Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայաստանի Հանրապետության հասակակիցը

«ՀՀ» օրաթերթը քայլում է ժամանակին համահունչ

Հունիսի 8, 2021
Սոցիում
Հայաստանի Հանրապետության հասակակիցը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
193
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն 30 տարի շարունակ Հայաստանի անկախության վավերագիրը հանդիսացող «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը այսօր էլ քայլում է ժամանակի պահանջներին համահունչ՝ արձագանքելով առկա մարտահրավերներին եւ փոփոխություններին։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների դարաշրջանում տպագիր մամուլի համար լրացուցիչ խնդիրներ կան լուծելու։ Այդ ճանապարհին օրաթերթն այսուհետ ընթերցողներին է ներկայանալու վերափոխված կայքէջով։

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, 30-ամյակը բավականին հետաքրքիր եւ կարեւոր առիթ է առաջ նայելու եւ նոր թվային վերափոխման անցնելու համար։ «Թերթն ուներ կայքէջ, որը ժամանակին ամբողջությամբ բավարարում էր այդ շրջանի պահանջներին, սակայն թվային տեխնոլոգիաները զարգանում են, եւ անհրաժեշտ էր ժամանակի պահանջներին համապատասխան կայքէջով ներկայանալ ընթերցողներին»,- ասաց նա «ՀՀ» օրաթերթի վերաթարմացված կայքի շնորհանդեսին։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը «Արմենպրես» մեդիահոլդինգի անդամներ են։

Կարեւորելով սոցիալական եւ այլ մեդիա հարթակներում ներկայությունը, Անանյանը հույս հայտնեց, որ թվային վերափոխման եւ նոր կայքէջի շնորհիվ օրաթերթը կդիվերսիֆիկացնի եւ կբազմապատկի իր ընթերցողների շրջանակը ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքի հայախոս ընթերցողների շրջանում։ «Ոգեւորիչ է այն, որ թերթը պատրաստ է թվային վերափոխմանը։ Հնարավորինս մոտարկվել են թերթի թղթային եւ էլեկտրոնային տարբերակները, ունենալու ենք նաեւ վիդեոարտադրանք։ Կոտրվում է այն կարծրատիպը, որ տպագիր թերթը ամենապահպանողական լրատվամիջոցն է, այնինչ այն ամենադասական, ամենավստահելի տարբերակն է թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային տարբերակներով եւ միտված է ապագային»,- մեկնաբանեց «Արմենպրեսի» տնօրենը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը բարձր գնահատեց ստեղծման առաջին իսկ օրվանից թերթի բոլոր աշխատակիցների ներդրումը սկսած «ՀՀ»-ի հիմնադիր խմբագիր Այդին Մորիկյանից, որոնց ջանքերի շնորհիվ օրաթերթն այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը, առանձնանում է թեմատիկ բազմազանությամբ։ «Ունենալով պետական կարգավիճակ, մենք չենք անդրադառնում միայն պաշտոնական լուրերին. այսօր օրաթերթի խնդիրն այլեւս զուտ լրահոսը փոխանցելը չէ, այլ շեշտը դրվում է վերլուծությունների, մեկնաբանությունների եւ արժեքավոր տեղեկատվության վրա»,- ասաց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ եթե առանձնացվի եւ ներկայացվի յուրաքանչյուր թեմայի բովանդակությունը ըստ բաժինների, ապա դրանցից մի քանի հատոր արժեքավոր գիրք կարելի է տպագրել։

Օրաթերթի գլխավոր խմբագիրն ափսոսանք հայտնեց, որ ՀՀ միակ պետական հայալեզու պաշտոնաթերթի 30-ամյակը, որի հոբելյանը լրացել է 2020 թ. հոկտեմբերի 9-ին, հասկանալի պատճառներով հնարավոր չեղավ ըստ արժանվույն նշել։ Անդրադառնալով թերթի ընթերցող լսարանին, նա ընդգծեց, որ սահմանափակումներ չկան, որին էլ միտված է թեմատիկ բազմազանությունը։ Նպատակն այն է, որպեսզի պաշտոնաթերթի ասելիքն ուղղված լինի ամբողջ հասարակությանը եւ ներգրավի բոլոր խմբերին։ Ի դեպ, «ՀՀ»-ն բացել է դռները նաեւ սփյուռքի մամուլի հետ լայն համագործակցության համար։

Ինչ վերաբերում է թղթային եւ էլեկտրոնային կրիչներով հանդես գալուն, ապա դրանք ոչ թե բացառելու, այլ լրացնելու են մեկը մյուսին։ Կլինեն նյութեր, որոնք մինչեւ թերթում լույս ընծայվելը կտեղադրվեն կայքում, ինչպես նաեւ կայքում կտեղադրվեն անոտացիոն նյութեր, որոնք հնարավոր կլինի ընթերցել միայն տպագիր տարբերակում։

Թերթի 20-ամյակին նվիրված մեկ անգամ արդեն նշել ենք, որ երբ «անկախություն» եւ «ազատություն» ասվածն այլեւս զուտ բառեր չէին, այլ նյութականացման ուղին բռնած հայ ազգի դարավոր երազանքը, երբ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրով հիմքեր էին ստեղծվում հայոց պետականության վերականգնման համար, պատմական նման ժամանակաշրջանում պետք էր նոր խոսք, նոր ձայն, որն առավել ճշգրիտ եւ ամբողջական կարտահայտեր ժամանակի շունչը, հենց այդ ձգտումով էլ ՀՀ Գերագույն խորհրդի սեպտեմբերի 6-ի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Եվ նորանկախ հանրապետության կայացմանը զուգահեռ ինքնահաստատման եւ կայացման ճանապարհ է առայսօր անցնում նաեւ թերթը: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը խորապես գիտակցում է, որ յուրաքանչյուր օր կապ է ստեղծում անցյալի եւ ապագայի միջեւ:

Թեգեր: «Հայաստանի Հանրապետություն» թերթԱրթուր ՂարագյոզյանԱրմենպրեսթերթկայք
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ

Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ

Հերոսական Աղավնոյում «Վերջին դաս» էր

Հերոսական Աղավնոյում «Վերջին դաս» էր

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist