Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Լոռու արվեստագետներ» շարքից

Մայիսի 18, 2021
Սոցիում
«Լոռու արվեստագետներ» շարքից
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
377
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում ցուցադրվեց Իվան Անտոնյանի հեղինակած ֆիլմը՝ «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լոռու արվեստագետներ» շարքից: Ֆիլմը նվիրված էր Կիրովականի առաջին գրական խմբակի հիմնադիր, մատենագետ Ռիմա Մկրտչյանին:

Բացման խոսքով հանդես եկավ Ի. Անտոնյանը: Նա, ողջունելով հանդիսականներին, ներկայացրեց նաեւ ֆիլմի նախապատմությունը: Այն նկարահանվել է շուրջ յոթ տարի առաջ, աշխատանքները կատարվել են Ռիմա Մկրտչյանի բնակարանում, աշխատավայրերում՝ Վանաձորի թիվ 2 դպրոցում, գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տանը, ներկայացվել են կադրեր Ռիմա Մկրտչյանի արխիվից:

Ֆիլմը նախ ցուցադրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ, ապա Վանաձորի գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տան մեծ դահլիճում՝ Ռիմա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի առթիվ: Այնուհետեւ տարբեր տարիների ընթացքում Իվան Անտոնյանի անմիջական ջանքերի շնորհիվ ֆիլմը ցուցադրվել է Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում, Արմավիրի մարզի Արտաշատի միջնակարգ դպրոցի համացանցային հարթակով եւ մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես համացանցում: Վկան գրառված դրական հաղորդագրություններն են աշխարհի տարբեր կողմերից:

Ֆիլմի մասին դրական կարծիք են արտահայտել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Երեւանի «Նարեկացի» արվեստի միության նախկին տնօրեն, անվանի ռեժիսոր Լեւոն Իվանյանը, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Վանաձորի պատվավոր քաղաքացի, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, հայ թատրոնի եւ կինոյի սիրված դերասան Սոֆիկ Սարգսյանը եւ շատ ու շատ անվանիներ: Ֆիլմի նկարահանման եւ երեւանյան ցուցադրության համար Ռիմա Մկրտչյանը պարգեւատրվել է պատվոգրերով Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ «Արվեստագետ» ՀԿ-ի նախագահ Իվան Անտոնյանի կողմից:

Ֆիլմի՝ ՎՊՀ-ում ցուցադրությունից հետո խոսք ասացին վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբան, դրամատուրգ Սամվել Խալաթյանը եւ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը: Նրանք կարեւորեցին «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի դերը մշակութային կյանքում, Ռիմա Մկրտչյանի վաստակը գրական-մշակութային աշխարհում եւ Իվան Անտոնյանի ավանդը արվեստի գործիչներին հանրությանը ներկայացնելու գործում:

Ասմունքեցին ընկեր Ռիմայի սաները՝ Վանաձորի պոեզիայի թատրոնի սաներ Անի Ալթունյանն ու Համլետ Երիցյանը: Այնուհետեւ մորը մեծարելու առաքելության կարեւորության մասին խոսեցին ՀԳՄ պատվավոր անդամ, բանաստեղծուհի, մանկա-գիր Ռոզա Վարդանյանը եւ մանկագիր, բանաստեղծուհի Մարտուհի Սարգսյանը:

Միջոցառման ավարտին Ռիմա Մկրտչյանի որդին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար Ջիվան Սարգսյանն ասմունքեց հայ գրողների` մայրական թեմայով բանաստեղծություններ եւ Շիրազի բանաստեղծությամբ ներկայացրեց դաշնամուրային գեղեցիկ կատարում: Միջոցառումը վարում էր Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստուհի, բանաստեղծուհի Հրաչուհի Լոռեցյանը:

Ա. Հ.

Թեգեր: արվեստդպրոցԼեւոն ԻվանյանՀՀ մշակույթի նախարարությունմշակույթռեժիսորՌիմա ՄկրտչյանՎանաձորՖիլմ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ipse dixit

Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի

Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist