Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գյուղը կանգուն է իր պաշտպաններով

Մայիսի 19, 2021
Սոցիում
Գյուղը կանգուն է իր պաշտպաններով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած հիմնադրման օրից Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները ստիպված են եղել բազում փորձություններ եւ դժվարություններ հաղթահարել, վստահաբար կառուցել իրենց բույնն ու ստեղծարար աշխատանքով նոր շունչ հաղորդել համայնքին, այնուամենայնիվ, դաժան պատերազմի ձեռքը նրանց էլ է հասել: 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ գյուղը մեկ զոհ ունեցավ, իսկ ահա 2020-ի 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակվեցին Սասուն Առաքելյանն ու Արմեն Իսախանյանը, որոնց 20 տարին դեռ չէր բոլորել… Իսկ նրանց ծնողները որոշել էին անավարտ տների շինարարությունը շարունակել եւ բնակարանամուտը բանակից զորացրվող զավակների հետ նշել: Ցավոք, տնավեր պատերազմը «խառնեց բոլոր խաղաքարտերը» եւ, նրանց երազանքներն անկատար մնացին…

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով 1993 թ. Աղավնոյում մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը ծաղկուն եւ բարեկարգ այգեստանի վերածեց համայնքը, եւ տարեցտարի այն ընդլայնեց թեւերը՝ մեկ ընդհանուր տանիքի տակ հավաքելով մշտական բնակավայրերից տեղահանված շուրջ 100 ընտանիքի: Անցյալ տարի բարեգործական ծրագրերով, հաշվի առնելով երիտասարդների պահանջները, եւս 12 առանձնատուն պիտի կառուցվեր այստեղ: Շինարարությունը գրեթե ավարտական փուլ էր թեւակոխել, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ լայնածավալ պատերազմ սանձազերծեց, եւ ծրագրի շահառուները կամավոր առաջնագիծ մեկնեցին: Ինչպես նշվեց, տղերքից Սասունն ու Արմենը զոհվեցին քաջաբար: Պատերազմից հետո շինաշխատանքները շարունակվեցին, եւ օրերս 12 ընտանիք տեղափոխվեց հարմարավետ բնակարաններ: Համայնքի ավագանու որոշմամբ, նորակառույցի բանալիներ հանձնվեցին Արմեն Իսախանյանի ու Սասուն Առաքելյանի ծնողներին:

Հատկանշական է, որ գյուղը հայտնվելով թշնամու կրակակետերի տակ, մի քանի անգամ հրետակոծվել է, իսկ բնակիչներին թուրքերը փորձել են ահաբեկել եւ տեղահանել, սակայն համայնքի ղեկավար (նաեւ՝ ջոկատի հրամանատար) Անդրանիկ Չավուշյանի գլխավորությամբ շրջօրյա հերթապահություն է սահմանվել, ու մարդիկ չեն լքել իրենց օջախները: Իսկ եթե մեկ-երկու ընտանիք էլ ժամանակավորապես հեռացել է, դարձյալ վերադարձել է եւ ձեռնամուխ եղել պատերազմի հետքերի վերացմանը, համայնքի շենացմանը:

«Ընդամենը ամիսներ առաջ բնակիչները տարակուսանքի եւ վախի մեջ էին: Գյուղը կմնա հայկական,- ասում է Անդրանիկ Չավուշյանը:- Բոլորը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին եւ չզիջեցին դիրքերը: Եվ Աղավնոն կանգուն մնաց: Եթե կուռ ենք, համախմբված, ոչ մի ուժ չի կարող մեզ այստեղից հանել: Մենք ձեռքներս ծալած չենք կարող նստել եւ պիտի տոկանք, աշխատենք, պաշտպանենք գյուղը, մեր ընտանիքները: Հողը նրանն է, ով մշակում է, զենք է վերցնում ձեռքը եւ պաշտպանում ժողովրդի անվտանգությունը»…

Անդրադառնալով Աղավնոյի առաջիկա ծրագրերին, Ա. Չավուշյանը տեղեկացնում է, որ մտահղացումները շատ-շատ են, ու հերթով դրանք պիտի իրագործվեն, որպեսզի երիտասարդ ընտանիքները համոզվեն, որ գյուղը զարգանալու ներուժ ունի, եւ հենց տանտերերը պիտի կառուցեն իրենց ապագան: Նրա համոզմամբ, ԱՄՆ Արեւելյան շրջանի Հայ մշակութային ընկերակցության հանձնախմբի միջոցներով ավարտին կհասցվեն դպրոցի հիմնանորոգման ու կահավորման աշխատանքները, եւ երեխաները նոր ուսումնական տարին կդիմավորեն լուսավոր, հարմարավետ կրթօջախում: Ընթացքի մեջ է բուժկետի շինարարությունը: Շուտով կմեկնարկեն նաեւ խաղահրապարակի աշխատանքները: Համայնքի ղեկավարը շատ է կարեւորում բնակչության զբաղվածության խնդիրը, եւ այդ նպատակով բարերարների հետ մի շարք հավակնոտ ծրագրեր են մշակվում: 

Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղից այստեղ տեղափոխված Քնարիկ Կարապետյանը, ում ընտանիքը նույնպես ապահովվել է նորակառույց բնակարանով, վստահ է, որ Աղավնոն ապագա ունի: «Հողն այստեղ բարեբեր է, եւ աշխատելու դեպքում այն հուսախաբ չի անի: Գյուղը եւ՛ դպրոց, եւ՛ մանկապարտեզ ունի,  ուր երեխաների դաստիարակությունն ու ուսումը պատշաճ մակարդակի վրա են: Մնում է խաղաղություն եւ կայունություն ապահովել, երկիրն անվտանգ պահել, որ թշնամին նորից չխախտի մեր անդորրն ու պատերազմ չհրահրի»,- ասում է նա եւ կարծում, որ անհաջողությունները ժամանակավոր են, հայ ժողովուրդն ուղղելու է կորացած մեջքը եւ դարձյալ հաղթանակներ է տոնելու…

Թեգեր: ԱղավնոԱՄՆԱրցախբնակարանաշինությունգյուղմշակույթպատերազմՔաշաթաղ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը

Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Նաեւ՝ հիդրոահաբեկչության դրսեւորում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist