ. հոկտեմբեր-2001 թ. փետրվար), Տիգրան Ֆարմանյանը (2001 թ. ապրիլ-2019 թ. մայիս): Այժմ թերթի գլխավոր խմբագիրն է Արթուր Ղարագյոզյանը:
Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից: