Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Վերջին դասը»՝ հարազատ դպրոցից դուրս

Հունիսի 3, 2021
Սոցիում
«Վերջին դասը»՝ հարազատ դպրոցից դուրս
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
620
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմի պատճառով թուրքին թողեցինք նաեւ Քաշաթաղի ողջ շրջանը։ Միայն Բերձոր շրջկենտրոնը եւ հարեւան Ներքին Սուս ու Աղավնո գյուղերը մնացել են որպես կյանքի ճանապարհ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա։ Աղավնոյում դեռ գործում է Գարեգին Նժդեհի անվան միջնակարգը, իսկ Քաշաթաղի մնացած 51 հանրակրթական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները սփռվել են մեր երկրով մեկ։ Սակայն կարոտը միշտ ձգում է, եւ ցանկացած առիթ օգտագործվում է՝ միմյանց հանդիպելու համար։

Հունիսի 1-ին Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում», տեղի ունեցավ «Վերջին դաս», որը կազմակերպել էր «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը՝ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության հետ։ Նախօրոք վերջինս դիմել էր 12-րդ դասարանի աշակերտներին, որ «Թեքեյան կենտրոնում» անցկացվելու է «Վերջին դաս», հավելելով՝ դպրոցի մանկավարժական կազմը ցանկանում է ճանապարհել ձեզ մեծ կյանք՝ հավատով, որ մի օր կհանդիպենք Բերձորում եւ դասը կանցկացնենք մեր սիրելի ու հարազատ դպրոցում։ Եվ կայացավ ցանկալին. «Թեքեյան կենտրոնում» նորից միմյանց հանդիպեցին Երեւանի եւ այլ բնակավայրերի դպրոցներում սովորող բերձորցի աշակերտները, ովքեր այս տարի ավարտեցին հանրակրթական ուսուցումը։ Բացի թիվ 1-ի աշակերտներից, ներկա էին նաեւ Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգի 12-րդ դասարանի աշակերտները՝ տնօրեն Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ, ուսուցիչների ուղեկցությամբ։ «Վերջին դասին» ներկա եղան նաեւ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան եւ Բերձորի հարեւան Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցների շրջանավարտներ։

Ինչ խոսք, հուզումնալից էր հանդիպումը, կարոտով լեցուն։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը, ով նաեւ նույն աշակերտներին դասավանդել է ռուսաց լեզու, տնօրինում էր Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցը, դիմելով ներկա աշակերտներին՝ ասաց. «Խոսում եմ հույսով, որ մենք մի օր վերադառնալու ենք Քաշաթաղ, եւ դուք եք այն սերունդը, որ պետք է կերտի իր երեխաների ապագան»։ Մաղթեց, որ երեխաների կյանքում ամեն ինչ լինի ավելի հարթ, քան իրենց ծնողների դեպքում էր։ Դիմելով շրջանավարտ տղաներին՝ մաղթեց, որ դպրոցն ավարտելուց, բուհ կամ այլ ուսումնական հաստատություն ընդունվելուց հետո Հայոց բանակի զինվոր դառնալու դեպքում ունենան անփորձանք ծառայություն։ Այնուհետեւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի կողմից շրջանավարտներին հուշանվերներ հանձնեց։

Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի տնօրեն, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ խորհրդի անդամ Անահիտ Քոսակյանը, դիմելով ներկաներին, կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները եւ նշեց, որ այս «Վերջին դասը» մնալու է քաղցր հիշողություն բոլորի համար։ Նույն դպրոցի 12-րդցիների դասղեկ Նոնա Գալստյանը, ով 8 տարի աշխատել է սաների հետ եւ լավ է ճանաչում յուրաքանչյուրին, ողջունեց միջոցառումը, հայտնեց շնորհակալություն, որ նորից առիթ եղավ հանդիպելու։ Ասաց՝ այս վերջին դասը նորի սկիզբն է, եւ չպետք է հուզվենք, վհատվենք կատարվածի համար, այլ բաց ճակատով առաջ ընթանանք։ Տարիների ընթացքում Ն. Գալստյանը նաեւ լուսանկարել էր իր սաներին եւ յուրաքանչյուրին նվիրեց մի կոլաժ՝ այդ տարիների մասին պատմող լուսանկարներով։ Բարին մաղթեց իր սաներին եւ բոլոր շրջանավարտներին, ովքեր կերտելու են մեր ապագան։ Աշակերտները նույնպես հանդես եկան՝ իրենց ուսուցիչներին նվիրելով մեծարանքի խոսք ու բարի մաղթանք, ծաղիկներ։

«Վերջին դասին» ներկա էր նաեւ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղական համայնքի Վարդուտ գյուղի դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը, ով նույնպես բարի ճանապարհ մաղթեց շրջանավարտներին։ Ասաց՝ պետք է բոլորս լցվենք լավատեսությամբ, որը մեզ այսօր միատեղել է «Թեքեյան կենտրոնում»։ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նելլի Սահակյանը, ով եղել է ներկա շրջանավարտների դասվարը, ում դուստրը նույնպես այս դասարանից է, մայրական օրհնանքով ճանապարհեց իր նախկին սաներին։ Շրջանավարտներին ողջունեցին ու բարի երթ, կանաչ ճանապարհ, հաղթական առաջընթաց մաղթեցին Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգի տնօրեն Հասմիկ Հակոբյանը, դասվար Գայանե Մաթեւոսյանը, թիվ 1-ի ուսմասվար Սուսաննա Սահակյանը, պատմության ուսուցիչ Հովհաննես Հարությունյանը, տողերիս հեղինակը։

Ցերեկույթի վերջում շրջանավարտները «Թեքեյան կենտրոնի» մուտքի մոտ երգեցին «Վերջին զանգի» երգը՝ «Մնաք բարով…»: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն շրջանավարտների համար ուներ այլ անակնկալ եւս. երեկոյան Երեւանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում ներկա եղան համերգի։

Թեգեր: ԱղավնոԱրցախԲերձորդպրոցԹեքեյան մշակութային կենտրոնպատերազմՎերջին դասՔաշաթաղ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

Հրաչյա Պողոսյանը դարձել է «Аргументы и факты-Петербург»-ի դեմքը

Հրաչյա Պողոսյանը դարձել է «Аргументы и факты-Петербург»-ի դեմքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist