Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գործարքները համակենտրոնացում չեն համարվի, եթե դրա մասնակիցները տեղեկացնեն հանձնաժողովին

Հունիսի 3, 2021
Սոցիում
Գործարքները համակենտրոնացում չեն համարվի, եթե դրա մասնակիցները տեղեկացնեն հանձնաժողովին

sales manager giving advice to his couple clients

3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքը մայիսի 31-ից ուժի մեջ մտավ։ Կարելի է ասել՝ օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (ՄՊՀ)։ Մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաեւ ՄՊՀ-ի աշխատակարգը, որով կարգավորվում են հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունների իրականացման ընթացակարգերը։ «ՀՀ»-ն փորձեց հասկանալ՝ այդ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, որոնք թույլ կտան տնտեսական մրցակցության պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնել։

Ըստ ՄՊՀ-ի իրավաբանական վարչության վարչական վարույթների եւ դատական ներկայացուցչության բաժնի պետ Հովհաննես Խաչատրյանի՝ հիմա ընդլայնվել եւ առավել հստակ կարգավորումներ են ստացել հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները։ Մասնավորապես` տնտեսավարողների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ եզրակացությունների ընդունումը, տնտեսավարողներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալն այն գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ վնասել սպառողների շահերը։ «Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Հանձնաժողովը նաեւ գնահատում է համակենտրոնացումները եւ իրականացնում ոլորտային ուսումնասիրություններ, որոնց առաջնային նպատակը տնտեսական մրցակցության խաթարման հնարավոր դեպքերի բացահայտումն ու դրանց կանխումն է»,- ասում է նա։

Հանձնաժողովը նախկինում էլ ուներ այդ լիազորությունները։ «Այո, բայց դրանք ընդլայնվել ու հստակեցվել են»,- պարզաբանում է Հովհ. Խաչատրյանը։ Օրինակ՝ ընդլայնվել է եզրակացություններ տալու լիազորությունը։ Եթե նախկինում եզրակացություններ կարող էին տրամադրվել բացառապես պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի եւ այլ փաստաթղթերի, պետական օժանդակությունների, տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքվող համաձայնությունների եւ համակենտրոնացումների տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ, ապա նոր փոփոխություններով եզրակացությունները ստանալու նպատակով պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք եւ տնտեսավարողները կարող են դիմել հանձնաժողով մինչեւ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությամբ կարգավորվող գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը։ Իսկ եզրակացությունների տրամադրումը, ի տարբերություն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման, նպատակ ունի կոնկրետ իրավիճակներում դիմողին ներկայացնել հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը տվյալ գործողության, կնքվող գործարքի կամ իրավական ակտի տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ։ Մինչդեռ պարզաբանումներն առավել ընդհանրական բնույթ են կրում եւ նպատակ ունեն առավել մանրամասնել օրենսդրական կարգավորումները։

Կամ՝ ընդլայնվել են համակենտրոնացումների գնահատման լիազորությունները։ Եթե նախկին օրենսդրությամբ համակենտրոնացում չէին համարվում անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, ապա նոր փոփոխություններով դրանք համակենտրոնացում չեն համարվի միայն այն դեպքում, երբ դրա մասնակիցները օրենքով սահմանված կարգով կտեղեկացնեն հանձնաժողովին իրենց անձանց խումբ լինելու եւ կնքվող գործարքի, կատարվող գործողության կամ վերակազմակերպման վերաբերյալ։ Հակառակ դեպքում դրանք կհամարվեն համակենտրոնացումներ եւ ենթակա կլինեն հայտարարագրման, սակայն պարզեցված կարգով։

Հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը, խոսելով նոր խմբագրությամբ օրենքի այլ կարգավորումներից, առանձնացրեց հատկապես այն, որ հստակեցվել է օրենքի կիրառությունն օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտների մասով։ Մինչ այս՝ օրենքի կիրառությունն օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտների մասով հստակ սահմանված չէր, ինչը գործնականում օրենքի մեկնաբանման խնդիրներ էր առաջացնում տնտեսավարողների համար։ Օրենքի կիրառության հարցն անորոշություն էր առաջացնում հատկապես օտարերկրյա սուբյեկտի մասնակցությամբ համակենտրոնացումների ընթացքում։ Իսկ նոր խմբագրությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսվել է, որ օրենքը տարածվում է նաեւ օտարերկրյա պետություններում տնտեսավարողների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը Հայաստանի Հանրապետությունում:

Մեկ այլ կարգավորմամբ սահմանվել է բացառություն անդրսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոններով կարգավորվող հարաբերությունների համար: Խոսքն այն հարաբերությունների մասով է, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը: Այս բացառության նպատակը ՄՊՀ-ի ու ԵՏՀ-ի լիազորությունների հստակեցումն է, քանի որ վերջինիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով վերապահված է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը: Իսկ ապրանքային շուկան համարվում է անդրսահմանային, եթե շուկայի աշխարհագրական սահմանները ներառում են երկու եւ ավելի անդամ պետության տարածք։

Թեգեր: մրցակցությունՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Վերջին դասը»՝ հարազատ դպրոցից դուրս

«Վերջին դասը»՝ հարազատ դպրոցից դուրս

Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist