Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայդուկասիրտ դերասանը

Մայիսի 28, 2021
Սոցիում
Հայդուկասիրտ դերասանը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
172
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Քասըմ-Փաշայի վտանգավոր թաղամասում էինք, եւ մոտակա Ուլու-ճամի մզկիթի աշտարակը զարնում էր ժամը գիշերվա երեքը, երբ ներս մտանք ու տեղավորվեցինք մի մեծ ու ծայրաստիճան կեղտոտ սեղանի շուրջբոլորը: Խանութը դատարկ էր հաճախորդներից, սրահի մի անկյունում, մի մեծ օջախի առաջ, ուր հաճելի խշրտոցով ճարճատում էր մի քանի հաստաբուն կոճղ, մի երկու տասնյակ երկաթ ցիցերի վրա ախորժաբեր նազանքով խորովվում էին ոչխարի գլուխներ, եւ ամբողջ օրվա հարատեւ բզզոցներից հոգնած քնաթաթախ ճանճերի լեգեոնները հանգիստ քնելու տեղ էին փնտրում առաստաղից կախված հին լամբարի շուրջը, որ նրանց պաշտոնական ննջարանն էր դառնում ամեն ուշ երեկո խանութը փակվելիս:

Խանութի տերը՝ հինայած մորուքով, ճարպի մեջ կորած մի ծեր թուրք իր կաղ սեղանի ետեւ օրվա առեւտրի շահույթն էր հաշվում: Հոգնած դժկամությամբ խանութի տերը ցիցերից հանեց եւ բոլորիս առաջ մի-մի խորոված գլուխ դրեց: Սկսեցինք ուտել. խորոված ոչխարի այս գլուխները ոչ լեզու ունեին եւ ոչ էլ ուղեղ: Սարգիս էֆենդին, կես կատակ, կես լուրջ, խանութպանի ուշադրությունը հրավիրելով այդ անսովոր երեւույթի վրա, բացատրություն պահանջեց: Իր գրասեղանի ետեւ փողերը հաշվելով զբաղված մարդը, չարանենգ գլուխը բարձրացնելով, ատամների ետեւից օձի սուլոցով հայտարարեց, թե. «Էֆենտիմ, սրանք հայ ոչխարների գլուխներ են, ոչ ուղեղ ունեն եւ ոչ էլ լեզու…»:

Կիսածամ պատառը մնաց մեր կոկորդներում, կատաղությունից գունաթափ՝ բոլորս նայեցինք Ենովք Շահինին… Կարծես մոխիր էին փչել նրա քունքերին. մահվան դալուկը ճակատն էր իջել, եւ կանաչ աչքերը դարձել էին դժոխքի ջահեր: Ֆշշաց, գլխի մի ըմբոստ շարժումով ետ նետեց մազերը եւ յուղոտ ձեռքով մահվան քրտինքի նման սառը կաթիլները ճակատից սրբեց: Եվ մեր չկերած բաժնի համար, բոլորիս պարտքը իր ջղուտ ափում հավաքելուց հետո տեղից հանդարտ վեր կենալով, գրասեղանի ետեւում նստած մարդուն մոտ կանչեց: Անվրդով շեշտով, որի տակից լսվում էր մի թեթեւ դողոց, գրոշները դնելով մարդու ափի մեջ, աջ ձեռքը դեպի գոտին տանելով՝ հայտարարեց. « Իրավացի ես, աղա՜, բայց հայ ոչխարների մեջ մեկ-մեկ ղոչեր էլ են լինում, սրանք թեեւ ուղեղ չունեն եւ ոչ էլ լեզու, բայց կոտոշ ունեն, ա՜յ ճիշտ սրա պես…»: Կայծակի արագությամբ նրա աջ ձեռքը գոտուց դուրս ելավ՝ ջղուտ ափի մեջ մի լայն դանակով, եւ մի ակնթարթում իջավ թշվառի ածիլված գլխին, մինչդեռ ձախ ձեռքը մի մեծ աթոռով ջախջախում էր առաստաղից կախված լամբարը՝ ի մեծ իրարանցում եւ վայնասուն քնած ճանճերի: Մենք, հալածական ուրվականների պես, նեղ դռնից հալվեցինք փողոցի մթում, երկար ժամանակ մեր գարշապարների ետեւից լսելով փողոցի շան սուր կաղկանձը, որ հիմա միակ կենդանի շունչն էր անլեզու ոչխարների խորովված գլուխներ ծախող խանութում:

Թեեւ դեպքը հետեւանք չունեցավ, բայց մենք մեր գիշերային զբոսանքների ցուցակից Քասըմ-Փաշայի թաղը իսպառ ջնջեցինք…»:

Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ

Պայծառանուն հայորդու՝ դերասան Ենովք Շահինի ասպետական այս արարքի մասին սույն հատվածը հայ բեմի կուռք Վահրամ Փափազյանի «Սրտիս պարտքը» գրքից է: Փոքր-ինչ ծավալո՞ւն է, ոչինչ, մենք նրանից լավ չէինք ասելու, մանավանդ որ երկու դերասանն իրենց ողջ կյանքի ընթացքում եղել են նվիրական ընկերներ: Իսկ մենք իրավունք ունե՞նք մոռանալու արծվասիրտ ու ազգային արժանապատվությամբ ապրած-նահատակված այս  արվեստագետին, որի հիշատակի օրն է այսօր…

Մեր խլված էրգրի Պարտիզակ գյուղում է ծնվել Ենովք Շահինը (3 փետրվարի, 1881 թ.): Նախնական կրթությունն ստանալուց հետո մոր եւ մաթեմատիկոս եղբոր՝ Գրիգոր Անգութի հետ տեղափոխվել է Պոլիս, որտեղ յուրացրել է թատերական արվեստի գաղտնիքները: Եղել է դերասան, հաճախ էլ բեմադրել ներկայացումներ: Որոշ ժամանակ աշխատել է Մնակյանի հայտնի թատրոնում, այնուհետեւ անդամակցել Հայ դրամատիկ թատրոնին, որտեղ խաղում էր մեծն Վահրամ Փափազյանը: Այստեղ էլ նրանք ընկերանում են, որը շարունակվում է մինչեւ Ենովքի եղերական վախճանը՝ 1915 թվական…

Սուղ են տեղեկությունները եղեռնազոհ այս դերասանի մասին, եղածներն էլ՝ շնորհիվ Փափազյանի, որի բնութագրմամբ՝ իր բեմի եւ առօրյայի ընկերը հայ էր արյամբ եւ հայրենասեր, մոլեռանդ թրքատյաց ու անբեկանելի ճշմարտասեր, արդարության հետամուտ, ինչպես Սերվանտեսի հավերժախոս հերոսը. «Գռփող կլիներ, որբերի իրավունքը իրացնող, թե առավել եւս ազգատյաց սրիկա, ով մեր ժողովրդի անցյալի մասին կաներ անպատկառ արտահայտություն, կարժանանար Ենովքի դաժան ծեծին: Եվ ով էլ որ հանդգներ իր կերած արդար ծեծի համար ոստիկանությանը բողոքել, անպայման կարժանանար երկրորդ ծեծին: Ոստիկանությունը նույնպես խուսափում էր Ենովքի հետ գործ ունենալուց, որին այդտեղ անվանում էին Պաղչեճիկցի ֆիդային…»:

Ողբերգական է ազնվարյուն այս հայորդու ճակատագիրը. երբ Զոհրապի, Վարուժանի, պոլսահայ ձերբակալված այլ մտավորականների հետ փոխադրվում է Բուրսա, որտեղից սկսվելու էր նրանց տարհանումը դեպի Միջագետք (անջրդի ճանապարհներով, հետիոտն ու մտրակի տակ), նա գազանանում է ու պոկոտելով ձեռնակապերը, հարձակվում խմբված դատապարտյալների տանջանքը տեսնել ցանկացող վայրագոչ ամբոխի վրա, բռունցքներով ու ատամներով խեղդում, տրորում ու պատառոտում է այնքան, մինչեւ հարձակումից շփոթահար շնագայլերի ոռնոցով ամբոխը դերասանին առնում է օղակի մեջ, հոշոտում ակնթարթորեն…

Բայց դա դեռ ավարտը չէր. դեռ կար նրա մայրը, որը պահապան էր վարձված երեւելի մի թուրքի տաղավարում, որն այդ օրը, շքեղ իր վիլլայի երկրորդ հարկում,  գինարբուքի մեջ էր: Իր զավակների աղետալի կորուստը սգալուց հետո վրիժառու հայուհին հարակից մրգաստանի այգուց հավաքած չորուկ ճյուղեր կուտակելով առաջնահարկում, կրակի է մատնում երկհարկանին՝ մոխրի վերածելով տունն ու իր տիրոջը՝ թուրք ոստիկանության բարձր մի պաշտոնյայի, որը արյունարբու Համիդի օրոք ահավոր նախճիրների կազմակերպիչներից մեկը լինելուց բացի, շուն Թալեաթի աջ ձեռքն էր եւ հայ մտավորականության ոչնչացման ծրագրի հեղինակը: Վիլլան, հեռու լինելով բնակելի շենքերից, օգնության հասնողներ չունենալով, այրվում է մինչեւ վերջին ծեղը՝ բաքոսին տրված թուրքերով հանդերձ…Իսկ ինքը՝ ծեր հայուհին, համոզվելով, որ դժոխքվել են բոլորը, վրեժի ծարավն հագեցրած ու գոհ սրտով, ի երկնային թագավորություն է գնում՝ կախում է իրեն մրգաստանի մի ծառից…

Այսպիսին է եղել Ենովք Շահին մոռացված արվեստագետը: Այսպիսին է եղել նրան լույսաշխարհ բերած վրիժառու մայրը:

Մնանք նրանց տեսակին ու հայ արյանը հավատարիմ: Մանավանդ՝ այսօր: Ու նաեւ՝ վաղը, քանզի նույն բորենին է կողքներս, նույն շնագայլը…

Թեգեր: Ենովք ՇահինհայկազուններմշակույթՎահրամ Փափազյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ալաշկերտը»՝ Հայաստանի առաջնության չեմպիոն

«Ալաշկերտը»՝ Հայաստանի առաջնության չեմպիոն

Համանախագահները կոչ են արել

Համանախագահները կոչ են արել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist