Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նորին մեծություն քիմիայի նվիրյալը

Հունիսի 4, 2021
Սոցիում
Նորին մեծություն քիմիայի նվիրյալը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
277
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լինելով արեւելահայ եւ ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոն, Շուշին շատ-շատերին է ծննդյան վկայական տվել, այդ թվում եւ հայ քիմիկոս, ճարտարագետ, գյուտարար, քիմիական գիտությունների դոկտոր (1939 թ.), պրոֆեսոր (1939), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), թղթակից անդամ (1946), Լենինյան (1972) եւ երեք Ստալինյան (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր, գեներալ-մայոր (1949), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966) Իվան Կնունյանցին, ում կուրծքը զարդարել են նաեւ Լենինի (1966), Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային Կարմիր դրոշի, Կարմիր աստղ շքանշանները։ Այս կոչումների շքերթի տիրակալը ծնվել է 1906 թ. հունիսի 4-ին` Լյուդվիգ Կնունյանցի` ինժեներ-նավթագործի ընտանիքում։

Պատանեկության տարիներին Իվանն ապրել է Գրոզնիում, ուր հայրն զբաղվում էր նավթարդյունաբերությամբ. այդ ասպարեզում էլ կատարել է փականագործի աշխատանքներ` միաժամանակ սովորելով դպրոցում… Հետաքրքրասեր պատանին ոչ միայն լավ էր սովորում, այլեւ օգնում էր ընկերներին, կազմակերպված էր, սկզբունքային… Կնունյանցին գրավում էր ոչ միայն հոր մասնագիտությունը, այլեւ համակում էին հեղափոխական-քաղաքական հայացքները, որով, կարելի է ասել, ներծծված էր գերդաստանի ուղին. բոլշեւիկներ էին թե՛ հայրը, թե՛ հորեղբայրները, թե՛ հորաքույրը. վերջինս երեք հեղափոխությունների մասնակից էր եւ եղբայրների հետ հավասար պայքարում էր ինքնակալության տապալման համար։ Իվանի մայրը` Ռոզա Կառլովնան, բժշկուհի էր, աշխատասեր, հոգատար անձնավորություն, այնպես որ, Իվանը ոտքն ամուր հողին դնելու բավականին լուրջ բազա ուներ, բայց եւ հավասարապես կրում էր ընտանիքի բեռը։ Լինելով ակտիվ հեղափոխական` ցարական պահնորդական բաժանմունքի հետապնդումներից խուսափելու համար հայրը հաճախ էր քաղաքից քաղաք մեկնում, նրա հետ էլ` ընտանիքը։ Վերջապես, 1923 թ. Լյուդվիգ Կնունյանցը հրավիրվում է Մոսկվա` աշխատանքի, եւ Իվանի համար ուսանելու եւ գիտությամբ զբաղվելու նոր հորիզոններ են բացվում։

Հաղթահարելով ամեն տեսակ դժվարություն, նա ընդունվում է Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարան, աշակերտում Ալեքսեյ Չիչիբաբինին, ու թեեւ ուսումը վճարովի էր ու խնդիրներ էր առաջացնում ընտանիքում, Իվանը 1928 թ. փայլուն կերպով ավարտում է ուսումնարանը, ստանում ինժեներ-տեխնոլոգի որակավորում, պաշտպանում «Դիմեթիլամինոպիրիդինը եւ նրա ածանցյալները» դիպլոմային աշխատանքը։ Սրան զուգընթաց` Ի. Ի. Ելինի ղեկավարությամբ, Կնունյանցը բնական գազի վերամշակման թեմայով ներկայացնում է նաեւ դիպլոմային նախագիծ` «Սեղմման-կլանման գազոլինային գործարան` օրական 100 000 խորանարդ մետր գազի թողարկմամբ»։ Կնունյանցը մնում է Չիչիբաբինի ամբիոնում` որպես ասպիրանտ, այնուհետեւ դասախոսում, իսկ 1932-ից սկսում է դասախոսել Կ. Ե. Վորոշիլովի անվան քիմիական պաշտպանության զինվորական ակադեմիայում, 1938-ից` դառնում ամբիոնի վարիչ, մինչ այդ` 1937-ին, պաշտպանում դոկտորական։ Հետաքրքրասեր ու ջանադիր գիտնականը հասցնում է միաժամանակ ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ էլեմենտա-օրգանական միացությունների ինստիտուտի լաբորատորիան, խմբագրել Դմիտրի Մենդելեեւի անվան համամիութենական քիմիական ընկերության ամսագիրը եւ ստանձնել Սովետական մեծ հանրագիտարանի «Քիմիա» բաժնի խմբագրության գլխավոր խմբագրի պարտականությունը։ 1938-1954 թթ. աշխատում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում։ 1954-ից մինչեւ կյանքի վերջը՝ 1990 թ., ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի տարր-օրգանական միացությունների լաբորատորիայի վարիչն էր։ 1949 թ. ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953-ին` ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ։ Հայ ժողովուրդն այս առումով հպարտանալու տեղ ունի, քանզի տարբեր ասպարեզներում հայազգի ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ են եղել այնպիսի գիտնականներ, ինչպես Աբրահամ Ալիխանովը, Աբել Աղանբեկյանը, Անուշավան Արզումանյանը, Քրիստափոր Բաղդասարյանը, Կամո Դեմիրճյանը, Նիկողայոս Ենիկոլոպյանը, Արմեն Թախտաջյանը, Հովհաննես Իսակովը, Վսեվոլոդ Լազարյանը, Տիգրան Խաչատուրովը, Վիկտոր Համբարձումյանը, Էզրաս Հասրաթյանը, Յուրի Հովհաննիսյանը, Հակոբ Մանանդյանը, Անդրեյ Միքայելյանը, Նորայր Սիսակյանը, Ստեփան Սիտարյանը, Յուրի Օսիպյանը, Լեւոն եւ Հովսեփ Օրբելիները… 

Իվան Կնունյանցը ֆտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիրն է ԽՍՀՄ-ում, հայկական եւ արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ, հիմնադրել է Դ. Ի. Մենդելեեւի անվան համամիութենական քիմիական ընկերությունը։ Մշակել է նոր մոնոմերների, ջերմակայուն պոլիմերների եւ դեղագործական պրեպարատների արդյունաբերական սինթեզի եղանակներ։ Համարվում է ֆտորօրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրը։ Հետազոտություններ է կատարել ֆտոր-, ծծմբաօրգանական եւ հետերոցիկլիկ միացությունների ասպարեզում, նրա ջանքերով իրականացվել է B1 վիտամինի ստացման ելանյութերից մեկի արտադրության եղանակը։ Մասնագիտական ընդգրկուն շրջանակներն են եղել` օրգանական քիմիա, քիմիական արդյունաբերության տարաբնույթ խնդիրներ, քիմիական ռեակցիաների մեխանիզմներ, դեղանյութեր, սինթետիկ մանրաթելեր, ներկանյութեր, սպիտակուցի քիմիա, ժառանգականության քիմիական հիմունքներ եւ այլն։

Քիմիայի գունավոր աշխարհը Իվանը լրացնում է նաեւ նկարչական գույներով եւ ոչ միայն նկարում, այլեւ վերականգնում է XVI-XIX դարերի դասական նկարիչների գործերը, որոնցից մեկի մասին հաճույքով պատմում են գրեթե բոլորը, այն, որ լենինգրադյան մերձակա անտառներից մեկում զբոսնելիս, աչքից չի վրիպել անտառապահի թեյնիկի խունացած տախտակ-դրոցը. «անպետք» տախտակը անտառապահից նվեր ստանալով՝ անցել է գործի եւ իր պատրաստած լուծիչների խառնուրդով վերականգնել XVII դարի հոլանդացի նկարիչ Իորիս Վան Սոնի գլուխգործոց նատյուրմորտը։ Աշխատանքը խթան է դառնում, որ նա լրջորեն զբաղվի նաեւ վերականգնողական արվեստով, որի շնորհիվ կենդանություն առան  XVI դարի իտալացի նկարիչներ Սանտի Դիտիտոյի «Տիրամայրը մանկան հետ», Ջովաննի Ֆրանչեսկո Գվերչինոյի (1591-1666) «Ծերուկը եւ պատանին», ֆրանսիացի նկարիչ Պիեռ Պոլ Պրյուդոնի (1758-1823) «Աղջկա փոքրիկ դիմանկար» կտավները եւ շատ այլ արժեքավոր գործեր։ Իվան Կնունյանցը զարմացնում է նաեւ կահույքագործներին` վերականգնելով XVIII-XIX դարերի կիսաքայքայված հին կահույքների նմուշներ։

1984 թ. Կիեւում ռուսերենով լույս տեսած` «Քիմիկոսներ» կենսագրական բառարանի շուրջ 1200 քիմիկոսներից 8-ը հայեր են, որոնց թվում է Իվան Լյուդվիգի Կնունյանցը, ով իր մանկավարժական գործունեության արդյունքում պատրաստել է 10 գիտությունների դոկտորների, 50 թեկնածուների եւ հարյուրավոր ինժեներ-քիմիկոսների, ովքեր Կնունյանցին գնահատում են որպես աշխույժ, արագաշարժ, խռովահույզ եւ առաջին իսկ բառերից ուշագրավ, ում դասախոսությունները զարմացնում էին գիտելիքների խորությամբ, շարադրության պարզությամբ, ոգեշնչությամբ… Եթե խոսենք թվերով, ապա պետք է նշել, որ Կնունյանցը շուրջ 500 գիտական աշխատությունների հեղինակ է, տիրապետում է 300 հեղինակային վկայականների եւ բազմաթիվ արտասահմանյան արտոնագրերի…

Թեգեր: գիտությունԳիտությունների ակադեմիաԻվան ԿնունյանցԽՍՀՄՔիմիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կառավարիչ եւ առաջնորդ

Կառավարիչ եւ առաջնորդ

Հայ թատրոնի մեծագույն գեղագետը

Հայ թատրոնի մեծագույն գեղագետը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist