Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

Մայիսի 29, 2021
Սոցիում
«Բրաբիոն ծաղիկ որոնողը…»
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Դաշտենցը մեզ է ժառանգում հայրենի եզերքի կենդանի քարտեզը. բնակատեղիները՝ միմյանց հարեւանությամբ, կապվող ճանապարհներով ու կածաններով, լեռներն ու լեռնաշարուկները՝ իրենց բերդերով, եկեղեցիներով ու մատուռներով, անվանակիր աղբյուրներով, անվանակիր ու նշանավոր քարերով, բուսական ու կենդանական աշխարհով, կիրճերն ու ձորերը՝ իրենց գետերով, անվանակիր քարանձավներով, անվանակիր ընկուզենիներով, հարթավայրերը՝ շրջակա լեռներով եւ գետերը՝ իրենց անվանակիր կամուրջներով… Եվ այս ամենը՝ բաբախուն, հունցված սիրո ու կարոտի շնչով…

Բայց բոլորից առաջ եւ ամենից առավել Դաշտենցը մեզ է ժառանգում հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, մեծ ոգին, չարի դեմ ծառացած նրանց առասպելական կերպարը…»:

Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆ

Նրա մուտքը գրական աշխարհ նախանշվելու էր պոեզիայով: Եվ այդ մուտքը չէր վրիպելու հանճարեղ Չարենցի՝ տաղանդներ որսացող հայացքից. պահպանվել են նաիրյան բանաստեղծի երկու գրությունը, որոնցից մեկը հասցեագրված է «Հայպետհրատի» այն ժամանակվա տնօրեն Էդվարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձեւավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին: Դրանցում խոսքը Դաշտենցի անդրանիկ՝ «Երգերի գիրքը» որակյալ տպագրելու մասին է: Այն լույս է տեսնում 1932 թ.: Երկու տարի անց հրատարակվում է «Գարնանային երգեր» խորագրով ժողովածուն, այնուհետեւ՝ «Բոցը» եւ «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը: «Բոցի» հրատարակումն իր շուրջ այնքան աղմուկ է հարուցում, որ հեղինակն ստիպված հեռանում է Մոսկվա եւ խարիսխ նետում օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում: Այդ ուսումնառությունը հետագայում հսկայական դերակատարություն էր ունենալու Դաշտենց-թարգմանչի կյանքում:

Խաչիկ Դաշտենցը ծնվել է 1910 թ. մայիսի 25-ին Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Դաշտադեմ գյուղում, հովվի ընտանիքում: Ծննդավայրի անունն էլ հետագայում դարձրել է գրական կեղծանուն:

Գաղթականի փշոտ ճանապարհը Սասնա լեռներից ապագա գրողին հասցրել է Գյումրի, նետել որբանոցից որբանոց: Նախնական կրթությունն ստացել է Գյումրիի ամերիկյան մանկատանը, ուսուցչություն է արել Հոռոմ եւ Սառնաղբյուր գյուղերի կրթօջախներում: Ավարտել է պետհամալսարանի լեզվագրական ֆակուլտետը, որպես բաժնի վարիչ աշխատել «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: Դասախոսել է հարազատ բուհում, Բրյուսովի անվան օտար լեզուների եւ պոլիտեխնիկական ինստիտուտներում, իսկ ԳԱ արվեստի ինստիտուտում եղել է ավագ գիտաշխատող:

Սակայն բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր, գիտական աշխատող Խաչիկ Դաշտենցի անունը հարազատ էր դառնալու արեւմտահայության ողբերգությունը եւ սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպով՝ հրատարակված 1950 թ.: Ժողովրդական ասմունք եւ պատմական հիշատակներ, ազգագրություն եւ հեքիաթներ, կենցաղ եւ գեղջկական պատումային ձեւեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ գրողը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչեւ այրական հասակը, գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար: Առաջին վեպով նա ասես նախանշել էր գլուխգործոցային իր հաջորդ՝ «Ռանչպարների կանչի» լույսաշխարհ գալու անխուսափելիությունը: Մեր դասական գրականության մեջ նախադեպը չունեցող մի վիպասք, որը պատմում է թուրքական յաթաղանի դեմ մարտնչող, հայոց լեռներում երջանկության ծաղիկ որոնող հայ հայդուկների անձնազոհ պայքարի մասին:

Խաչիկ Դաշտենցը գրել է նաեւ պոեմներ՝ «Ֆայտոն Ալեք», «Ծուռ Խութեցին», «Լեռան ծաղիկներ» խորագրով բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը եւ հայերը», «Ըղձյալ այգաբացի երգիչը»՝ Չարենցի մասին:

Անուրանալի է նրա թարգմանական վաստակը. անգլերենից շքեղ հայերենի է վերածել բարդագույն Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգություններն ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը», «Ռոբին Հուդ», Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները, անգլերենի դասագիրք է կազմել հայկական դպրոցների համար:

Ի դեպ, Շեքսպիրին թարգմանելու խնդրում «խառն է» վարպետի՝ Ավետիք Իսահակյանի մատը. Դաշտենցից առաջ, նրա խորհրդով էր մեծ անգլիացու գրական համամարդկային ժառանգությունը հայացնելու քայլին դիմել մեծավաստակ թարգմանիչ Հովհաննես Խան-Մասեհյանը:

Հայ ժողովրդի հոգում հավերժի կյանքով են ապրելու երջանկության բրաբիոն ծաղիկ որոնող ասպետները: Նրանց հետ ապրելու է նաեւ Խաչիկ Դաշտենց վիպասացը՝ հայրենապաշտություն պատգամող իր քաջազուն հերոսների՝ ռազմիկ-ռանչպարների պաշտելի օրինակով…

Թեգեր: գրականությունԵղիշե ՉարենցԽաչիկ Դաշտենցմշակույթ
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

«Չելսի»-ն` Չեմպիոնների լիգայի հաղթող

«Չելսի»-ն` Չեմպիոնների լիգայի հաղթող

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist